Անտառային արահետում
«Անտառային արահետում» (ռուս.՝ «На лесной тропе»), խորհրդային նկարված մուլտիպլիկացոն ֆիլմ՝ ստեղծված ռեժիսոր Վյաչեսլավ Կոտյոնոչկինի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1975 թվականին։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վյաչեսլավ Կոտյոնոչկին |
Հնչյունավորում | Կլարա Ռումյանովա, Մարիա Վինոգրադովա և Վյաչեսլավ Բոգաչյով |
Բեմադրող նկարիչ | Սվետոզար Ռուսակով |
Երաժշտություն | Միխայիլ Մեերովիչ |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1975 |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմը ունի դաստիարակչական բովանդակություն բնապահպանական թեմատիկայով։
Ամռանը նորաձև հագնված աղվեսն ու իր կինը մոտորանավակով գետով գնում են անտառ զբոսախնջույքի։ Հիանալով բացատի գեղեցկությամբ՝ նրանք անմիջապես սկսում են կտրել ծառերն ու ճյուղերը, ձկներին սատկացնել, բենզինով խարույկ վառել, ջարդել շշեր, աղբ թափել ու աղմուկ բարձրացնել անտառում։ Նապաստակը տեսնում է խարույկի ծուխն ու որոշում, որ հրդեհ է։ Աղվեսների այդ անպատշաճ վարքի հետ չի պատրաստվում հաշտվել անտառի ոչ մի բնակիչ։ Իր ընկերներ արջուկի ու ջրարջի հետ նապաստակը որոշում է պատժել նրանց։ Վերջում նապաստակը գիտակցում է իր սխալը։
Ստեղծողներ
խմբագրելՌեժիսոր | Վյաչեսլավ Կոտյոնոչկին |
Սցենարի հեղինակ | Վ. Ֆեոդորով, Վյաչեսլավ Կոտյոնոչկին |
Բեմադրող նկարիչ | Սվետոզար Ռուսակով |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Վիկտոր Արսենտև, Վլադիմիր Արբեկով, Օլեգ Կոմարով, Վլադիմիր Զարուբին, Վիկտոր Լիխաչյով, Սերգեյ Դյոժկին, Վերա Խարիտոնովա |
Օպերատոր | Սվետլանա Կաշչեևա |
Կոմպոզիտոր | Միխայիլ Մեերովիչ |
Հնչյունային օպերատոր | Գեորգի Մարտինյուկ |
Ռեժիսորի օգնական | Ե. Տուրանովա |
Նկարչի օգնական | Ալլա Գորևա |
Մոնտաժող | Մարգարիտա Միխեևա |
Խմբագիր | Պյոտր Ֆրոլով |
Տնօրեն | Ֆեոդոր Իվանով |
Դերերը հնչյունավորել են | Կլարա Ռումյանովա — Նապաստակ Մարիա Վինոգրադովա — աղվեսի կինը Վյաչեսլավ Բոգաչյով — Աղվես |
Թողարկում DVD-ով
խմբագրելՄուլտֆիլմը թողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի «Անտառային պատմություններ» (ռուս.՝ «Лесные истории») ժողովածուում «Крупный план» ընկերության կողմից։ Սկավառակում ընդգրկվել են նաև հետևյալ մուլտֆիլմերը՝ «Անտառային համերգ» (ռուս.՝ «Лесной концерт», 1953), «Կռվարար արջուկը» (ռուս.՝ «Мишка-задира», 1955), «Անտառային պատմություն» (ռուս.՝ «Лесная история», 1956), «Մաշենկան ու արջը» (ռուս.՝ «Машенька и медведь», 1960), «Երեք արջ» (ռուս.՝ «Три медведя», 1958), «Ո՞ւմն են անտառում կոները» (ռուս.՝ «Чьи в лесу шишки?», 1965), «Աղվեսը, արջն ու սայլակով մոտոցիկլետը» (ռուս.՝ «Лиса, медведь и мотоцикл с коляской», 1969), «Կուղբերը գնում են հետքով» (ռուս.՝ «Бобры идут по следу», 1970), «Անտառային ժամանակագրություն» (ռուս.՝ «Лесная хроника», 1970), «Անտառային արահետում» (1975)[1]։
Արձագանքներ
խմբագրելՎյաչեսլավ Միխայլովիչ Կոտյոնոչկինը... իր ճանաչումը գտել է ամենափոքրերի համար նախատեսված չարաճճի, գեղեցիկ, ֆիլմ-հեքիաթներով՝ «Межа» (1967), «Անտառային արահետում» (1975), «Ո՞վ կստանա մրցանակը» (1979), «Նա բռնվեց» (1981), «Կատվիկը Լիզյուկովի փողոցից» (1988):— Սերգեյ Կապկով, «Մեր մուլտֆիլմերը»[3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ DVD «Лесные истории»
- ↑ "Лесные истории" (DVD)"
- ↑ Сергей Капков. Вячеслав Котёночкин // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
Արտաքին հղումներ
խմբագրել- «Անտառային արահետում» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Անտառային արահետում» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Անտառային արահետում» youtube-ում