Աշլենդ (Օհայո)
Աշլենդ (անգլ.՝ Ashland), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների Օհայո նահանգի Աշլենդ շրջանում։
Բնակավայր | ||
---|---|---|
Աշլենդ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Ashland County? | |
Մակերես | 29,360541 կմ², 29,087648 կմ² | |
ԲԾՄ | 325±1 մետր | |
Բնակչություն | ▼19 225 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | UTC-5 | |
Փոստային դասիչ | 44805 | |
Պաշտոնական կայք | ashland-ohio.com(անգլ.) | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքի մակերեսը կազմում է 29,1 կմ², որից 28,9 կմ²-ը (99,47 %) ցամաքային է, իսկ 0,16 կմ²-ը (0,53 %)՝ ջրային։ 2009 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 21 741 մարդ։
Քաղաքում գործում է մեկ հիվանդանոց, մեկ հրշեջ կայան, մեկ ոստիկանական տեղամաս և հինգ այգի։
Պատմություն
խմբագրելԻ սկզբանե Աշլենդը կրում էր Յունիոնթաուն անվանումը, սակայն այն ստիպված էին վերանվանել, քանի որ նահանգում արդեն կար համանուն քաղաք։ Նոր անվանումն առաջարկել է կոնգրեսական Հենրի Քլեյը (այդպես է կոչել նաև իր ագարակը Կենտուկիում)։ Քաղաքն ինկորպորացվել[2] է 1916 թվականին։
Ժողովրդագրություն
խմբագրելՄարդահամար | Բնակ. | Note | %± |
---|---|---|---|
1850 | 1264 | — | |
1860 | 1748 | 383% | |
1870 | 2601 | 488% | |
1880 | 3004 | 155% | |
1890 | 3568 | 188% | |
1900 | 4087 | 145% | |
1910 | 6795 | 663% | |
1920 | 9249 | 361% | |
1930 | 11 141 | 205% | |
1940 | 12 453 | 118% | |
1950 | 14 287 | 147% | |
1960 | 17 419 | 219% | |
1970 | 19 872 | 141% | |
1980 | 20 252 | 19% | |
1990 | 20 079 | 09% | |
2000 | 21 249 | 58% | |
2010 (est.) | 21 780 |
Ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների[3], Աշլենդում ապրել է 21 249 մարդ, 8327 ընտանիք։ Բնակչության միջին խտությունը կազմել է մոտ 791,9 մարդ/քառակուսի կիլոմետր։ Աշլենդի ռասայական կազմը, ըստ մարդահամարի տվյալների, բաշխվել է հետևյալ կերպ. սպիտակամորթներ՝ 96,35 %, սևամորթ կամ աֆրոամերիկացիներ՝ 1,19 %, բնիկ ամերիկացիներ՝ 0,13 %, ասիացիներ՝ 1,05 %, Խաղաղօվկիանոսյան կղզիներից եկածներ՝ 0,05 %, խառը ցեղերի ներկայացուցիչներ՝ 0,91 %, այլ ազգություններ՝ 0,32 %: Քաղաքի բոլոր բնակիչների 0.85 %-ը կազմել են իսպանախոսները։
8327 տնային տնտեսություններից 29,1 %-ում դաստիարակվել են մինչև 18 տարեկան երեխաներ, 48,3 %-ը համատեղ բնակվող ամուսնական զույգեր էին, ընտանիքների 11,4 %-ում կանայք ապրել են առանց ամուսինների, իսկ 36,8 %-ն ընտանիք չի ունեցել։ Մարդահամարի ժամանակ ընտանիքների ընդհանուր թվի 31,8 %-ն ապրել է ինքնուրույն, ընդ որում՝ 13,8 %-ը կազմել են 65 և բարձր տարիքի միայնակ տարեց մարդիկ։ Տնային տնտեսությունների միջին չափը կազմել է 2,32 մարդ, իսկ ընտանիքների միջին չափը՝ 2,92 մարդ։
Ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը, ըստ տարիքային խմբի, բաշխվել է հետևյալ կերպ. 22,6 %՝ 18 տարեկանից ցածր, 15,4 %՝ 18-24 տարեկան բնակիչներ, 25,1 %՝ 25 տարեկանից մինչև 44 տարեկան, 20,3 %՝ 45-ից մինչև 64 տարեկան և 16,6 %՝ 65 և բարձր տարիքի բնակիչներ։ Բնակիչների միջին տարիքը 35 տարեկանն է։ Աշլենդում յուրաքանչյուր 100 կանանց բաժին է ընկնում 87,2 տղամարդ, ընդ որում՝ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր հարյուր կանանց բաժին է ընկնում 18 տարեկանից բարձր 82,0 տղամարդ։
Մեկ տնային տնտեսության միջին եկամուտը քաղաքում կազմել է 34 250 ԱՄՆ դոլար, իսկ մեկ ընտանիքի միջին եկամուտը՝ 42 755 ԱՄՆ դոլար։ Ընդ որում, տղամարդիկ տարեկան ունեցել են 33 634 ԱՄՆ դոլար միջին եկամուտ, իսկ կանայք՝ 21 781 ԱՄՆ դոլար։ Մեկ շնչին ընկնող եկամուտը քաղաքում կազմել է տարեկան 16 760 ԱՄՆ դոլար։ Քաղաքում ընտանիքների ընդհանուր թվի 7,9 %-ը և բնակչության ամբողջ թվաքանակի 10,5 %-ը մարդահամարի պահին աղքատության նշագծից ցածր է եղել, ընդ որում՝ նրանց 13,7 %-ը 18 տարեկանից փոքր է եղել, իսկ 9,1%-ը՝ 65 և բարձր տարիքի։
Կառավարում
խմբագրելՔաղաքը կառավարվում է քաղաքապետի և հինգ մարդուց բաղկացած քաղաքային խորհրդի կողմից։
Տրանսպորտ
խմբագրելԱշլենդի գործարար կենտրոնից 5,6 կմ հյուսիս-արևելք գտնվում է Աշլենդ շրջանի օդանավակայանը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ Ստացել է քաղաքի, շրջանի կամ տարածքի իրավական կարգավիճակ, որոնք համարվում են ԱՄՆ-ի մաս կամ այդպիսին են Կոնգրեսի որոշմամբ։
- ↑ Сайт Бюро переписи населения США
- ↑ «FAA Airport Master Record for 3G4» (անգլերեն). Federal Aviation Administration. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Աշլենդի համալսարան
- Samaritan Hospital Արխիվացված 2009-07-24 Wayback Machine
- Ashland Montessori School
Վիքիճամփորդն ունի Աշլենդին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշլենդ (Օհայո)» հոդվածին։ |