Հրաչյա Մաթևոսյան
Հրաչյա Իգնատի Մաթևոսյան (Հրաչօ) (մայիսի 12, 1937, Ահնիձոր, Ալավերդու շրջան - հունիսի 29, 2016[1], Երևան, Հայաստան[2]), հայ արձակագիր, հրապարակախոս, լրագրող, ՀԳՄ անդամ 1985 թվականից։ Հրանտ Մաթևոսյանի եղբայրն է։
Հրաչյա Մաթևոսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 12, 1937 |
Ծննդավայր | Ահնիձոր, Ալավերդու շրջան |
Վախճանվել է | հունիսի 29, 2016[1] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | արձակագիր, հրապարակախոս և լրագրող |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (1966) |
Անդամակցություն | Հայաստանի գրողների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Աշխատավայր | Ավանգարդ և Հայրենիքի ձայն |
![]() | |
Հրաչյա Մաթևոսյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
1952֊55 թվականներին սովորել է Երևանի արհեստագործական 3-րդ ուսումնարանը և Երևանի տպարաններում աշխատել որպես լինոտիպիստ։ 1962 թվականին ընդունվել և 1966 թվականին ավարտել է Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը[3]։
1956֊61 թվականներին աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում։ 1965֊66 թվականներին աշխատել է «Ոզնի» երգիծական հանդեսում, 1966֊74 թվականներին «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ, 1974֊92 թվականներին «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում որպես պատասխանատու քարտուղար, 1992֊2000 թվականներին «Հայաստան» թերթում որպես բաժնի վարիչ։ Նրա բազմաթիվ ակնարկները, պատմվածքները, հոդվածները, հարցազրույցները տպագրվել են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում։ Հրաչյա Մաթևոսյանը Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության և Ժուռնալիստների միության անդամ է։ Թարգմանվել է վրացերեն, անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներով։ Մահացել է 2016 թվականի հունիսի 29֊ին։ Հեղինակ է նաև մանկական գրքերի[փա՞ստ][4]։
ՄրցանակներԽմբագրել
- «Հայոս-Քարթլոս» մեդալ հայ-վրացական ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար, 1993 թ․
- ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ, 1993 և 2003 թթ․
- ՀԳՄ «Գրական բեղմնավոր գործունեության և վաստակի համար» 2006 թ․
- «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակ 2010 թ․
- ՀՀ վարչապետի հուշամեդալ 2011 թ․
- Վ․ Անանյանի անվան մրցանակ 2011 թ․
- Հայաստանի ժուռնալիստների միության «Ազդարար» մրցանակ 2011 թ․
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ 2012 թ․
- ՀԳՄ և ՊՆ հատուկ մրցանակ
ԵրկերԽմբագրել
- Մաճկալներ (պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1978։
- Բարի մարդկանց հովիտը (վիպակներ և պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1982։
- Աստղերի հետ թռչում էր իմ ձին (պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1983։
- Ալևորներ (վիպակ և պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1984։
- Գունավոր փոքրիկ Ջեկսին (մանկական պատմվածքներ), Ե., «Սովետական գրող», 1986։
- Մոլորյալ ժամ, 1999։
- Ես շատ եմ նման Ղիփյանուն (վրացերեն) 1999։
- Մեր էս հող ու ջրի անվարձ հոտաղը 2001։
- Խաչքար Հայաստան։ Արձակ, Ե., 2002։
- Ծովահեններն ինչ անեն 2002։
- Արեգակնաճաճանչացողապայծառափայլատակություն 2002 թ։
- Պինդ կացեք 2003։
- Հեքիաթի կարմիր մոլորված խնձոր 2003։
- Հրանտ կամ դառնամուխ կյանք 2003
- Սիրով։ Էջեր «Սիրո մատյան» գրքից, Ե., 2003։
- Տուն մոր համար (վիպակ), Ե., 2003։
- Սարերիդ նման դու հպարտ ապրիր, Ե., 2004։
- Կայծահեղ Հրանտ, Ե., 2005։
- Սարաշեղջ Արագած., Ե., 2006։
- Հայրենանկար 2007։
- Ինձ մի՛ փրկիր, երկիր 2007։
- Ոսկեմատյան Դրմբոն 2008։
- Հարցերի երկիր Հայաստանս 2010։
- Էս մի բուռն էլ թռչուններին 2010
- Հացը հացրարին 2011։
ՄամուլԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- «Աշխարհին նայելով մաքուր հայացքով» հեղինակ Վանիկ Սանթրյան 2016 թ․ Լուսակն հրատ․։
- «Մեր Հրաչօն» հուշերի գիրք Հրաչյա Մաթևոսյանի մասին, 2018 թ․ «Լայն պրինտ»
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.tert.am/am/news/2016/06/29/hracho/2065059
- ↑ Վախճանվել է արձակագիր Հրաչյա Մաթևոսյանը
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Հրաչյա Մաթևոսյանի կենսագրությունը avproduction կայքում