Անտոն Չեխովի տուն-թանգարան

Ա. Չեխովի տուն-թանգարան, Վ.Դալի անվան Պետական գրականության թանգարանի մաս։ Նվիրված է գրող Անտոն Չեխովի կյանքին և գրական գործունեությանը։ Այն գտնվում է Մոսկվայի Սադովայա Կուդրինսկայա փողոցում, որտեղ դրամատուրգն իր ընտանիքի հետ ապրել է 1886-ից մինչև 1890 թվականը։ Թանգարանի բացումը տեղի է ունեցել 1954 թվականի հուլիսի 14-ին` Չեխովի մահվան հիսունամյակի կապակցությամբ։ Թանգարանի հավաքածուն սկսել է համալրվել 1912 թվականից, ներառում է Չեխովի ընտանիքի և շրջապատի անձնական իրեր, լուսանկարներ, կահույքի մասեր, նկարներ, ինչպես նաև կենսագրական հրատարակություններ և արխիվային փաստաթղթեր[1]։

Անտոն Չեխովի տուն-թանգարան
Տեսակտեսարժան վայր, պատմական շենք, թանգարան և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՊրեսնենսկի շրջան
ՎայրSadovaya-Kudrinskaya Street?
Մասն էQ121031462?
Հիմնադրվել է1921
ՏնօրենԴմիտրի Բակ
Կայքgoslitmuz.ru/museums/dom-muzey-a-p-chekhova/
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Չեխովի կյանքը Սադովայա Կուդրինսկայայում խմբագրել

 
Չեխովի ընտանիքը

Անտոն Չեխովը առաջին անգամ Մոսկվա է ժամանել 1877 թվականին՝ որպես ապագա ավագ դպրոցի աշակերտ[2]։ Այդ ժամանակ նրա ընտանիքն արդեն տեղափոխվել էր մայրաքաղաք. գրողի հայրը սնանկացել էր և իր պարտատերերից փախչելու համար ստիպված էր փոխել իր բնակության վայրը[3]։ 1877-1892 թվականների ընթացքում նրանք փոխում են 12 բնակարան, քանի որ հայրը չէր կարողանում վճարել տան վարձը, և սեփականատերերը դուրս էին անում։ Հետագայում հայրը վարձակալում է մի ոչ բարեկարգ բնակարան, որտեղ ընտանքին ապրում է մինչև 1885 թվականը[4][5][6]։ Նույն տարում Չեխովները տեղափոխվում են Մեծ Յակիմանկա փողոց՝ խոհանոցային վարպետ Պյոտր Պադպորինի առանձնատուն և բնակվում առաջին հարկում։ Վերջինս այդ շենքի երկրորդ հարկում տոնակատարություններ էր կազմակերպում։ Չեխովի նամակներից մեկում Յակիմանկա փողոցի նկարագրված կյանքը հետևյալն է.

  Պետք է քնել, բայց գլխիս վերևում պարում են։ Նվագախումբը նվագում է։ Երևի հարսանիք է ...Մեր վերևի հարկում ապրող խոհարարը հարսանիքների և թաղման արարողակարգերի համար տարածք է տրամադրում։ Հարսանեկան երեկոներ, մահ, ծնունդ ... Վերևում մի մարդ ձիու նման ոտքերն է խփում գետնին, գլխիս վրայով վազում, երևի խաչեղբայրն է։ Նվագախումբը աղմկում է։  
 

1886 թվականին ընտանիքի տեղափոխվում է Սադովայա Կուդրինսկայա փողոց, տուն 6[7]։ Գրողը խոստովանել է, որ Մոսկվայում բնակվելու ընթացքում սա իրենց լավագույն բնակարանն է եղել[8]։ Տանտերը բժիշկ Յակով Կորնեևն էր[9], որը բնակարանի մի մասը վարձակալությամբ նրան էր հանձնել՝ տարեկան 650 ռուբլիով[10][11]։ Այստեղ գրողի հետ ապրում էին նրա մայրը՝ Եվգենիան, քույրը՝ Մարիան, և փոքր եղբայրը՝ Միխայիլը։ Գրողի հայրը՝ Պավելը և եղբայրը՝ Իվանը ապրում էին ուրիշ բնակարանում,բայց ամենօր այցելում էին նրանց։ Նրանց այցելում էին նաև Նիկոլայը՝ գրողի եղբայրը և Ֆեդոսյա մորաքույրը իր որդու՝ Ալեքսեյի հետ։ Տան բակում պահում էին շուն և կատու՝ Ֆեոդոր և Կորբո[4] :

