Աբամելիքներ

հայկական ազնվական տոհմ
(Վերահղված է Աբամելիք-Լազարյաններից)

Աբամելիքներ, հայկական իշխանական տոհմ Ռուսաստանում և Վրաստանում 17-20-րդ դարերի նշանավոր իշխանական տոհմերից։ Նրանցից սերել են գիտության, ռազմական գործի, մշակույթի և այլ ոլորտների բազմաթիվ հանրահայտ դեմքեր։

Աբամելիքներ
Տեսակազնվական տոհմ
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
ԾագումԲագրատիոնիներ
Մեծագույն ներկայացուցիչԴավիթ Աբամելիք
Հիմնում17-րդ դար
Ազգային
պատկանելիություն
Հայ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

Աբամելիքները, Լազարյանների հետ ազգակցական կապեր հաստատելով (Խաչատուր Լազարյանի դուստր Եղիսաբեթն ամուսնացել է Սիմեոն Դավթի Աբամելիքի հետ), 1873 թվականից կրել են Աբամելիք-Լազարյաններ (Աբամելիք-Լազարևներ) ազգանունը։ Տոհմի առավել հայտնի ներկայացուցիչներից Սիմեոն Սիմեոնի Աբամելիք-Լազարևը (1857-1916) նշանավոր հնագետ էր, երկրաբան, կալվածատեր և արդյունաբերող (ունեցել է երկաթի ձուլման գործարաններ Ուրալում)։ Եղել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի խնամակալ և պատվավոր հոգաբարձու։ Հռոմում նրա «Վիլլա Աբամելիք» դղյակն այժմ Ռուսաստանի սեփականությունն է։

Ռուսաստանի կայսրը Աբամելիք-Լազարյաններին 1850 թվականին շնորհել է ազնվականի կոչում և զինանշան։

Աննա Դավթի Աբամելիք-Լազարևան (ամուսնական ազգանունը՝ Բարատինսկայա) թարգմանչուհի էր։ Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն է թարգմանել և Եվրոպայում հրատարակել Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Ֆեոդոր Տյուտչևի, Ալեքսեյ Տոլստոյի, Նիկոլայ Նեկրասովի ստեղծագործություններից։ Ռուսերեն է թարգմանել Հայնրիխ Հայնեի, Ֆրիդրիխ Շիլլերի և ուրիշների գործերից։ Մտերիմ էր Ալեքսանդր Պուշկինի հետ և ծանոթ՝ նրա շրջապատին։

Իվան (1768-1829) և Դավիթ (1774-1833) Սիմեոնի, Սողոմոն Հովսեփի (1853-1911) Աբամելիքները, Արտեմ (1823-1885) և Սիմեոն (1815-1888) Դավթի Աբամելիք-Լազարևները եղել են ռուսական բանակի գեներալներ։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբամելիքներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 14