Արշարունիք՝ գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում, հնում հայտնի էր նաև Երասխաձոր անունով։ Սկզբնապես պատկանում էր Արշակունիների արքունական տանը, սակայն հետագայում տրվում է Արշակունիների տան ճյուղերից մեկին՝ Կամսարական նախարարական տանը։ Ենթադրվում է, որ իր անունը ստացել է գավառի առաջին տիրակալ՝ Արշավիր Կամսարականի անունից։ Գավառը տարածվում էր Երասխ և Ախուրյան գետերի կազմած արևմտյան անկյունում։ Արշարունիքում էին գտնվում Կաղզվանի հայտնի աղահանքերը։

Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Հայաստանի բազմաթիվ այլ նախարարական տների հետ միասին աստիճանաբար իրենց քաղաքական ազդեցությունը կորցնում են և Կամսարականները։ 8-րդ դարի վերջին Կամսարականները Շիրակի և Արշարունիքի իրենց կալվածքները դրամով վաճառում են Բագրատունիներին։ Արշարունիքն առանձնապես կարևոր դեր է խաղացել Բագրատունիների թագավորության շրջանում։

Գավառի առավել նշանավոր պատմական վայրերն են՝ Երվանդաշատ, Երվանդակերտ, Բագարան քաղաքները և Արտագերս ամրոցը[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Թ. Խ. Հակոբյան, Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, «Միտք», 1968, էջ 130-131։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 109