  Մեր շունն առանց մեջքի է, և Կորնեևը նրան գեհեն է կոչում։ Կատվի անունը Ֆեոդոր է , հազվադեպ է գալիս տուն, մի բան է ուտում, գնում։ Օրվա մնացած մասն անց է կացնում տանիքների վրա և երազկոտ նայում երկնքին։ Ակնհայտ է, հասկացել է, որ կյանքը բովանդակություն չունի,անիմաստ է։  

Այս ժամանակահատվածում Չեխովը հիվանդանում է տուբերկոլյոզով։ Հիվանդությունը սկսում է արագ զարգանալ[12]։ Միխայիլ Չեխովը հիշում է.

  Садовая-Кудринская-ում ապրելու տարիներին Անտոնը շատ էր հազում։ Ես մնում էի նրա սենյակի մոտ և վառ էի պահում լամպը, քանի որ նա գիշերները հաճախ էր արթնանում և չէր սիրում մթությունը։ Մեզ մի բարակ պատ էր բաժանում. գիշերները, երբ չէինք կարողանում քնել, զրուցում էինք տարբեր թեմաներից[13] :  

Սադովայա-Կուդրինսկայա փողոցում է սկսվում Չեխով դրամատուրգի գրական կարիերան. այստեղ է նա գրում բազմաթիվ պատմվածքներ և վիպակներ՝ «Ձանձրալի պատմություն», «Տափաստան», «Կրակներ», պիեսներ՝ «Իվանով», «Անտառի ոգի», «Արջը», «Առաջարկություն», «Հարսանիք», «Ակամա տրագիկ», «Տատյանա Ռեպինա»[1][14]։

Այստեղ Չեխովը շարունակում է իր բժշկական պրակտիկան և գրեթե ամեն օր հաճախորդներ է ընդունում «... ես ամեն օր ժամը 12-15-ը հաճախորդներ եմ ընդունում, դե իսկ գրականագետների համար իմ դռները բաց են օր ու գիշեր»[15]։

Չեխովի տան հյուրեր խմբագրել

 
Չեխովը կնոջ հետ

Լինելով հյուրասեր մարդ՝ Չեխովը միշտ հյուրընկալում էր գրքասեր մարդկանց և նրանց, ովքեր իրեն այցելում էին Սադովայա Կուդրինսկայայում։ Նա հյուրերին հրավիրում էր այսպես. «Կիրակի երեկոյան համեցիր իմ տուն՝ հաճելի ժամանակ անցկացնելու»[5]։ Նրան այցելում էին գրողներ և դերասաններ Վլադիմիր Կորոլենկոն, Ալեքսեյ Պլեչեևը, Ալեքսանդր Լենսկին, Վլադիմիր Գիլյարովսկին, Իվան Լեոնտևը, Ալեքսանդր Լացարևը, Դմիտրի Գրիգորովիչը, ինչպես նաև՝ ճարտարապետ Ֆեոդոր Շեխտելը[4][16]։ Ավագ քրոջը՝ Մարիային այցելում էին գիմնազիայի ընկերուհիները։

Չեխովի ավագ եղբայրը նկարիչ էր 1879 թվականին նա Չեխովին ծանոթացնում է նկարիչ Իսահակ Լևիտանի հետ, որը հետագայում դառում է Չեխովի լավագույն ընկերը։ Ի նշան ընկերության և բարեկամության՝ Լիվիտանը նրան է նվիրում «Իսրա գետ» և «Կաղնին և կեչին» կտավները (1884)։ 1893 թվականին ընտանիքի բարեկամ Իլյա Րեպինը որոշում է Ծանոթացնել Չեխովին Լև Տոլստոյի հետ, սակայն երբ գալիս են Սադվայա Կուդրինսկայա փողոց, Չեխով արդեն ընտանիքի հետ տեղափոխված է լինում, և երկու գրողներւ հանդիպումը չի կայանում[4][5]։

