Շամպալիմոյի հիմնադրամ
Շամպալիմոյի հիմնադրամ (պորտ.՝ Fundação Champalimaud), պորտուգալական մասնավոր գիտական հիմնադրամ, որ մասնագիտացած է նեյրոլոգիայի, օնկոլոգիայի և կարդիոլոգիայի ոլորտում բիոբժշկական հետազոտություններում։
Շամպալիմոյի հիմնադրամը տեղակայված է Լիսաբոնում։
Հիմնադրումը
խմբագրելՀիմնադրամը հիմնադրվել է պորտուգալացի գործարար և բարեգործ Անտոնիո Շամպալիմոն, ով դրա համար տրամադրել է 500 միլիոն եվրո։
2010 թվականին հիմնադրամը բացեց բացեց «Անհայտի ուսումնասիրման կենտրոն» անունով բարձրտեխնոլոգիակաան կլինիկական հետազոտական ինստիտուտ Տեժու գետի ափին` Լիսաբոնի Բելեմ շրջանում[1]։ Կենտրոնը գտնվում էր ֆուտուրիստական ճարտարապետության արտասովոր մի շենքում։
Մրցանակ ակնաբուժության ոլորտում
խմբագրելԲացի հետազոտություններից` հիմնադրամը նաև ամեն տարի տալիս է Անտոնիա Շամպալիմոյի անվան մրցանակ` 1 միլիոն եվրոյի չափով ակնաբուժության ոլորտում արված կարևոր հետազոտություն կատարելու համար, քանի որ կյանքի վերջում Շամպալիմոն կորցրել է տեսողությունը։
Մրցանակով պարգևատրվում են ակնաբուժության ոլորտում հաջողությունների և տեսողության խնդիրների վերացման գործում ներդման համար` հատկապես զարգացող երկրներում։
Հիմնականում պարգևատրվում են հետազոտական խմբեր, այլ ոչ անհատներ։ Մրցույթի մրցանակակիրներին ընտրում է ժյուրին, որը բաղկացած է հասարակական գործիչներից և հայտնի գիտնականներից։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Portugal foundation aims for a cutting edge(չաշխատող հղում), Los Angeles Times
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շամպալիմոյի հիմնադրամ կատեգորիայում։ |