Անջելո Բադալամենտի

կոմպոզիտոր

Անջելո Բադալամենտի (անգլ.՝ Angelo Badalamenti, մարտի 22, 1937(1937-03-22)[4], Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ[5] և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6] - դեկտեմբերի 11, 2022(2022-12-11)[7], Lincoln Park, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դաշնակահար և կինոկոմպոզիտոր։ Հայտնի է, որպես ֆիլմերի երաժշտությունների հեղինակ։ Նա գրել է ավելի քան 70 ֆիլմերի և հեռուստասերիալների երաժշտություն։

Անջելո Բադալամենտի
Բնօրինակ անունանգլ.՝ Angelo Badalamenti[1]
Ի ծնե անունանգլ.՝ Angelo Daniel Badalamenti[2]
Նաև հայտնի է որպեսAndy Badale[3]
Ծնվել էմարտի 22, 1937(1937-03-22)[4]
Բրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ[5] կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
Երկիր ԱՄՆ[3]
Մահացել էդեկտեմբերի 11, 2022(2022-12-11)[7] (85 տարեկան)
Lincoln Park, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԺանրերՖիլմի երաժշտություն, ջազ և էմբիենտ
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երաժիշտ, երգերի հեղինակ, ստուդիական երաժիշտ, դիրիժոր և բենդ-լիդեր
Գործիքներդաշնամուր[8]
ԼեյբլWindham Hill Records?, Varèse Sarabande?[9], East West Records[9], Milan?[9], Nonesuch Records[9], Hollywood Records[9], La-La Land Records?[9], Silva Screen?[9], Warner Bros. Records[9], CAM SUGAR?[9], Minus Habens Records?[9] և London Records[9]
ԿրթությունԻսթմանի երաժշտական դպրոց[10] և Մանհեթենի երաժշտական դպրոց (1959)[11]
ԱնդամակցությունԿինոարվեստի և գիտության ակադեմիա[12]
Պարգևներ
Կայքangelo-badalamenti.com

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բրուքլինում 1937 թվականի մարտի 22-ին։ Մայրը՝ Սիցիլիայից է, հայրը՝ Իտալիայից։ Մանկուց հետաքրքրվում էր օպերայով և դասական երաժշտությամբ։ Սովորել է Իստանիայի և Մենհենթենյան երաժշտական դպրոցներում։ Լինչեմի հետ համագործակցությունը սկսել է այն բանից հետո, երբ նրան վարձեցին որպես Իզաբելլա Ռոսսելլինի երգի ուսուցիչ՝ «Կապույտ Թավիշ» ֆիլմի նկարահանման համար։ Ռոսսելլինին այդ ֆիլմում պետք է երգեր «Ծովահարսի երգը» (անգլ.՝ Song to the siren)`գրված Թիմ Բակլիի կողմից, բայց Լինչը չկարողացավ թույլտվություն վերցնել այդ երգը ֆիլմում կատարելու համար։ Այսպիսով Լինչը և Բադալամենտին միացան, որպեսզի նոր երգ գրեն ֆիլմի համար, որը ստացավ «Սիրո գաղտնիքը» վերնագիրը (անգլ.՝ Mysteries of love): Երգի խոսքերի հեղինակը Լինչն էր, իսկ երաժշտությանը՝ Բեդալամենտին։ Այդ ֆիլմում Լինչի խնդրանքով Բադալամենտին նաև խաղաց դեր, որպես ակումբի դաշնակահար։ Ահա այսպես սկսվեց կոմպոզիտորի և ռեժիսորի նրա ստեղծագործական ուղին։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանումը Բնօրինակ անվանումը
1986 Կապույտ թավիշ Blue Velvet
1987 Երազների պայքարը A Nightmare on Elm Street 3: Dream Warriors
1990 Վայրենի սրտերը Wild at Heart
1990 Պիկ երկվորյակները Twin Peaks
1990 Անծանոթների սփոփանքը The Comfort of Strangers
1992 Պիկ երկվորյակները, Կրակ արի ինձ հետ Twin Peaks: Fire Walk With Me
1995 Կորած երեխանների քաղաքը La Cité des enfants perdus
1997 Անհայտություն տանող ճանապարհ Lost Highway
1999 Սովորական պատմություն The Straight Story
1999 Առլինգթոնի ճանապարհը Arlington Road
1999 Ծովափ The Beach
2001 Մալհոլանդ դրայվ Mulholland Drive
2002 Գործավարուհին Secretary
2004 Էվիլենկո Evilenko
2004 Երկար նշանդրեքը Un long dimanche de fiançailles
2005 Մուգ ջուրը Dark Water
2005 ֆարենհեյթ(խաղ) Fahrenheit:Indigo Prophecy
2006 Բեղավոր մարդը The Wicker Man
2009 44 դյում 44 Inch Chest
2013 Ստալինգրադ

Դերասանական աշխատանք խմբագրել

Միակ դերասանական աշխատանքը դարձավ Լուիդջի Կաստելյանի դերը՝ «Մալհոլլանդ դրայվ» ֆիլմում։ Կատարել է նաև հատուկենտ դերեր՝ «Ուղիղ եթեր» հեռուստասերիալում և «Կապույտ թավիշ» ֆիլմում, որպես դաշնակահար։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել