Անտոնիա Բրենտանո (գերմ.՝ Antonie Brentano, ի ծնե` Իոգանա Անտոնիա Յոզեֆա ֆոն Բիրկենշտոկ (գերմ.՝ Johanna Antonie Josefa von Birkenstock, մայիսի 28, 1780(1780-05-28)[1], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[2] - մայիսի 12, 1869(1869-05-12)[1], Ֆրանկֆուրտ, Wiesbaden Government Region, Hesse-Nassau, Պրուսիայի թագավորություն[2]) , ավստրիացի արվեստ կոլեկցիոներ, մեկենաս և Լյուդվիգ վան Բեթհովենի մտերիմ ընկերը:

Անտոնիա Բրենտանո
գերմ.՝ Antonie Brentano
Դիմանկար
Ծնվել էմայիսի 28, 1780(1780-05-28)[1]
ԾննդավայրՎիեննա, Հաբսբուրգի միապետություն[2]
Մահացել էմայիսի 12, 1869(1869-05-12)[1] (88 տարեկան)
Մահվան վայրՖրանկֆուրտ, Wiesbaden Government Region, Hesse-Nassau, Պրուսիայի թագավորություն[2]
ԳերեզմանՄայնի Ֆրանկֆուրտի գլխավոր գերեզմանատուն
ՔաղաքացիությունHeiliges Römisches Reich - Reichssturmfahne vor 1433 (Nimbierter Adler).svg Սրբազան Հռոմեական կայսրություն և Flag of the Habsburg Monarchy.svg Ավստրիական կայսրություն
Մասնագիտությունբարեգործ
ԱմուսինFranz Dominicus Brentano?
Ծնողներհայր՝ Johann Melchior von Birkenstock?
Antonie Brentano Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1780 թվականի մայիսի 28-ին, Վիեննայում, ավստրիացի դիվանագետ և Յհան Մելխիրով ֆոն Բիրկենշտոկի արվեստի գործերի կոլեկցիոների և նրա կնոջ` Կառոլինա Խոսեֆա ֆոն Հայի դուստրն է: Անտոնիայից բացի ընտանիքը երեք որդիներ ուներ` Գուգո Կոնրադ Գոտֆրիդը (1778—1825), Կոնստանտին Վիկտորը (ծնվել և մահացել է 1782 թվականին) և Յոհան Էդուարդ Վալենտինը (ծնվել և մահացել է 1784 թվականին): Վիեննայում ընտանիքը ապրել է Լանդշտրասեի կենտրոնական փողոցում գտնվող մեծ դղյակում, որտեղ տեղակայված էր մեծ գրադարան և Բիրգենշտոկի արվեստի գործերի մեծ հավաքածու: Անտոնիայի ութերորդ տարեդարձից 10 օր առաջ մահացել է նրա մայրը, և աղջկան ուղարկել են Պրսբուրգի Ուրսուլինսկի վանքում գտնվող դպրոց (այժմ ՝ Բրատիսլավա):

Հայրը նրա համար արժանի ամուսին էր փնտրում, և նա ամուսնացավ Կլեմենս Բրենտանոյի և Բետինա ֆոն Արնիմի խորթ եղբոր` վաճառական Ֆրանց Բրենտանոյի հետ: Նրանք ծանոթացել են 1796 թվականի վերջին և 1797 թվականի սկզբին: Անտոնիայի հոր հետ երկար բանակցելուց հետո նրանք ամուսնացել են 1798 թվականի հուլիսի 23-ին, Սուրբ Ստեփանոսի տաճարում, Վիեննայում: Մեկ շաբաթ անց նրանք տեղափոխվել են Մայնի Ֆրանկֆուրտ: Անտոնիայի և Ֆրանցի ընտանիքում ծնվել են վեց երեխաներ. Մատիլդա (03.07.1799 — 05.04.1800), Գեորգ Ֆրանց Մելխիոր (13.01.1801 — 01.03.1853), Մակսիմիլիանա Էյֆրոսինա Կունիգունդա (08.11.1802 — 01.09.1861), Յոզեֆա Լուդովիկա (29.06.1804 — 02.02.1875), Ֆրնացիսկա Էլիզաբեթ (26.06.1806 — 16.10.1837), Կառլ Յոզեֆ (08.03.1813 — 18.05.1850):

