Սերգեյ Սարինյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Ներսեսի Սարինյան (1924, նոյեմբերի 17, գյուղ Սեյտիշեն, ԼՂՀ - 2017, հունիսի 8, Երևան[2]), հայ գրականագետ-քննադատ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1970), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1990)[3]։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980, «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1957)։
Սերգեյ Սարինյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 17, 1924 ԼՂՀ, Սեյտիշեն |
Մահացել է | հունիսի 8, 2017 (92 տարեկան) կամ հունիսի 9, 2017[1] (92 տարեկան) Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Ինչով է հայտնի | Հիմնական աշխատությունները վերաբերում են հայ գրականության պատմության ու տեսության հարցերին, գրականագիտության մեթոդաբանությանը, հայկական ռոմանտիզմին, հայ գաղափարաբանությանը, XIX դ. և XX դ. սկզբի հայ գրողների կյանքին ու ստեղծագործությանը |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Երեխա(ներ) | Մանե Սարինյան |
Կենսագրություն
խմբագրելՍերգեյ Սարինյանը ծնվել է Սեյտիշեն (այժմ՝ Խաչեն) գյուղում, ԼՂԻՄ-ի Ստեփանակերտի (այժմ՝ Ասկերանի) շրջանում։ 1942-1943 թթ. մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ 1941–1942 թթ., 1944 թվականին եղել է Սեյտիշենի միջնակարգ դպրոցի ուսուցիչ։ 1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերեն բաժինը։ 1952–1958 թթ. եղել է Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող, 1958–1960 թթ.՝ ավագ գիտաշխատող, 1960 թվականից՝ հայ նոր գրականության բաժնի վարիչը։
Աշխատություններ
խմբագրելՍերգեյ Սարինյանի աշխատությունները նվիրված են հայ նոր գրականության պատմության, գրական ուղղությունների, գրականագիտության մեթոդաբանության ու տեսության հարցերին («Քննադատական ռեալիզմի սկզբնավորումը հայ գրականության մեջ», 1955, «Հայկական ռոմանտիզմ», 1966)։ Նրա գրչին են պատկանում հայ դասականների մասին մենագրություններ ու հոդվածներ («Րաֆֆի», 1957,«Մուրացան», 1976)։ Իր ուսումնասիրություններում Սերգեյ Սարինյանը հետազոտել է 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի հայ գրականության պատմության պարբերացման, զարգացման օրինաչափությունների, գրական դպրոցների և դասական գրողների ստեղծագործության գիտական մեկնաբանման սկզբունքները։ Նրան բնորոշ է գրական երևույթների կոնկրետ պատմական ու տիպաբանական, գեղագիտական ու փիլիսոփայական համարժեքների միասնական քննությունը։ Սերգեյ Սարինյանը հանդես է գալիս նաև ժամանակակից հայ գրականության հրատապ խնդիրներին նվիրված քննադատական աշխատություններով («Քննադատությունը և գեղարվեստական զարգացումը», 1973, «Գեղարվեստական գրականության պատմականությունը», 1979)։ Նրա գործուն մասնակցությամբ հրատարակվել է «Հայ նոր գրականության պատմություն»-ը (հ․ 1-5, 1962-1979, ՀԽՍՀ պետական մրցանակ, 1980)։ Հեղինակակից է Մոսկվայում ռուսերեն հրատարակված «Հայ գրականություն» (1976) դասընթացի։ Սերգեյ Սարինյանի առաջաբանով և ծանոթագրություններով «Բիբլիոտեկա պոետա» («Библиотека поэта») մատենաշարով Լենինգրադում տպագրվել է Վահան Տերյանի «Բանաստեղծություններ» (1980) գիրքը։
Պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980)
- Գիտության վաստակավոր գործչի կոչում (1985)
- Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի դափնեկիր (1986)
- Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշան
- «Վաչագան Բարեպաշտ» մեդալ (ԼՂՀ)
- «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան (2004)
- ՀՀ Նախագահի մրցանակ («Հայոց գրականության երկու դարը» գրքի 4-րդ հատորի համար) (2005)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ[4]
