Ցիանոզ, մաշկի կամ լորձաթաղանթների կապտավուն կամ մանուշակագույն գունավորումն է, մաշկի մակերեսի մերձակայքում գտնվող հյուսվածքների թթվածնի ցածր հագեցվածության պատճառով[1]։ Հիմնվելով Լունդսգարդի և Վան Սլեյկի աշխատանքի վրա[2] ցիանոզը դասականորեն բնութագրվում է, եթե առկա է 5,0 գ / դլ կամ ավելի մեծ քանակի դեզօքսիհեմոգլոբին[3]։ Սա հիմնված էր մազանոթային հագեցվածության գնահատման վրա՝ հիմնվելով զարկերակային և ծայրամասային երակային արյան գազի չափումների վրա[4]։ Քանի որ հիպոքսիայի գնահատումը սովորաբար հիմնված է կամ զարկերակային արյան գազերի չափման, կամ զարկերակային օքսիմետրիայի վրա, սա հավանաբար գերագնահատում է, որ դեզօքսիհեմոգլոբինի 2.0 գ / դլ մակարդակը կարող է հուսալիորեն առաջացնել ցիանոզ[5]։ Այնուամենայնիվ, քանի որ ցիանոզի առկայությունը կախված է նրանից, որ առկա է բացարձակ քանակությամբ դեզօքսհեմոգլոբին, կապտավուն գույնը ավելի հեշտությամբ երևում է հեմոգլոբինի բարձր քանակի դեպքում, քան սակավարյունություն ունեցողների մոտ։ Բացի այդ, կապտավուն գունավորումը դժվար տեսանելի է խորը պիգմենտավորված մաշկի վրա։ Երբ առաջին անգամ հայտնվում են ցիանոզի նշաններ, օրինակ՝ շրթունքների կամ մատների վրա, միջամտությունը պետք է իրականացվի 3-5 րոպեի ընթացքում, քանի որ ուժեղ հիպոքսիա կամ արյան շրջանառության խիստ անբավարարություն կարող է առաջացնել ցիանոզը։

Ցիանոզ
Cynosis.JPG
Տեսակախտանիշ
Cyanosis Վիքիպահեստում

Երբեմն սառը ջերմաստիճանը կարող է հանգեցնել անոթների նեղացման և ժամանակավորապես մաշկի կապտության։ Ջերմաստիճանի բարձրացումը վերադարձնում է մաշկի արյան նորմալ հոսքը և գույնը։[6]

Ցիանոզ անվանումը բառացիորեն նշանակում է կապույտ հիվանդություն կամ կապույտ վիճակ։ Այն բխում է գունային ցիանից, որը գալիս է cyan cs-ից, հունարեն՝ կապույտ բառից[7]։

ՍահմանումԽմբագրել

 
Սրտային հիվանդություն ունեցող երեխա

Ցիանոզ սահմանվում է որպես մաշկի և լորձաթաղանթի կապտավուն գունավորում, դեզօքսիգենացման արդյունքում, արյան մեջ դեզօքսիհեմոգլոբինի ավելորդ կոնցենտրացիայի պատճառով։

Ցիանոզը բաժանվում է երկու հիմնական տիպի՝ կենտրոնական (շրթունքների և լեզվի շուրջ) և ծայրամասային (միայն ծայրամասերը կամ մատները)։

Ձևեր և պատճառներԽմբագրել

Կենտրոնական ցիանոզԽմբագրել

Կենտրոնական ցիանոզը հաճախ պայմանավորված է արյան շրջանառության կամ օդափոխման խանգարմամբ, որը հանգեցնում է թոքերում արյան անբավարար գազափոխանակությամբ։ Այն զարգանում է, երբ զարկերակային թթվածնի հագեցվածությունը իջնում է 85%-ից կամ 75%-ից ցածր։

Սուր ցիանոզը կարող է առաջանալ ասֆիքսիայի կամ խեղդման հետևանքով և հանդիսանում է հաստատուն նշաններից մեկը, երբ շնչառությունը արգելափակվում է։

Կենտրոնական ցիանոզը կարող է պայմանավորված լինել հետևյալ պատճառներով։

1.Կենտրոնական նյարդային համակարգ (խանգարվում է նորմալ օդափոխությունը)

2. Շնչառական համակարգ

3.Սիրտանոթային հիվանդություններ.

