Աշոտ Աղաբաբյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Աղաբաբյան (այլ կիրառումներ)
Աշոտ Լիպարիտի Աղաբաբյան (հունվարի 28, 1959, Կողբ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուսուցիչ, գրող, հրապարակախոս, լրագրող: Հարյուրավոր հրապարակախոսական հոդվածների, թղթակցությունների, լրագրողական հարցազրույցների, վեպերի հեղինակ է: Նրա եղբայրն է նկարիչ Նիկոլ Աղաբաբյանը:
Աշոտ Աղաբաբյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1959 (62 տարեկան) |
Ծննդավայր | Կողբ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ուսուցիչ, գրող, հրապարակախոս և լրագրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1981) |
Ստեղծագործությունների ցանկ | «Ռեզիդենտ» (2004) «Մենակը» (2013) «Գաղութ» (2013) «Թակարդում» (2018) |
Աշխատավայր | Ծիածան, Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և ՌԱՀՀԿ |
Աշոտ Աղաբաբյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Աշոտ Լիպարիտի Աղաբաբյանը ծնվել է 1959 թվականին Կողբ գյուղում: Ծառայել է խորհրդային բանակում: 1981 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: 1981-1958 թվականներին աշխատել է Կողբի թիվ 1 միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, 1985-1987 թվականներին Նոյեմբերյանի շրջժողկրթբաժնում տեսուչ, 1987-1990 թվականներին՝ Նոյեմբերյանի շրջանային «Ծիածան» թերթում որպես բաժնի վարիչ, 1990 թվականից՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում բաժնի վարիչ, 1993 թվականից՝ գլխավոր խմբագրի տեղակալ, 1998-2001 թվականներին՝ գլխավոր խմբագիր, 2001-2002 թվականներին՝ ՀՀ Ազգային Ժողովի հասարակության հետ կապերի վարչության պետի տեղակալ, 2002-2004 թվականներին՝ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հանրային կապերի վարչության պետ, 2007-2010 թվականներին՝ «Հայաստանի զրուցակից» և «Սոբեսեդնիկ» շաբաթաթերթերի գլխավոր խմբագիր, 2010 թվականից՝ իր հիմնադրած «Հայացք» օրաթերթի գլխավոր խմբագիր: Աշոտ Աղաբաբյանին Հրաչյա Մաթևոսյանը ներկայացնում է որպես՝ «լրագրողի, հրապարակագրի, գրողի, խմբագրի տարի-աստիճաններով խորացած-բարձրացած, դեռ մանկությունից իր Կողբի բնությունն ու մարդու ներդաշնակությունն ի մեջ առած, Զիկատարի աչք-ականջը մտած, գրողի մենակությանը ձուլված անձնավորություն»:
ՍտեղծագործություններԽմբագրել
Աշոտ Աղաբաբյանի ստեղծագործությունների շարքին են դասվում հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, ակնարկներ, այնպիսի վեպեր, ինչպիսին են «Ռեզիդենտ»-ը (2004 թ.)[1], «Մենակը» (2013 թ.), «Գաղութը» (2013 թ.), «Թակարդում» (2018 թ.): «Ռեզիդենտ»-ը փաստագրական վեպ է, ճանաչվել է որպես «Տարվա գիրք»`«Նոյյան տապան» հրատարակչության մոնիտորինգի արդյունքում[2][3]:
ԿարծիքներԽմբագրել
Իբրև հետազոտողի` Աղաբաբյանի որդեգրած ընդհանուր ուղղությունը դրական եմ գնահատում և կցանկանայի, որ շարունակեր այդ գիծը, նորանոր բացահայտումներով հիացներ ու ոգևորեր իր ընթերցողին: |
ԵրկերԽմբագրել
- Ռեզիդենտը, Երևան, 2004, 448 էջ:
- Մենակը, Երևան, 2013, 320 էջ:
- Ռեզիդենտը, 2-րդ հրտ., Երևան, 2014, 447 էջ:
- Մենակը, 2-րդ հրտ., Երևան, 2017, 320 էջ:
- Ռեզիդենտը, 3-րդ հրտ., Երևան, 2017, 448 էջ:
- Թակարդ, Երևան, 2018, 544 էջ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Աղաբաբյան Աշոտ Լիպարիտի (2004)։ Ռեզիդենտը: Վեպ (հայերեն)։ Ա. հ.։ ISBN 9789993041955
- ↑ Շախկյան Գառնիկ՝ «Թումանյանական աշխարհ, մշակութային գիտարան», Եր.: 2016, 848 էջ, էջ 52-53
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Աղաբաբյան, Աշոտ Լիպարիտի»։ haygirk.nla.am (hy-Armn)։ Վերցված է 2018-10-23
ԱղբյուրներԽմբագրել
- http://araratnews.am/ashot-aghababyani-rezidenteh-vepeh-verahratarakvel-e-parskeren/ Archived 2019-03-13 at the Wayback Machine.
- https://www.aravot.am/2005/01/17/319652/
- Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը
- https://books.google.am/books/about/%D5%8C%D5%A5%D5%A6%D5%AB%D5%A4%D5%A5%D5%B6%D5%BF%D5%A8.html?id=FTYcAAAACAAJ&redir_esc=y