Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ոսկանյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Վաղինակի Ոսկանյան (ապրիլի 24, 1949(1949-04-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա, պետական գործիչ։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Աշոտ Ոսկանյան
Ծնվել էապրիլի 24, 1949(1949-04-24) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1972) և Լայպցիգի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և փիլիսոփա
ԱշխատավայրՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Երևանի պետական համալսարան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և ambassador of Armenia to Hungary?
ԿուսակցությունՀՀՇ

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Ոսկանյանը ծնվել է 1949 թվականին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը` ստանալով փիլիսոփայի որակավորում։ 1972-1975 թվականներին սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում։

Գործունեություն խմբագրել

1976-1977 թվականներին դասավանդել է Երևանի Վ. Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտում, 1977-1990 թվականներին՝ ԵՊՀ-ում, դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում և Հայ-ռուսական համալսարանում[1]։ Եղել է ՀՀ ԳԽ մանդատային և էթիկայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1995 թվականին ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, եղել է Նախագահության անդամ, հետագայում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 1990-1995 թվականներին եղել է ՀՀ Սահմանադրական հանձնաժողովի անդամ և Ազգային եկեղեցական ժողովի պատվիրակ։ 1995-1997 թվականներին Սլովակիայում և Ավստրիայում եղել է ՀՀ դեսպան ԵԱՀԿ–ում և ՄԱԿՎիեննայում տեղակայված կազմակերպություններում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ։ 1996-1997 թվականներին որպես դեսպան պաշտոնավարել է Չեխիայում, 1997-2001 թվականներին՝ Գերմանիայում[2]։ 2002-2017 թվականներին մի շարք պաշտոններ է վարել ՀՀ ԱԳՆ-ում։ 2007-2010 թվականներին Վիեննայում եղել է ՀՀ դեսպանության Պրահայի գրասենյակի ղեկավար, 2010-2017 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանայի և Աֆրիկայի վարչության պետ։

Հասարակական և գիտական գործունեություն խմբագրել

1993 թվականին հիմնադրել և նախագահում է Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը (ՀՀՀԿ)։ «Ինքնություն» (Երևան, 1995) և «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին. Ինքնություն - 2» (Երևան, 2005) ՀՀՀԿ տարեգրքերի կազմողն ու գլխավոր խմբագիրն է։ Հայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն ավելի քան հիսուն գիտական հրապարակումների հեղինակ է։ Փիլիսոփայության գծով քսան տեսադասախոսություններից բաղկացած դասընթացի հեղինակ է (ցուցադրված է Boon.TV համացանցային հարթակում)[3]։

Մենագրություններ խմբագրել

  • Հասկացման անխուսափելիությունը. Դրվագներ փիլիսոփայական հերմենևտիկայի և կազմաքանդման պատմությունից, Երևան, 2015[2]։
  • Չարենցի ժամանակը (Ոգու մասին), Երևան, 2017[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Armenien im Fokus: MESROP feiert Jubiläum» (գերմաներեն). Martin Luther University of Halle-Wittenberg. 2018 թ․ հոկտեմբերի 11.
  2. 2,0 2,1 «Աշոտ Ոսկանյան». publishing.ysu.am. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. «ԺԱԻ Երևան - Աշոտ Ոսկանյան». www.ica.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. Աշոտ Ոսկանյանի «Չարենցի ժամանակը» գրքի շնորհանդեսը