4. Արյուն

  • Մեթհեմոգլոբինեմիա ՝ ուշադրություն դարձրեք, որ սա առաջացնում է կեղծ ցիանոզ, քանի որ մեթհեմոգլոբինը կապույտ է երևում,[8] հիվանդը կարող է ցիանոզ ունենալ նույնիսկ զարկերակային թթվածնի նորմալ մակարդակի առկայության դեպքում
  • Պոլիցիտեմիա
  • Բնածին ցիանոզը (HbM Boston) առաջանում է α-կոդոնի մուտացիայից, որը հանգեցնում է առաջնային հաջորդականության փոփոխության (H → Y), թիրոզինը կայունացնում է Fe(III) ձևը (օքսիհեմոգլոբին)՝ ստեղծելով հեմոգլոբինի մշտական T-ձևը։

5. Այլ

Ծայրամասային ցիանոզԽմբագրել

Ծայրամասային ցիանոզը մատների կամ վերջույթների կապույտ երանգն է` անբավարար կամ խանգարված շրջանառության պատճառով։ Կենտրոնական ցիանոզին նպաստող բոլոր գործոնները կարող են առաջացնել նաև ծայրամասային ախտանիշներ, բայց ծայրամասային ցիանոզը կարող է նկատվել սրտի կամ թոքերի հիվանդությունների բացակայության դեպքում։ Շրջանառության փոքր անոթները կարող են սահմանափակվել և բուժվել՝ բարձրացնելով արյան նորմալ թթվածնի մակարդակը։

Ծայրամասային ցիանոզը կարող է պայմանավորված լինել հետևյալ պատճառներով.

Դիֆերենցիալ ցիանոզԽմբագրել

Դիֆերենցիալ ցիանոզը ստորին, բայց ոչ վերին վերջույթի և գլխի կապտավուն գույնն է։ Դա երևում է բաց Բոտալյան ծորան ունեցող հիվանդների մոտ։ Մեծ զարկերակային ծորան ունեցող հիվանդների մոտ զարգանում են թոքային անոթային հիվանդություններ, և տեղի է ունենում աջ փորոքի ճնշման մեծացում։ Հենց որ թոքային ճնշումը գերազանցի աորտայի ճնշմանը, տեղի է ունենում շունտի հակադարձում (աջից ձախ)։ Վերին վերջույթը մնում է վարդագույն, քանի որ բազկագլխային ցողունը, ձախ ընդհանուր քնային և ենթաանրակային զարկերակները մոտ են գտնվում բաց զարկերակային ծորանին (PDA)։

Ախտորոշիչ մոտեցումԽմբագրել

  • Հարցրեք տևողության (բնածին ցիանոզը ենթադրում է սրտի բնածին հիվանդություն) և ազդեցության (դեղեր կամ քիմիական նյութեր, որոնք հանգեցնում են ոչ նորմալ հեմոգլոբինի առաջացման) մասին։
  • Կենտրոնականը տարբերակել ծայրամասային ցիանոզից
  • Ստուգեք եղունգները, Հիպոկրատի մատների և ցիանոզի համադրությունը ենթադրում է բնածին սրտի հիվանդություն և երբեմն թոքային հիվանդություն։
  • Եթե ցիանոզը տեղայնացված է վերջույթներում, ստուգեք ծայրամասային անոթային շրջանառությունը։
  • Գնահատեք ոչ նորմալ հեմոգլոբինները ըստ հեմոգլոբինի էլեկտրոֆորեզի, սպեկտրոսկոպիայի և մեթհեմոգլոբինի մակարդակի չափման միջոցով։[9]

ԾանոթագրությունԽմբագրել

  1. Adeyinka Adebayo, Kondamudi Noah P. (2019-03-24)։ «Cyanosis»։ NCBI Bookshelf։ PMID 29489181։ Վերցված է 2019-05-12 
  2. Lundsgaard C, Van Slyke DD. Cyanosis. Medicine. 2(1):1-76.
  3. Mini Oxford Handbook of Clinical Medicine (7th ed.)։ էջ 56 
  4. Cyanosis. Lundsgaard C, Van SD, Abbott ME. Cyanosis. Can Med Assoc J 1923 Aug;13(8):601-4.
  5. Goss GA, Hayes JA, Burdon JG. Deoxyhaemoglobin concentrations in the detection of central cyanosis. Thorax 1988 Mar;43(3):212–13.
  6. «Peripheral Cyanosis (Blue Hands and Feet)»։ healthline։ 12.01.2020 
  7. Mosby's Medical, Nursing & Allied Health Dictionary։ Mosby-Year Book (4th ed.)։ 1994։ էջ 425 
  8. Methemoglobin
  9. Anthony S. Fauci (2009)։ Harrison's manual of medicine (17th ed.)։ New York: McGraw-Hill Medical։ ISBN 9780071477437