Ակամա տրագիկ

Անտոն Չեխովի պիես

«Ակամա տրագիկ» (Ամառանոցային կյանքից) (ռուս.՝ Трагик поневоле (Из да́чной жи́зни)), Անտոն Չեխովի մեկ գործողությամբ պիեսը, որը Չեխովը գրել է 1889 թվականի մայիսի առաջին օրերին իր «Շատերից մեկը» (1887) պատմվածքի հիման վրա։ Նույն տարում կայացել է կատակերգության առաջին բեմադրությունը Պետերբուրգի գերմանական ակումբում։

Ակամա տրագիկ
ռուս.՝ Трагик поневоле
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրպիես
Ձևպիես
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն

Առաջին անգամ առանձին հրատարակությամբ տպագրվել է որպես «Ակամա տրագիկ» (Ամառանոցային կյանքից)։ Կատակ մեկ գործողությամբ, Ա. Չեխով։ Հրատարակություն՝ Վ. Ա. Բազարովի անվան թատերական գրադարան։ Լույս է տեսել 1889 թվականի հունիսի 24-ից մինչև հունիսի 30-ը, տպագրվել է 600 օրինակ)[1]։

Գործող անձիք խմբագրել

  • Իվան Իվանովիչ Տոլկաչով՝ ընտանիքի հայր
  • Ալեքսեյ Ալեքսեևիչ Մուրաշկին՝ նրա բարեկամը

Սյուժե խմբագրել

Գործողությունը տեղի է ունենում Պետերբուրգում՝ Մուրաշկինի բնակարանում։ Մուրաշկինի առանձնասենյակը։ Փափուկ կահույք, Մուրաշկինը նստած է գրասեղանի առաջ։ Մտնում է Տոլկաչովը՝ ձեռքին լամպի համար ապակե լուսամփոփ, խաղալիք-հեծանիվ, երեք տուփ գլխարկներով, մեծ կապոց զգեստներով, տոպրակ՝ մեջը շշերով գարեջուր և բամզաթիվ մանր կապոցներ։ Նա աչքերն անիմաստ պտտեցնում է այս ու այն կողմ և ուժասպառ ընկնում բազմոցին[2]։

Իվան Իվանովիչ Տոլկաչովը ընկերոջից՝ Ալեքսեյ Ալեքսեևիչ Մուրաշկինից պարտքով խնդրում է նրա ատրճանակը։ Մուրաշկինը հետաքրքրվում է, և Տոլկաչովը դժգոհում է իր կյանքի վատ իրադարձություններից։ Մուրաշկինն արտահայտում է իր կարեկցանքը, այնուհետև Տոլկաչովին խնդրում է կարի մեքենան և դեղձանիկի վանդակը տանել Օլգա Պավլովնա Ֆինբերգին, իրենց ընդհանուր ծանոթին։ Մուրաշկինի խնդրանքը լսելով՝ Տոլկաչովը հարձակվում է Մուրաշկինի վրա և հետապնդում նրան սենյակում՝ աղաղակելով, որ արյուն է ուզում։

  Արյա՜ն ծարավ եմ, Արյա՜ն։ Արյա՜ն։
- Տոլկաչով
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Трагик поневоле
  2. Ա. Պ. Չեխով, Երկեր հինգ հատորով, Հայպետհրատ, Երևան, 1962, հ. 5:

Արտաքին հղումներ խմբագրել