1809 թվականի օգոստոսին Անտոնիան վերադարձել է Վիեննա, հիվանդ հորը խնամելու նպատակով, վերջինս մահացել է 1809 թվականի հոկտեմբերի 30-ին: Նրա մահից հետո, Անտոնիան երեք տարի մնացել է Վիեննայում, որպեսզի զբաղվեր գրադարանի ֆոնդի և հոր արվեստի գործերի հավաքածուով, ինչպես նաև վերահսկեր թանկարժեք իրերի վաճառքը: 1832 թվականին Անտոնիան վաճառել է դատարկ առանձնատունը, իսկ հոր կտավներից ամենաարժեքավորը` Վան Դեյքի «Քրիստոսի սուգը» նա կտակել է Ֆրանկֆուրտի մայր տաճարին:

1810 և 1812 թվականներին Բրենտանո ընտանիքը ծանոթացել է համապատասխանաբար Բեթհովենի և Բախի հետ: Բեթհովենը դարձել է ընտանիքի բարեկամ, և Բրենտանոների տան մշտական հյուրը, մինչ նրանք գտնվում էին Վիեննայում: Ավելի ուշ, նա Անտոնիային է շնորհել իր ամենակատարյալ գործերից մեկը` «Դիաբելլիի թեմայի շուրջ տատանումները»:

Անտոնիան մահացել է 1869 թվականի մայիսի 12-ին, Մայնի Ֆրանկֆուրտ, թաղվել է քաղաքի գլխավոր գերեզմանատանը[3] :

2018 թվականին հայտնաբերվել է Բեթհովենի Սիմֆոնիա № 7-ի պարտիտուրա, որը նախկինում անհայտ էր: Երգահանը այն ավարտել էր 1812 թվականի մայիսի 13-ին: Տիտղոսաթերթը կրում է ձեռագիր ձոն. «Meiner hochverehrten Freundin Antonie Brentano von Beethoven» («Իմ հարգարժան ընկերուհի Անտոնիա Բրենտանոյին Բեթհովենից»): Փաստաթուղթը ձեռք է բերվել Բեթհովենի կենտրոնի կողմից Սան Խոսեում (ԱՄՆ) Կալիֆոռնիայի համալսարանի կողմից[4]:

Անմահ սիրելինԽմբագրել

Լյուդվիգ վան Բեթհովենը Անտոնիա Բրենտանոյի հետ ծանոթացել է 1810 թվականի մայիսին, Բետինա ֆոն Արնիմի միջոցով և նրանց մեջ խորը ընկերություն է ձևավորվել: Բեթհովենի մահից հետո, նրա սեղանի գաղտնի բաժնում հայտնաբերվել է «Նամակ անմահ սիրելիին», որը ուղղված չէր ոչ ոքի[5]: Արդյունքում, ավելի քան մեկ դար տևած գիտական հակասություններից հետո, որպես անմահ սիրուհու թեկնածուներ առաջադրվել են հետևյալ կանայք` Ջուլիետա Գվիչարդին, Թերեզա Բրունսվիկը, Ժոզեֆինա Բրունսվիկը, Դորոտեյա ֆոն Էրտմանը, Ամալիա Սեբալդը, Բետինա ֆոն Արնիմը և Անտոնիա Բրենտանոն: Ըստ ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Սոլոմոն Մեյնարդի, որը հայտնի է վիեննական դասական կոմպոզիտորների կենսագրական ուսումնասիրություններով, այս «Անմահ սիրելին» հենց Էնթոնի Բրենթանոն էր:

ԳրականությունԽմբագրել

  • Andreas Niedermayer. Frau Schöff Johanna Antonia Brentano. Ein Lebensbild, Frankfurt 1869.
  • Rudolf Jung. Goethes Briefwechsel mit Antonie Brentano 1814—1821. Weimar 1896.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #11867384X // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  3. Johanna Antonia Josefa «Toni» von Birkenstock Brentano
  4. 7th Symphony First Edition
  5. «Письмо Бетховена «Бессмертной возлюбленной»»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-03-ին։ Վերցված է 2019-05-03 

Արտաքին հղումներԽմբագրել