- «Մովսես Խորենացի» մեդալ (2009)
Աշխատություններ (մատենագիտություն)
խմբագրել- 1. «Հայոց գրականության պատմություն» չորրորդ, դեռևս չհրատարակված հատոր (առաջին մասի առաջաբանը՝ «Գրականությունը 1885-1905 թվականներին» (25 էջ) և երկրորդ մասի առաջաբանը՝ «Գրականությունը 1905-1920 թվականներին» (25 էջ) գրել է Ս. Ն. Սարինյանը)։
- 2. «Հայտնության խորհուրդը կամ բանաստեղծության փիլիսոփայությունը», հայերեն, անգլերեն, ռուսերեն, Ստեփանակերտ, 2016
- 3. «Ի հեճուկս. ի գիտություն», Երևան, 2016
- 4. «Հայոց գրականության երկու դարը», 6 հատորով, գիրք վեցերորդ, Երևան, 2015
- 5. «Հայոց գրականության պատմություն» հատոր երրորդ (ընդհանուր խմբագրությամբ՝ Ս. Ն. Սարինյանի, հատորի «Ներածություն»-ը, «Գրականության նորոգությունը 17-18-րդ դարերում», «Սայաթ Նովա» գլուխները, «19-րդ դարի 30-40-ական թվականներ»-ի «Ներածություն»-ը, «Խաչատուր Աբովյան» գլուխը, «19-րդ դարի 50-60-ական թվականներ»-ի «Ներածություն»-ը, «Գեղարվեստական արձակը» գլուխը, «19-րդ դարի 70-80-ական թվականներ»-ի «Ներածություն»-ը, «Գեղարվեստական արձակը» (Կ. Դանիելյան, Ս. Սարինյան), «Պերճ Պռոշյան», «Րաֆֆի» գլուխները գրել է Ս. Սարինյանը), Երևան, 2015
- 6. Պարույր Սևակ, «Սայաթ Նովա» մենագրություն (ընդհանուր խմբագրությամբ՝ Ս. Ն. Սարինյանի, 500 էջ, առաջաբանը գրել է Ս. Ն. Սարինյանը), Երևան, 2012
- 7. «Րաֆֆի. գաղափարների և կերպարների համակարգը» (երկրորդ հրատարակություն), Երևան, 2010
- 8. «Ապաշխարանք և թողություն» (Զորի Բալայանի «Հաղթելով մահին» գրքի մասին), Երևան, 2010
- 9. «Հայոց պատմություն», հատոր երրորդ, գիրք առաջին (գլուխ իններորդ. «Հայ մշակույթը 18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարի առաջին կեսին», «Գրականություն» հատվածը գրել է Ս. Սարինյանը), Երևան, 2010
- 10. «Հայոց գրականության երկու դարը», 6 հատորով, գիրք հինգերորդ, Երևան, 2009
- 11. «Հայ գրականություն» (դասագիրք), Հ. Գ. Բախչինյան, Ս. Ն. Սարինյան, Երևան, 1993, 1996, 2006, 2007, 2009
- 12. «Շարունակվող լեգենդ», Երևան, 2008
- 13. «Ի հեճուկս» (Հուշերի երկրի առասպելը), Ստեփանակերտ, 2006
- 14. «Պարույր Սևակ։ Բանաստեղծության գիտությունը։», Երևան, 2006
- 15. «Հայոց ազգային գաղափարաբանություն (պատմաքննական տեսություն)», (երկրորդ լրամշակված հրատարակություն), Երևան, 2005
- 16. «Հայ վեպի պատմություն» (19-րդ դար) (ընդհանուր խմբագրությամբ՝ Ս. Ն. Սարինյանի, գրքի «Ներածություն»-ը, «Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը», «Պերճ Պռոշյան», «Հակոբ Պարոնյան», «Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան)», «Մուրացան», «Լևոն Շանթ» գլուխները գրել է Ս. Ն. Սարինյանը), Երևան, 2005
- 17. «Մուրացան (մենագրություն). տիպաբանությունը, էթիկան, պատմության փիլիսոփայությունը։», Երևան, 2004
- 18. «Հայոց գրականության երկու դարը», 6 հատորով, գիրք չորրորդ, Երևան, 2004
- 19. «Հայոց գրականության երկու դարը», 6 հատորով, գիրք երրորդ, Երևան, 2002
- 20. «Հայ գաղափարաբանություն (պատմաքննական տեսություն)», Երևան, 1998
- 21. «Բանաստեղծի հայտնությունը», Ստեփանակերտ, 1998
- 22. «Հայ քննադատության պատմություն», 2 հատորով, հատոր երկրորդ, (ընդհանուր գիտական ղեկավարությամբ ու խմբագրությամբ՝ Ս. Ն. Սարինյանի, հատորի առաջին մասի («Քննադատությունը 19-րդ դարի 90-ական թվականներին») «Ներածություն»-ը, երկրորդ մասի («Գրական քննադատությունը 1900-1910-ական թվականներին») «Ներածություն»-ը և «Քննադատությունը «Մեհյան» և «Նավասարդ» հանդեսներում» գլուխը գրել է Ս.Ն. Սարինյանը), Երևան, 1998
- 23. «Լևոն Շանթ», Երևան, 1991
