Մեզոմոլորակ, սահմանում, հորինված Այզեք Ազիմովի կողմից այն մոլորակային մարմինների համար, որոնք իրենց մեծությամն ավելի փոքր են Մերկուրիից և մեծ են Սերեսից։ Եթե չափենք մեծությունը գծային չափերով կամ ծավալով, ապա մեզոմոլորակները կարող են լինել 1000-ից 5000 կմ տրամագծով։ Այս դասակարգման մեջ մտնում են՝ Էրիսը, Պլուտոնը, Մակեմակեն, Հոմեան, Սեդնան, Օրկը և Կվավարը։ Այս ցանկին կարող են միանալ նույնպես (84522) 2002 TC302 և Վարունան, եթե պարզվի, որ նրանց չափերը մոտ են այս գնահատման վերին սահմանին։

«Մեզոմոլորակ» սահմանումը առաջին անգամ օգտագործվել է Ազիմովի կողմից «Ի՞նչը անվան մեջ» հոդվածում, որը առաջին անգամ լույս է տեսել 1980-ականների վերջում Լոս Անջելես Թայմսում, և 1991 թվականին վերատպվել է «Նոր հնարավորություններ» գրքում։ Հոդվածի մեջ Ազիմովը նշել է, որ Արեգակնային համակարգում կան մեծ թվով մոլորակային մարմիններ, և (ի տարբերություն Արեգակի և մոլորակների արբանյակների), և հայտարարել է, որ ցանկացած սահամնը հիմնական և փոքր մոլորակների միջև կամայական է։ Շարունակելով, Ազիմովը ցույց է տալիս, որ Մերկուրիի, որը միանշանակորեն համարվում էր մոլորակներից ամենափոքրը և Սերեսի, որը փոքր մոլորակներից այն ժամանակ ամենամեծի, չափերի մեջ մեջ կա չափազանց մեծ տարբերություն։

Այն ժամանակ հայտնի միակ մարմինը, որը այդ միջակայքում էր գտնվում Պլուտոնն էր։

Փոխանակ կամայական կերպով Պլուտոնին հատկացնելը հիմնական մոլորակների կամ փոքր մոլորակների թվին, Ազիմովը առաջարկեց անվանել ցանկացած մարմինները որոնք զբաղեցնում են միջանկյալ դիրք Մերկուրիի և Սերեսի միջև մոզոմոլորակներ (հին հուն․՝ μέσος  - միջին, միջանկյալ).

Սկսած 2000 թվականից հայտնաբերվեցին մի քանի Տրանսնեպտունային մարմիններ, որոնք չափերով փոքր են Մերկուրիից և մեծ են Սերեսից. Սա փաստը հիմնավորում էր երկնային մարմինների հատուկ դասակարգի գաղափարը, այնպիսին ինչպիսին էր մեզոմոլորակը։

2006 թվականին Միջազգային աստղագիտական միությունը ընդունեց գաճաճ մոլորակներ սահմանումը, որի մեջ մտան Սերեսը, Պլուտոնը, Էրիսը, իսկ ավելի ուշ Մակեմակեն և Հոմեան։

Տես նաևԽմբագրել