Անտոնիու Շամպալիմո
Անտոնիու դե Սոմմեր Շամպալիմո (մարտի 19, 1918, Լիսաբոն, Պորտուգալիա - մայիսի 8, 2004[1], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի գործարար, ֆինանսիստ և բարերար, ով իր մահվան պահին Պորտուգալիայի ամենահարուստ մարդն էր։
Անտոնիու Շամպալիմո պորտ.՝ António de Sommer Champalimaud | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 19, 1918 |
Ծննդավայր | Լիսաբոն, Պորտուգալիա |
Մահացել է | մայիսի 8, 2004[1] (86 տարեկան) |
Մահվան վայր | Լիսաբոն, Պորտուգալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | պորտուգալերեն |
Կրթություն | Լիսաբոնի համալսարան (անհայտ) |
Մասնագիտություն | բանկիր, գործարանատեր և գործարար |
Ամուսին | Maria Cristina de Mello? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Նրա հարստության հիմքը ապահովագրությունն էր, բանկային գործը և ցեմենտի արտադրությունը։ 1974 թվականի Կարմիր մեխակների հեղափոխությունից հետո Շամպալիմոյի ամբողջ ֆինանսական և արդյունաբերական խումբն ազգայնացվել է, նրան աքսորել են Բրազիլիա, որտեղ յոթ տարի անցկացնելուց հետո վերադարձել է հայրենիք և վերականգնել իր բիզնեսը։
Ընտանիք Խմբագրել
Անտոնիու Դե Սոմմեր Շամպալիմոն ծնվել է Ալտու-Դորուից ֆրանս-գերմանական ծագում ունեցող նշանավոր ընտանիքում[3]։ 19-րդ դարի սկզբին՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ, նրա հոր նախնիները (senors Champalimaud de Nussane) Պորտուգալիա են տեղափոխվել Ֆրանսիայից, իսկ մոր նախնիները (von Sommer բարոնները)՝ Գերմանիայից։
1941 թվականին Շամպալիմոն ամուսնացել է Մարիա Քրիստինա դա Սիլվա Ժոզե դե Մելոյի հետ։ Նա հայտնի և հարուստ ընտանիքից էր, հայրը «Grupo CUF» քիմիական ընկերության ղեկավարն էր։ Ամուսնության արդյունքում ծնվել է յոթ երեխա, սակայն 1957 թվականին, այն բանից հետո, երբ Շամպալիմոն ապահովագրության և բանկային գործի բնագավառում սկսել է մրցակցել իր կնոջ եղբայրների հետ, ամուսնությունը փլուզվել է։
Բիզնես Խմբագրել
Չնայած Շամպալիմոն սկսել է քիմիա ուսումնասիրել Լիսաբոնի համալսարանում, ուսումը ավարտել չի հաջողվել, քանի որ 19 տարեկանում՝ հոր մահից հետո, ստիպված է եղել գլխավորել ընտանեկան շինարարական ձեռնարկությունը։ Ավելի ուշ՝ 28 տարեկանում, նա հորեղբորից ժառանգել է «Empresa de Cimentos de Leiria» ցեմենտի մեծ բիզնեսը։ Շամպալիմոն զգալիորեն ընդլայնել է այդ ընկերությունը և մինչև 1946 թվականը Պորտուգալիայում հասել մենաշնորհին մոտ դիրքի։ Նա նաև ցեմենտի արտադրություն է հիմնել պորտուգալական գաղութներում՝ Անգոլայում և Մոզամբիկում։
1960-ականների սկզբին Անտոնիուն գնել է «Banco Pinto & Sotto Mayor» բանկը և «Confiança», «Mundial» և «Continental Resseguros» ապահովագրական ընկերությունները։ 1969 թվականին նա ստիպված է եղել փախչել Մեքսիկա, որպեսզի խուսափի հորեղբոր ընկերության բաժնետոմսերը ժառանգելու գործով ձերբակալությունից։ Շամպալիմոն կարողացել է վերադառնալ հայրենիք միայն 1973 թվականին՝ հրամանագրի չեղարկումից հետո։
1975 թվականին՝ Կարմիր մեխակների հեղափոխությունից մեկ տարի անց, Անտոնիուի ընկերություններն ազգայնացվել են նոր կառավարության կողմից։ Նա սկզբում արտագաղթել է Ֆրանսիա, հետո՝ Բրազիլիա, որտեղ ամեն ինչ սկսել է զրոյից։ 1992 թվականին վերադարձել է Պորտուգալիա և սկսել հետ գնել իր նախկին ընկերությունները։
Կյանքի ավարտին Շամպալիմոն իր խումբը վաճառել է իսպանական «Santander» բանկին։
Բարեգործություն Խմբագրել
Շամպալիմոն 500 մլն եվրո Է կտակել իր անվան հիմնադրամի ստեղծմանը, որը զբաղվում է կենսաբժշկական հետազոտություններով։
Հիմնադրամը նաև տարեկան 1 մլն եվրոյի չափով մրցանակ է հանձնում ակնաբուժության բնագավառում ակնառու հետազոտությունների համար, քանի որ կյանքի վերջում Շամպալիմոն կորցրել է տեսողությունը։
Տես նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.geni.com/people/Ant%C3%B3nio-Champalimaud/6000000020668763386
- ↑ 2,0 2,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=153
- ↑ http://www.quintadocotto.pt/en/quinta.php Archived 2016-03-04 at the Wayback Machine. Quinta do Cotto
Գրականություն Խմբագրել
- Antunes, José Freire Champalimaud. — Lisboa: Temas e Debates, 1997. — ISBN 972-759-095-0