- 24. «Հայոց գրականության երկու դարը», 6 հատորով, գիրք երկրորդ, Երևան, 1989
- 25. «Հայոց գրականության երկու դարը», 6 հատորով, գիրք առաջին, Երևան, 1988
- 26. «Հայ ռեալիզմի պատմական ուղին։ Հայ ռեալիզմի պատմության և տեսության հարցեր։», Երևան, 1986
- 27. «Հայ քննադատության պատմություն», 2 հատորով, հատոր առաջին, (ընդհանուր գիտական ղեկավարությամբ ու խմբագրությամբ՝ Ս. Ն. Սարինյանի, հատորի «Ներածություն»-ը, «Գրական քննադատությունը 19-րդ դարի 70-80-ական թվականներին», «Րաֆֆին քննադատ» գլուխները գրել է Ս. Ն. Սարինյանը), Երևան, 1985
- 28. «Րաֆֆի. գաղափարների և կերպարների համակարգը», Երևան, 1985
- 29. «Սերունդներ և ավանդներ», Երևան, 1984
- 30. Ваан Терьян, “Стихотворения” (вступительная статья С. Сариняна), Ленинград, 1980
- 31. «Հայ նոր գրականության պատմություն», 5 հատորով, հատոր հինգերորդ (ընդհանուր գիտական ղեկավարությամբ և խմբագրությամբ՝ Ս. Ն. Սարինյանի, հատորի «Ատոմ Յարճանյան-Սիամանթո» և «Վահան Տերյան» գլուխները գրել է Ս. Սարինյանը), Երևան, 1979
- 32. «Գեղարվեստական գրականության պատմականությունը», Երևան, 1979
- 33. «Մուրացան. տիպաբանությունը, էթիկան, պատմության փիլիսոփայությունը», Երևան, 1976
- 34. “Армянская литература”, В.С. Налбандян, С.Н. Саринян, С.Б. Агабабян, (второй раздел “Новоармянская литература”, С.Н. Саринян), Москва, 1976
- 35. «Գրական դեմքեր» (ժողովածու), Երևան 1976
- 36. «Հայ ժողովրդի պատմություն», հատոր հինգերորդ (հատորի «Գրականություն» բաժինը գրել է Ս. Սարինյանը), Երևան, 1974
- 37. «Քննադատությունը և գեղարվեստական զարգացումը», Երևան, 1973
- 38. «Հայ նոր գրականության պատմություն», 5 հատորով, հատոր չորրորդ (ընդհանուր գիտական ղեկավարությամբ և խմբագրությամբ՝ Ս. Ն. Սարինյանի, հատորի «Ներածություն»-ը և «Մուրացան» գլուխը գրել է Ս. Սարինյանը), Երևան, 1972
- 39. Պարույր Սևակ, «Երկերի ժողովածու» հատոր առաջին («Պարույր Սևակի ստեղծագործությունը» (առաջաբան) գրել է Ս. Սարինյանը), Երևան, 1972
- 40. Նար-Դոս, «Երկերի ժողովածու» հատոր առաջին («Նար-Դոսի ստեղծագործությունը» (առաջաբան) գրել է Ս. Սարինյանը), Երևան, 1968
- 41. «Հայկական ռոմանտիզմ», Երևան, 1966
- 42. «Հայ նոր գրականության պատմություն», 5 հատորով, հատոր երրորդ (ընդհանուր գիտական ղեկավարությամբ և խմբագրությամբ՝ Ս.Ն. Սարինյանի, հատորի «Ներածություն», «Պերճ Պռոշյան», «Րաֆֆի», «Սրբուհի Տյուսաբ» գլուխները գրել է Ս. Սարինյանը), Երևան, 1964
- 43. «Գրական դիտողություններ» (հոդվածների ժողովածու), Երևան, 1964
- 44. «Հայ նոր գրականության պատմություն», 5 հատորով, հատոր երկրորդ (ընդհանուր գիտական ղեկավարությամբ և խմբագրությամբ՝ Ս.Ն. Սարինյանի, հատորի «Այլ արձակագիրներ» գլուխը գրել է Ս. Սարինյանը), Երևան, 1962
- 45. «Հայ նոր գրականության պատմություն», 5 հատորով, հատոր առաջին (խմբկոլեգիա՝ Ասատրյան Ա. Ա., Ինճիկյան Ա. Մ., Հովնան Գ. Ն., Ջրբաշյան Էդ. Մ., Սարգսյան Խ. Ս., Սարինյան Ս. Ն.), Երևան, 1962
- 46. Պերճ Պռոշյան, «Երկերի ժողովածու» հատոր առաջին («Պերճ Պռոշյանի ստեղծագործությունը» (առաջաբան) գրել է Ս. Սարինյանը), Երևան, 1962
- 47. Սրբուհի Տյուսաբ, «Երկեր» (գրքի առաջաբանը գրել է Ս. Սարինյանը), Երևան, 1959
- 48. «Րաֆֆի», Երևան, 1957
- 49. «Քննադատական ռեալիզմի սկզբնավորումը հայ գրականության մեջ», Երևան, 1955[5]
Մամուլ
խմբագրել- Հոդվածների մատենագիտություն[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Կյանքից հեռացել է ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 Հունիս 9-ին.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Սերգեյ Սարինյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.