Աննա Շչետինինա

խորհրդային ծովային կապիտան

Աննա Իվանովնա Շչետինինա (ռուս.՝ А́нна Ива́новна Щети́нина, փետրվարի 13 (26), 1908, Okeanskaya, Վլադիվոստոկ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 25, 1999(1999-09-25), Վլադիվոստոկ, Ռուսաստան), հեռավոր նավարկության աշխարհում առաջին կին կապիտանը։

Աննա Շչետինինա
փետրվարի 13 (26), 1908 - սեպտեմբերի 25, 1999(1999-09-25) (91 տարեկան)
ԾննդավայրOkeanskaya, Վլադիվոստոկ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՎլադիվոստոկ, Ռուսաստան
ԳերեզմանNaval Cemetery (Vladivostok)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Հեռավոր Արևելքի հանրապետություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունԾովային պետական ​​համալսարան
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Աննա Շչետինինան ծնվել է 1908 թվականի փետրվարի 13-ին (26), Վլադիվոստոկի մերձակայքում գտնվող Օկյանսկայա կայարանում։ Հայրը` Իվան Իվանովիչը (1877-1946), ծնվել է Տոմսկի մարզի Չումայ գյուղում (այժմ՝ Կեմերովոյի մարզի Չեբուլինսկի շրջան), աշխատել է սլաքավար, անտառապահ, ձկնաբուծարաններում որպես բանվոր և ծառայող, ՆԳԺԿ-ի մարզային բաժնի ամառանոցների պարետ։ Մայրը` Մարիա Ֆիլոսոֆովնան (ծնվ.` 1876), ծագումով Կեմերովոյի մարզից էր։ Եղբայրը` Վլադիմիր Իվանովիչը (ծնվ.` 1919), ծնվել է Վլադիվոստոկում, աշխատել Պրիմորսկի երկրամասի Վարֆոլոմեևկա կայարանում ավիագործարանում որպես վարպետ։

1919 թվականին Շչետինինան սովորել է Սադգորոդի տարրական դպրոցում։ Կարմիր բանակը Վլադիվոստոկ մտնելուց հետո դպրոցները վերակազմակերպվեցին, և 1922 թվականից Աննան սովորել է Սեդանկա կայարանում գործող միասնական աշխատանքային դպրոցում, որտեղ էլ 1925 թվականին ավարտել է 8-րդ դասարանը։ Նույն թվականին ընդունվել է Վլադիվոստոկի ծովային տեխնիկումի նավագնացության բաժին[3]։ 1928 թվականին ամուսնացել է նավաստի ռադիստ Նիկոլայ Ֆիլիպովիչ Կաչիմովի հետ (1903-1950)։

1929 թվականին, տեխնիկումն ավարտելուց հետո, աշխատել է Կամչատկայում, որտեղ 1-ին կարգի նավաստիից հասել է մինչև կապիտան։ 24 տարեկան հասակում Աննան ստացել է շտուրմանի դիպլոմ, իսկ 1934 թվականի հունվարի 25-ին[3]` հեռավոր նավարկության կապիտանի դիպլոմ։ 1935 թվականին իր առաջին ճանապարհորդությամբ նա հայտնի է դարձել ամբողջ աշխարհին՝ Համբուրգից Օդեսայի և Սինգապուրի միջոցով դեպի «Չավիչա» շոգենավը նավարկելով մինչև Պետրոպավլովսկ-Կամչատկա։ 1938 թվականի մարտի 20-ին Աննա Իվանովնան նշանակվել է Վլադիվոստոկ քաղաքի ձկնորսական նավահանգստի առաջին ղեկավար։ Աննան Հայրենական պատերազմը դիմավորել է Բալթիկայում, որտեղ ռմբակոծության պայմաններում տարհանել է Տալլինի բնակչությանը և տեղափոխել ռազմավարական բևեռներ։ Պատերազմից հետո Աննա Շչետինինան «Բալթյան» նավագնացության ընկերությունում եղել է «Ասկոլդ», «Բասկունչակ», «Բելոոստրով», «Դնեստեր», «Պսկով», «Մենդելեև» նավերի կապիտան։ 1949 թվականից աշխատել է Լենինգրադի բարձրագույն ծովային ինժեներական ուսումնարանում, 1951 թվականից աշխատել է որպես ավագ դասախոս, այնուհետև` ուսումնարանի նավագնացության ֆակուլտետի դեկան։ 1956 թվականին Աննա Շետինինային շնորհվել է դոցենտի կոչում։ 1960 թվականին տեղափոխվել է Վոլսկի նյութատեխնիկական ապահովման ռազմական ինստիտուտ և նշանակվել «Ծովային գործ» ամբիոնի դոցենտի պաշտոնում։ 1964-1970 թվականներին եղել է ԽՍՀՄ աշխարհագրական ընկերության Պրիմորսկի մասնաճյուղի նախագահ[3][4]։ «Ծովերում և ծովերից այն կողմ...» գրքի հեղինակն է (1968)։ Թոշակի է անցել 1983 թվականին։ Մահացել է 1999 թվականի սեպտեմբերի 25-ին։

Հիշատակ խմբագրել

 
Աննա Շչետինինայի գերեզմանը Վլադիվոստոկում
  • Վլադիվոստոկի Ծովային գերեզմանատանը տեղադրվել է նրա հուշարձանը։
  • 2006 թվականի հոկտեմբերի 20-ին Շչետինինայ անունով կոչվեց Ճապոնական ծովի Ամուրի ծոցի առափնյա հրվանդանը։
  • 2008 թվականից Վլադիվոստոկ քաղաքի թիվ 16 դպրոցը կոչվում է Շչետինինայի անունով։
  • 2010 թվականին Վլադիվոստոկի «Սնեգովայա պադ» միկրոշրջանի նոր փողոցներից մեկը անվանակոչվեց Աննա Շչետինինայի անունով։ 2013 թվականի հոկտեմբերի 21-ին, կապիտալ վերանորոգումից հետո, Վլադիվոստոկի Կրիգին փողոցի մոտակայքում հանդիսավոր կերպով բացվեց պուրակ, որտեղ տեղադրվել է Շչետինինայի հուշարձանը։
  • Շչետինինայի կերպարը հավերժացվել է «Ռազմական փառքի քաղաք» կոթողի հարթաքանդակի վրա։
  • 2017 թվականի փետրվարի 11-ին, Ռուսաստանի Դաշնության Կառավարության նախագահի հրամանով, հեռավոր նավարկության աշխարհի առաջին կին-կապիտան Աննա Շչետինինայի անունով է կոչվել Կուրիլյան լեռնաշղթայի անանուն կղզիներից մեկը[5]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Մատենագիտություն խմբագրել

  • Щетинина А. На морях и за морями. — Владивосток: Дальневосточное книжное изд-во, 1968. — (2-е изд. — 1974; 3-е изд. — 1978).
  • Щетинина А. По разным морским дорогам.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://оиак.рф/schetinina
  2. http://vlc.ru/city/citizens/?page=2
  3. 3,0 3,1 3,2 «Анна Ивановна Щетинина». ОИАК. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. Ныне филиалу возвращено его историческое название — Общество изучения Амурского края
  5. «Пять Курильских островов получили названия». РИА Новости (ռուսերեն). 2017 թ․ փետրվարի 11. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.
  6. «Почетные граждане». Администрация города Владивостока. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Շչետինինա» հոդվածին։