Ապլասաթ Մամիկոնյան

Տարոնի իշխան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ապլասաթ Մամիկոնյան (11-րդ դար - 1112), հայ իշխան և զորավար։

Ապլասաթ Մամիկոնյան
 
Ծննդյան օր 11-րդ դար
Վախճանի օր 1112
Դինաստիա Թոռնիկյաններ
Քաղաքացիություն Տարոնի իշխանություն և Եփրատես
Հայր Տաճատ Մամիկոնյան

Տարոնի իշխան Տաճատ Մամիկոնյանի որդին, սերվում է Մամիկոնյան-Թոռնիկյանների իշխանական տոհմից[1]։

Կենսագրություն խմբագրել

1108 թվականին իր բազմաթիվ հեծյալներով օգնության է գնացել Գող Վասիլին և նրա հետ միասին ջարդել սելջուկներին։ Երկրորդ անգամ օգնության է հասել Եդեսիայի Բալդուինը և Թլպաշարի Ջոսլին կոմսերին, ապա երեքով արշավել են Խառանի վրա, որը այն ժամանակ պարսիկների ձեռքում էր։ Թշնամու բազմությունից վախենալով՝ Բալդուինը և Ջոսլինը փախչում են մարտի դաշտից, մենակ թողնելով Ապլասաթին թշնամու առաջ։ Ապլասաթը տեսնելով վտանգը և իր զորքի անխուսափելի կորուստը, չկորցնելով իրեն՝ կատաղորեն հարձակվում է նրանց վրա, փախուստի մատնում և հաղթական վերադառնում Գող Վասիլի մոտ։ 1112 թվականին սելջուկները մեծ բազմությամբ արշավում են Կիլիկիա՝ Թորոս Ա-ի դեմ։ Թորոսը իրեն օգնական է վերցնում իր եղբորը՝ Լևոնին և Տիգրան ու Ապլասաթ իշխաններին։ Ճակատամարտում հայոց զորքը ջարդվում է, Տիգրանը և Ապլասաթը զոհվում են, բայց Լևոնը չկորցնելով իրեն, մեծ ջարդ է տալիս թշնամուն։ Սելջուկները թողնելով մարտի դաշտը խուճապահար փախչում են[1][2][3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 20․
  2. «Պատմություն հայոց», Մատթեոս Ուռհայեցի, էջ 307, 310, 311, 325․
  3. «Հայոց Պատմություն», Միքայել Չամչյան, Հատոր Գ, էջ 28, 29, 31․
  4. «Այրարատ. Բնաշխարհ Հայաստանեայց», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ-Սբ.Ղազար, 1890, էջ 49․