Աննա Բիրգիտտե Քրիբել (նորվ.՝ Anna Birgitte Kriebel կամ ուղղակի Քրիբել[1], օգոստոսի 20, 1861(1861-08-20), Տրոնհեյմ, Տրոնհեյմ, Նորվեգիա - փետրվարի 1, 1926(1926-02-01), Միլան, Իտալիայի թագավորություն), նորվեգացի օպերային երգչուհի, սոպրանո։

Աննա Քրիբել
Ծնվել էօգոստոսի 20, 1861(1861-08-20)
Տրոնհեյմ, Տրոնհեյմ, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա
Մահացել էփետրվարի 1, 1926(1926-02-01) (64 տարեկան)
Միլան, Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱմուսինՎիտորիո Մարիա Վանզո

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Աննա Քրիբելը ծնվել է նորվեգական Թրոնհեյմ քաղաքում 1861 թվականին՝ ատաղծագործի ընտանիքում[2]։ Երգել սովորել է հայրենի քաղաքում։ 1886 թվականին հանդիպել է Էդվարդ Գրիգի հետ, որը շատ է հավանում ապագա երգչուհու ձայնը[3]։

1887 թվականին Աննան ելույթներով հանդես է գալիս Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ սկանդինավյան երաժշտության երեկույթներին, որը կազմակերպել էր Օսկար Կոմետտանը։ Այստեղ Աննա Քրիբելը մեծ ճանաչում է գտնում և նրան կոչում են «մեծ շնորհք ունեցող երիտասարդ նորվեգուհի»[4]։

1889 թվականին երգչուհին հանդես է գալիս Գերմանիայում։ Նույն թվականին իր դեբյուտն է կատարել իտալական բեմերում՝ Լիվոռնոյում։ Այստեղ կատարեց Ջակոմո Մեյերբերի «Հուգենոտներ» օպերայում Մարգարիտա Վալուայի պարտիան։ Երաժշտական քննադատները Աննա Քրիբելի ձայնը որակեցին որպես ուժեղ և զրնգուն[5]։ «Հուգենոտներ» օպերայի դիրիժորը Վիտտորիո Վանզոն էր, ում հետ հետագայում՝ երկու տարի անց ամուսնացավ երգչուհին։ Ամուսնու հետ Աննան շատ անգամներ բեմ բարձրացավ, այդ թվում և Լա Սկալայում։

Երգչուհին երբեմն-երբեմն վերադառնում էր հայրենիք՝ հյուրախաղերի։ 1902 թվականին նա Յուհան Հալվորսենի հրավերով Նորվեգիայի մայրաքաղաքում կատարում է Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի Դոննա Աննայի արիան։ 1906 թվականին կրկին է վերադառնում Նովեգիա, որպեսզի նոյեմբերի 22-ին ելույթ ունենա Հակոն VII արքայի գահակալման արարողությանը։

Օպերայից հեռանալուց հետո Աննա Բիրգիտտե Քրիբելը դասավանդել է Միլանի վոկալիստների դպրոցում։

Երգչուհին իր մահկանացուն կնքել է 1926 թվականի փետրվարի 1-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Anna Birgitte Kriebel-Vanzo: Страница на сайте «Норвежский музыкально-исторический архив» Института музыковедения Университета Осло (նորվ.). В других источниках встречаются 1862, 1863 и 1867.
  2. Anna Birgette Kribel: Страница на сайте Государственной архивной службы Норвегии (նորվ.)
  3. Beryl Foster. The Songs of Edvard Grieg — Boydell Press, 2007. — P. 22. (անգլ.)
  4. A. Tausserat. Musique Scandinave // Revue des traditions populaires, 1887, No. 5 (25 Mai), p. 222. (ֆր.)
  5. Nostre corrispondenze // Il Teatro illustrato e la musica popolare, Giugno 1889, No. 102, p. 90. (իտալ.)

Գրականություն խմբագրել

  • Marte Mona. Berømte og gløymde Trondheimskvinner. — Norske Samlaget, 2004. — P. 21-24. (նորվ.)