Թանգարանի բացում խմբագրել

Անտոն Չեխովի անվան առաջին թանգարանը բացվել է 1912 թվականին՝ գրողի հարազատների միջոցներով։ Ռումյանցևի թանգարանի ղեկավարությունը տարածք էր հատկացրել «Չեխովի սենյակ» գրական ցուցահադեսի համար[1]։ 1921 թվականին Ե. Լեյտնեկերի նախաձեռնությամբ կազմավորվում է Մոսկվայի Ա. Չեխովի անվան պետական թանգարանը։ 1934 թվականից Չեխովի հավաքածուն դառնում է Գրականության Պետական թանգարանի մաս։ Թանգարանը բացվել է 1954 թվականին`ի հիշատակ գրողի մահվան հիսուներորդ տարելիցին[17][18]։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին խորհրդային գիտնականներ, մշակութային գործիչներ, ինչպես նաև գրողի հարազատները. այրին՝ Օլգա Չեխովան, եղբորորդին՝ Սերգեյ Չեխովը[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Дом музей А. П. Чехова». Государственный литературный музей. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  2. Громов, 1951
  3. Громов, 2004, էջ 120
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Балабанович, 1961
  5. 5,0 5,1 5,2 Балабанович Е., 1958
  6. Рейфилд, 2011, էջ 145
  7. Московский рабочий, 1959
  8. «"Москва гид": Дом-музей А. П. Чехова». Москва 24. 2013 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  9. Дерман, 1948, էջ 177
  10. «Дом-музей Чехова». Прогулки по Москве. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  11. Балабанович, 1961, էջ 14
  12. Роскин, 1939, էջ 126
  13. Бердников, 1974, էջ 106
  14. Дом-музей писателя Антона Чехова ՅուԹյուբում
  15. «ФЭБ: Чехов — Трефолеву Л. Н., 30 сентября 1887. — 1975 (текст)». feb-web.ru. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  16. «Дом-музей А.П. Чехова». Музеи России. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.
  17. Хватов, 1982, էջ 130
  18. «Дом-музей Чехова в Москве». Музей Чехова. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 20-ին.

Գրականություն խմբագրել

  • Балабанович Е. З. Дом в Кудрине. — Москва: Московский рабочий, 1961. — 272 с.
  • Балабанович Е. З. Дом А. П. Чехова в Москве. — Москва: Московский рабочий, 1958. — 208 с.
  • Бердников Г. П. Чехов. — Москва: Молодая гвардия, 1974. — С. 104—106. — 549 с.
  • Громов Л. П. Этюды о Чехове. — Ростов-на-Дону: Ростовское областное книгоиздательство, 1951. — 116 с.
  • Громов М. А. Тропа к Чехову. — Москва: Детская литература, 2004. — С. 120. — 464 с. — ISBN 5-08-004111-0
  • Дерман А. Б. Москва в жизни и творчестве А. П. Чехова. — Москва: Московский рабочий, 1948. — С. 177. — 199 с.
  • По Чеховским местам Подмосковья. — Москва: Московский рабочий, 1959. — 110 с.
  • Рейфилд Дональд Жизнь Антона Чехова. — Москва: Б. С. Г. - Пресс, 2011. — С. 145. — 784 с. — ISBN 978-5-93381-309-5
  • Роскин А. Чехов. Биографическая повесть. — Москва: Издательство детской литературы, 1939. — С. 126. — 256 с.
  • Удальцова З. М. Михаил Чехов. Воспоминания и письма. — Москва: Локид-Пресс, 2001. — С. 134. — 672 с.
  • Хватов А. И. А. П. Чехов: материалы Литературного музея Пушкинского дома. — Санкт-Петербург: Наука, 1982. — С. 130. — 161 с.
  • Чехов А. П. Полное собрание сочинений и писем. — Москва: Наука, 1975. — С. 122—123.
  • Шубин Б. М. Дополнение к портретам: Доктор А. П. Чехов. — Москва: Знание, 1989. — 131 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Չեխովի տուն-թանգարան» հոդվածին։