Միրոե Ասադ

քուրդ խորհրդային գրող, արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ
(Վերահղված է Ասադ Միրոեից)

Միրոե Ասադ (իսկականը՝ Մստոյան Միրո Ասադի, սեպտեմբերի 5, 1919(1919-09-05)[1], Ալագյազ, Շարուր-Դարալագյազի գավառ[1] - անհայտ), քուրդ խորհրդային գրող, արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։

Միրոե Ասադ
Ծննդյան անունՄիրո Ասադի Մստոյան
Ծնվել էսեպտեմբերի 5, 1919(1919-09-05)[1]
ԾննդավայրԱլագյազ, Շարուր-Դարալագյազի գավառ[1]
Վախճանվել էանհայտ
Մասնագիտությունգրող
Ազգությունքուրդ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրՌյա թազա[1]
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1919 թվականի սեպտեմբերի 5-ին, Մեծ Ջամուշլու (ՀԽՍՀ Արագածի շրջանի Ալագյազ) գյուղում։ 1937 թվականին ավարտել է Երևանի քրդական մանկավարժական տեխնիկումը։ Ավարտել է Մոսկվայի համամիութենական հեռակա իրավաբանական ինստիտուտը (19471937-1943 թվականներին աշխատել է Ալագյազի միջնակարգ դպրոցում։ 1943-1944 թվականներին եղել է Հայաստանի քրդական շրջիկ պետթատրոնի տնօրեն, 1944-1948 թվականներին՝ ՀԿԿ Ալագյազի շրջկոմի բաժնի վարիչ, 1948-1951 թվականներին՝ Ալագյազի, այնուհետև Ապարանի շրջդատախազ, 1951-1952 թվականներին՝ ՀՀԿ Ապարանի շրջկոմի երկրորդ քարտուղար 1952-1955 թվականներին՝ հանրապետական դատախազության ընդհանուր հսկողության բաժնի դատախազ։ 1955 թ.-ից «Ռյա թազա» քրդերեն թերթի խմբագիրն է։ Մ․ Ա․ հրատարակել է (քրդերեն) «Սիսե» (1961 թ.) պատմվածքների, «Հայրենիքի զավակը» (1969 թ.) և «Սրտի զգացումը» (1973 թ.) բանաստեղծությունների ժողովածուները։

Քրդերեն է թարգմանել Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի և այլ գրողների գործերից։ Կազմել է (Ղաչաղե Մուրադի հետ) դասագրքեր քրդական դպրոցների համար։ 1964 թ.-ից ՀԿԿ Կենտկոմի անդամ է։ Հայաստանի Խորհրդային Սոցալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) VII-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է, Հայաստանի Խորհրդային Հանրապետության Գերագույն սովետի նախագահի տեղակալ (1971 թ.-ից)[2]։ Մահացել է 2008 թ. փետրվարի 4-ին Երեւանում, 89 տարեկան հասակում։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 620—621.
  2. Հայկ Խաչատրյան։ Գրական տեղեկատու։ Երևան, «Սովտական գրող» հրատարակչություն։ 1981, 311-312 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 620  

Հղումներ խմբագրել

https://www.kurdipedia.org/default.aspx?q=20211207103551397921&lng=15