Աննա Աբամելիք-Լազարևա
Իշխանուհի Աննա Դավթի Աբամելիք-Լազարյան (ամուսնական ազգանունը՝ Աբամելիք-Բարատինսկայա, ռուս.՝ Анна Давыдовна Абамелек-Лазарева, ապրիլի 3 (15), 1814[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3] - նոյեմբերի 13 (25), 1889[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3]), ռուսահայ թարգմանչուհի, իշխան Դավիթ Աբամելիքի դուստրը, Աբամելիք-Լազարյանների ազնվական տոհմից[5]։
Աննա Աբամելիք-Լազարևա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 3 (15), 1814[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3] |
Մահացել է | նոյեմբերի 13 (25), 1889[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2][3] |
Գերեզման | Սանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թարգմանչուհի և բանաստեղծուհի |
Ամուսին | Իրակլի Բարատինսկի[4] |
Ծնողներ | հայր՝ Դավիթ Աբամելիք[3], մայր՝ Մարֆա Աբամելիկ |
Պարգևներ և մրցանակներ | |
Աշխատությունները Վիքիդարանում | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1814 թվականի ապրիլի 15-ին Սանկտ Պետերբուրգում, Դավիթ Աբամելիքի և Մարթա Լազարյանի իշխանական ընտանիքում։ Եղել է Պետերբուրգի առաջին գեղեցկուհին, նշանակվել է կայսրուհու նաժիշտ։ Ամուսնանալով Կազանի նահանգապետ Իրակլի Բարատինսկու (բանաստեղծ Եվգենի Բարատինսկու եղբոր) հետ՝ տեղափոխվել է Կազան[5]։
ԹարգամանություններԽմբագրել
Հայերենից և ռուսերենից բացի կատարելապես տիրապետել է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներին։ Այդ լեզուներով թարգմանել և Եվրոպայում հրատարակել է Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Ալեքսեյ Տոլստոյի, Նիկոլայ Նեկրասովի, Ֆեոդոր Տյուտչևի ստեղծագործությունները[5][6]։
Եվրոպական գրողներից ռուսերեն է թարգմանել Հայնրիխ Հայնեի, Ֆրիդրիխ Շիլլերի, Թոմաս Մորի և Գյոթեի առանձին գործերը։ Մտերիմ էր Ալեքսանդր Պուշկինի հետ, որը նրան բանաստեղծություն է ձոնել[5][6]։
Աննա Աբամելիք-Լազարյանը արվեստումԽմբագրել
Նրան նկարել են գեղանկարիչներ Ալեքսանդր Բրյուլովը, Օսոկինը, բանաստեղծություններ են ձոնել Պուշկինը, Լերմոնտովը, Իվան Մյատլևը, Պյոտր Վյազեմսկին, նրա մասին հիացական տողեր է գրել գերմանացի ճանապարհորդ Ֆրիդրիխ Գագերնը[5]։
Աննա Աբամելիք-Լազարյանը մահացել է 1889 թվականի նոյեմբերի 25-ին, Սանկտ-Պետերբուրգում[5]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Русские писатели 1800—1917: Биографический словарь (русский) / P. Nikolayev — Moscow: The Great Russian Encyclopedia, 1989. — Vol. 1. — 672 p.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 ԱԲԱՄԵԼԻՔ֊-ԼԱԶԱՐԵՎԱ (Լազարյան) Աննա Դավթի // Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 13—14.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1. — էջ 8.
- ↑ Баратынский, Ираклий Абрамович (ռուս.) // Русский биографический словарь — СПб.: 1900. — Т. 2. — С. 494—496.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Ծագումով հայ են», Արծվի Բախչինյան, Երևան, 1993, էջ 13.
- ↑ 6,0 6,1 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 7, էջեր 7 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 13)։ |