Ո՞վ կստանա մրցանակը
«Ո՞վ կստանա մրցանակը» (ռուս.՝ «Кто получит приз?»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված Վյաչեսլավ Կոտյոնոչկինի կողմից «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1979 թվականին։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վյաչեսլավ Կոտյոնոչկին |
Սցենարիստ | Վլադիմիր Սուտեև |
Հնչյունավորում | Կլարա Ռումյանովա, Յուրի Պուզիրյով և Գալինա Իվանովա |
Բեմադրող նկարիչ | Ալեքսանդր Վինոկուրով |
Երաժշտություն | Յուրի Սաուլսկի |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 10 րոպե |
Թվական | 1979 |
Սյուժե
խմբագրելՄուլտֆիլմը պատմում է կենդանիների մարզական մրցումների մասին, որոնց մասնակցում է արջուկ Միշան, որը հաղթում է ու դառնում Մոսկվայի Օլիմպիական խաղերի խորհրդանիշ։
Միշան մրցման վայր հասնում է ուշացումով, որովհետև մանկապարտեզ էր տարել իր կրտսեր եղբորը՝ Արջուկին։ Մեկնարկին Միշան Աղվեսի առաջ է անցնում՝ մրցակիցներին թողնելով բավական հետ։ Հետո Աղվեսը, տեսնելով դեպի վերջնագիծը տանող ավելի կարճ ճանապարհ, շրջվում է ու վազում դրանով՝ նույնն առաջարկելով Միշային։ Սակայն վերջինս չի կարող իրեն թույլ տալ նման արարք, քանի որ ինքը ազնիվ է։ Միշան ոչ միայն մնում է պաշտոնական վազքուղում, այլև օգնում է ուրիշներին. նա բույն է վերադարձնում այնտեղից ընկած թռչունի ձագին, ապա աջակցում է իր մրցակիցներին՝ Ոզնուն օգնելով անցնել գետը, Գորշուկին հանելով փոսից, իսկ Նապաստակին, որը վնասել էր ոտքը, Միշան օգնում է հասնել վերջնագծին։ Աղվեսը, որն առաջինն էր հասել վերջնագծին, արդեն տոնում էր հաղթանակը։ Սակայն ուշադիր կաչաղակը ամեն ինչի մասին պատմում է մրցումների դատավոր Արծվին, և վերջինս հայտարարում է, որ հաղթել է Միշան։
Ստեղծողներ
խմբագրելՍցենարի հեղինակ | Վլադիմիր Սուտեև |
Ռոժիսոր | Վյաչեսլավ Կոտյոնոչկին |
Բեմադրող նկարիչներ | Ալեքսանդր Վինոկուրով, Նիկոլայ Երիկալով |
Օպերատոր | Սվետլանա Կաշչեևա |
Կոմպոզիտոր | Յուրի Սաուլսկի |
Հնչյունային օպերատոր | Վլադիմիր Կուտուզով |
Երգի տեքստի հեղինակ | Միխայիլ Տանիչ |
Ռեժիսորի օգնական | Գալինա Անդրեևա |
Մոնտաժող | Մարգարիտա Միխեևա |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Վիկտոր Արսենտև, Օլեգ Կոմարով, Վլադիմիր Կրումին, Ֆեոդոր Ելդինով |
Նկարիչներ | Պյոտր Կորոբաև, Սերգեյ Մարակասով |
Դերերը հնչյունավորել են | Կլարա Ռումյանովա — Միշա, Յուրի Պուզիրյով — Արծիվ, Գալինա Իվանովա |
Խմբագիր | Արկադի Սեսարյով |
Ֆիլմի տնօրեն | Նինել Լիպնիցկայա |
Ստեղծման պատմություն
խմբագրելՕլիմպիական խնդիրներն արտացոլելու ցանկությունը ստուդիայի աշխատակիցների մոտ առաջացել է Օլիմպիական Միշայի տիպաժի հետ ծանոթանալուց հետո, որն ստեղծել է Չիժիկովը...
Առաջինը սկսվել և նկարահանվել է Վ․ Կոտյոնոչկինը «Ո՞վ կստանա մրցանակը» ժապավենը. մեկնարկը տրվել է 1978 թվականի սեպտեմբերին, պլանային հանձնումը նախատեսվել է 1979-ի մարտին (վարձույթի հավաստագիր ֆիլմն ստացել է ապրիլի 16-ին)։ Վ․ Սուտեևի սցենարում պատմվում էր Օլիմպիական Միշայի «նախապատմությունը», բացատրվում, թե ինչպես և ինչու է նա դարձել օլիմպիական խորհրդանիշ։ Սյուժեում հատուկ ընդգծվել է, որ բարձր պատվի Միշան արժանացել է ոչ այնքան իր մարզական ձեռքբերումների, որքան բարոյական որակների՝ ազնվության, փոխօգնության, զոհողության, շրջապատողներին կարեկցելու համար։ Միշան պաշտոնապես պարտվել է անտառային մրցումներում, բայց այնուամենայիվ ընտրվել է դրանց հաղթող իսկական մարզական արիության ցուցաբերման համար։ Բեմադրող նկարիչ Ն․ Երիկալովը մուլտիպլիկատորներից առաջինն է Չիժիկովի էսքիզը մուլտիպլիկացիոն տիպաժի վերածելու գործը, ֆիլմի դեկորացիոն մասը կատարվել է նրա գործընկերը՝ ստուդիայի լավագույն գեղանկարիչներից մեկը՝ Ա․ Վինոկուրովի կողմից։Բնօրինակ տեքստ (ռուս.)Желание отразить олимпийскую проблематику у работников студии возникло именно после знакомства с типажом Миши Олимпийского, созданным Чижиковым…
Первой была запущена и снята лента В. М. Котёночкина «Кто получит приз?» — запуск состоялся в сентябре 1978 года, плановая сдача была назначена на март 1979-го (прокатное удостоверение фильм получил 16 апреля). В сценарии В. Г. Сутеева рассказывалась «предыстория» Миши Олимпийского, объяснялось, как и за что он стал олимпийским талисманом. В сюжете особо подчеркивалось, что высокую честь Миша заслужил не столько своими спортивными успехами, сколько моральными качествами: честностью, взаимовыручкой, жертвенностью, сочувствием к окружающим. Миша формально проигрывал лесные соревнования, но тем не менее был признан их победителем за проявление истинной спортивной доблести. Художник-постановщик Н. С. Ерыкалов первым из мультипликаторов выполнил задачу превращения эскиза Чижикова в мультипликационный типаж, декорационная часть фильма была выполнена его партнёром — одним из лучших живописцев студии А. В. Винокуровым.— Գեորգի Բորոդին[1]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Георгий Бородин. «Олимпиада как мультфильм»
Արտաքին հղումներ
խմբագրել- Ո՞վ կստանա մրցանակը մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում