Առնալդուր Ինդրիդասոն
Առնալդուր Ինդրիդասոն (իսլ.՝ Arnaldur Indriðason, հունվարի 28, 1961[1][2][3][…], Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի դետեկտիվ գրող, ով Իսլանդիայի ամենահայտնի գրողներից է, ինչպես նաև Իսլանդիայի թիվ 1 քրեավեպերի հեղինակ։ Առնալդուր Ինդրիդասոնը հեղինակավոր գրական մրցանակների դափնեկիր է։ Նրա գրքերը վաճառվում են ավելի քան 5 000 000 տպաքանակով աշխարհի 25 երկրներում[8]։
Առնալդուր Ինդրիդասոն Arnaldur Indriðason | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 28, 1961[1][2][3][…] (62 տարեկան) |
Ծննդավայր | Ռեյկյավիկ, Իսլանդիա |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, լրագրող և կինոքննադատ |
Լեզու | իսլանդերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Իսլանդիայի համալսարան |
Ժանրեր | դետեկտիվ, թրիլեր և քրեական վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Պիղծ արյուն, Silence of the Grave?, Voices?, The Draining Lake?, Arctic Chill?, Operation Napoleon?, Petsamo? և Into Oblivion? |
Աշխատավայր | Morgunblaðið? |
Պարգևներ | |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Առնալդուր Ինդրիդասոնը ծնվել է 1961 թվականի հունվարի 28-ին[9], Ռեյկյավիկում։ Նրա հայրը՝ Ինդրիդի Տորստեյնսոնը ևս գրող է։
2002 թվականից նրա մոտ սկսվել է բուռն ստեղծագործական շրջան՝ որպես վիպասան[9]։
Ստեղծագործություններ Խմբագրել
Նրա առաջին գիրքը՝ «Փոշու զավակները», առաջին անգամ լույս է տեսել 1997 թվականին՝ դետեկտիվ Էրլենդուրին նվիրված շարքի հետ, որն անմիջապես ստացել է լայն ճանաչում։ Վիպաշարի առաջին երկու վեպերը դեռևս թարգմանված չեն անգլերեն[10]։ Իսկ ինչ վերաբերում է 2013 թվականին, վիպաշարը պարունակում է 14 վեպ։ Այսպիսով՝ Առնալդուր Ինդրիդասոնը համարվում է վերջին տարիներին Իսլանդիայի ամենավարկանիշային գրողը։
Առնալդուրի գրքերը հրատարակվել են 26 երկրներում և թարգմանվել են 21 լեզուներով, այդ թվում նաև՝ ռուսերեն, հայերեն, անգլերեն, շվեդերեն, խորվաթերեն, իսպաներեն և ֆրանսերեն։
2014 թվականին «Գիտանք» հրատարակչությունում հայերեն է թարգմանվել նրա Mýrin (Jar City) վեպը՝ «Պիղծ արյուն»։ Թարգմանությունը կատարել է Ալեքսանդր Աղաբեկյանը։ Այս քրեավեպի հիման վրա 2006 թվականին նկարահանվել է Jar City անվանումը կրող հանրահայտ կինոնկարը, որի հեղինակն է իսլանդացի պրոդյուսեր, կինոռեժիսոր և դերասան Բալտազար Կորմակուրը։
Դետեկտիվ Էրլենդուրի մասին շարք Խմբագրել
Հայերեն անվանում | Իսլանդերեն անվանում | Թվական |
---|---|---|
Փոշու զավակները | Synir duftsins | 1997 |
Մեռած վարդեր | Dauðarósir | 1998 |
Պիղծ արյուն | Mýrin | 2000 |
Գերեզմանի լռություն | Grafarþögn | 2001 |
Ձայնը | Röddin | 2003 |
Քլեյվարվայթն | Kleifarvatn | 2004 |
Արկտիկական սառնություն | Vetrarborgin | 2005 |
Գերսառեցում | Harðskafi | 2007 |
Մթություն | Myrká | 2008 |
Սև երկինք | Svörtuloft | 2009 |
Խորհրդավոր ծովափեր | Furðustrandir | 2010 |
Փողկապը | Einvígið | 2011 |
Ռեյկյավիկյան գիշերներ | Reykjavíkurnætur | 2012 |
Այլ վեպեր Խմբագրել
Հայերեն անվանում | Իսլանդերեն անվանում | Թվական |
---|---|---|
Գործողություն Նապոլոն | Napóleonsskjölin | 1999 |
Բեթթի | Bettý | 2003 |
Թագավորի գիրք | Konungsbók | 2006 |
Ստվերոտ նրբանցք | Skuggasund | 2013 |
Այլ ստեղծագործություններ Խմբագրել
- Ռեյկյավիկի գաղտնիքները (գրքի մեկ գլխի հեղինակ, 2000)
- Ռեյկյավիկ-Ռոտերդամ (որպես սցենարի հեղինակ, 2008)
Գրական մրցանակներ Խմբագրել
2002 թվականին՝ որպես սկանդինավյան երկրների լավագույն դետեկտիվ գրող, նա արժանացել է «Ապակե բանալի» գրական մրցանակին իր «Պիղծ արյուն» գրքի համար։ Նույն մրցանակին է արժանացել նաև 2003 թվականին՝ իր «Գերեզմանի լռություն» վեպի համար։ Իսկ 2005 թվականին Դետեկտիվ գրողների ասոցիացիայի կողմից ստացել է «Ոսկե սուր» գրական մրցանակին կրկին «Գերեզմանի լռություն» վեպի համար։ 2005 թվականին Շվեդիայում արժանանում է «Մարտին Բեքի անվան» գրական մրցանակի «Ձայնը» ստեղծագործության համար։ 2006 թվականին Ֆրանսիայում արժանանում է 2 գրական մրցանակի՝ «Պիղծ արյուն» վեպի համար[9]։ Նա 2013 թվականին ստացել է նաև աշխարհի ամենաշահութաբեր գրական մրցանակը, որն արժե 125,000 եվրո իր «Ստվերոտ նրբանցք» (իսլ.՝ Shadow Alley (Skuggasund)) ստեղծագործության համար[11]։
Նա միակ գրողն է, ով 2 տարի անընդմեջ ստացել է «Ապակե բանալի» գրական մրցանակը[8]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ LIBRIS — 2014.
- ↑ http://www.scandinavianbooks.com/crime-book/award-prize.html
- ↑ http://www.stopyourekillingme.com/Awards/Barry_Awards.html
- ↑ http://www.catalannewsagency.com/culture/item/arnaldur-indridason-wins-the-7th-rba-crime-novel-award-for-shadow-channel
- ↑ 8,0 8,1 Հեղինակի գրական հաջողություններ
- ↑ 9,0 9,1 9,2 «Կենսագրություն»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-05-ին։ Վերցված է 2014-11-25
- ↑ Հեղինակի գրքերը
- ↑ «Arnaldur Indridason wins the 7th RBA Crime Novel Award for the forthcoming ‘Shadow Channel’»։ Catalan News Wire։ սեպտեմբերի 13, 2013։ Վերցված է սեպտեմբերի 13, 2013