Գլեն Միլլեր (անգլ.՝ Alton Glenn Miller, մարտի 1, 1904(1904-03-01)[1][2][3][…], Clarinda, Այովա, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 15, 1944(1944-12-15)[2][3][7][…] կամ փետրվարի 15, 1944(1944-02-15)[8], Լա Մանշ[9])[13][14][15], սվինգի դարաշրջանի ամերիկացի անվանի տրոմբոնահար, գործիքավորող, կոմպոզիտոր, նվագախմբի ղեկավար։ Նրա ձայնագրությունները ամենաշատ վաճառվողն են եղել 1939-ից 1942 թվականներին, Glenn Miller Orchestra-ն էլ եղել է աշխարհում ամենանշանավորներից մեկը։ Միլլերի լավագույն կատարումներից են համարվել և համարվում In the Mood, Moonlight Serenade, Pennsylvania 6-5000, Chattanooga Choo Choo, A String of Pearls, At Last, I've Got a Gal In Kalamazoo, American Patrol, Tuxedo Junction, Elmer's Tune, Little Brown Jug ստեղծագործությունները.[16]: Վերոնշյալ չորս տարիների ընթացքում Գլեն Միլլերը ձայնագրել է առաջին տեղ զբաղեցրած 16 և լավագույն տասնյակում տեղ գրաված 69 հիթեր՝ այդ ցուցանիշով գերազանցելով մինչև անգամ Էլվիս Փրեսլիին, որն իր երաժշտական ողջ գործունեության ընթացքում ունեցել է լավագույն տասնյակում տեղ զբաղեցրած 38 հիթ, և «Բիթլզ»-ին (լավագույն տասնյակում տեղ գրաված 33 հիթ)[17][18][19]։

Գլեն Միլլեր
Glenn Miller Billboard.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Glenn Miller
Ի ծնե անունանգլ.՝ Alton Glenn Miller
Ծնվել էմարտի 1, 1904(1904-03-01)[1][2][3][…]
Clarinda, Այովա, ԱՄՆ[4]
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ[5][6]
Մահացել էդեկտեմբերի 15, 1944(1944-12-15)[2][3][7][…] (40 տարեկան) կամ փետրվարի 15, 1944(1944-02-15)[8] (39 տարեկան)
Լա Մանշ[9]
Ժանրերջազ[10], սվինգ երաժշտություն, բիգ բենդ[11][12] և բլյուզ
Մասնագիտությունջազ երաժիշտ, բենդ-լիդեր, կոմպոզիտոր, music arranger, դիրիժոր, երաժիշտ, օդաչու և Երաժիշտ
ԳործիքներՏրոմբոն
ԼեյբլBluebird? և RCA Records
ԿրթությունԲոուլդերի Կոլորադոյի համալսարան
ԱնդամակցությունGlenn Miller & His Orchestra?
ԱմուսինHelen Dorothy Burger Miller?
ՊարգևներԲրոնզե աստղ և Գրեմի կյանքի նվաճումների համար
Կայքglennmiller.org
Glenn Miller Վիքիպահեստում

1942 թվականին Միլլերը կամավորագրվել է ամերիկյան զինված ուժերին, որոնց կազմում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1944 թվականի դեկտեմբերի 15-ին ինքնաթիռը, որ նրան տանում էր ֆաշիստներից ազատագրված Փարիզ, Լա Մանշի նեղուցի վերևում գտնված ժամանակ անհետացել է վատ եղանակի պայմաններում (անվանի երաժիշտը Ֆրանսիայի մայրաքաղաք էր մեկնում՝ պարզելու, թե կարո՝ղ է արդյոք իր կարիերան շարունակել այնտեղ)։ Միլլերը հետմահու պարգևատրվել է «Բրոնզե աստղ» մեդալով (մինչ այդ մարտական այլ պարգևների էլ էր արժանացել)։

ԿենսագրությունԽմբագրել

Երաժշտական կարիերայի սկզբում Գլեն Միլլերն անդամակցել է մի շարք ջազային նվագախմբերի, այնուհետև զբաղվել է գործիքավորմամբ ու իր պարտիտուրաները վաճառելով։

1938 թվականին ստեղծել է իր բիգ բենդը, որը նշանակալից հաջողությունների է հասել։ Մասնավորապես՝ այդ նվագախմբի կատարումներն են ձայնագրվել «Արևոտ հովտի սերենադը» (Sun Valley Serenade) և «Նվագախմբի տղաների կանայք» (Orchestra Wives) ֆիլմերում, որոնք մեծապես նպաստել են Եվրոպայում ջազի հանրայնացմանը։

1942 թվականին անցնելով զինվորական ծառայության՝ Գլեն Միլլերը կապիտանի կոչումով ղեկավարել է ԱՄՆռազմաօդային ուժերի նվագախումբը, ամերիկյան զորքերի կազմում տեղափոխվել է Անգլիա, որտեղ աշխատել է նաև լարային ու փողային նվագախմբերի հետ, բազմաթիվ համերգներ կազմակերպել Երկրորդ աշխարհամարտին մասնակցող ամերիկացի զինվորականների համար։

Գլեն Միլլերի մի շարք ստեղծագործություններ իրենց պատվավոր տեղն են գրավում ջազային երաժշտության ոսկե ֆոնդում և մինչև օրս էլ հաճախ կատարվում են համերգասրահներում, հաղորդվում ռադիոյով ու հեռուստատեսությամբ։

Հատընտիր սկավառակագրությունԽմբագրել

  • 1939: Sunrise Serenade/Moonlight Serenade (Bluebird Records, B-10214, 10" 78 rpm)
  • 1939: I'm Sorry For Myself/Back To Back (Bluebird, B-10299, 10" 78 rpm)
  • 1939: Cinderella (Stay In My Arms)/Moon Love (Bluebird, B-10303, 10" 78 rpm)
  • 1939: In The Mood/I Want To Be Happy (Bluebird, B-10416, 10" 78 rpm)
  • 1940: Farewell Blues/Say "Si Si" (His Master's Voice, B.D. 5602, 10" 78 rpm)
  • 1940: Shadow On The Sand/Five O'Clock Whistle (Bluebird, B-10900, 10")
  • 1941: Song Of The Volga Boatmen/Chapel In The Valley (Bluebird, B-11029, 10" 78 rpm)
  • 1941: Johnson Rag/Yes, My Darling Daughter (His Master's Voice, B.D. 5683, 10" 78 rpm)
  • 1941: I Know Why/Chattanooga Choo Choo (Bluebird, B-11230, 10" 78 rpm)
  • 1941: Elmer's Tune/Delilah (Bluebird, B-11274, 10" 78 rpm)
  • 1941: Day Dreaming/A String Of Pearls (Bluebird, B-11382, 10" 78 rpm)
  • 1941: Moonlight Cocktail/Happy In Love (Bluebird, B-11401, 10" 78 rpm)
  • 1942: American Patrol/Soldier, Let Me Read Your Letter (Victor, 27873, 10" 78 rpm)
  • 1942: (I've Got A Gal In) Kalamazoo/At Last (Victor, 27934, 10" 78 rpm)
  • 1942: Moonlight Becomes You/Moonlight Mood (Victor, 20-1520, 10" 78 rpm)
  • 1943: That Old Black Magic/A Pink Cocktail For A Blue Lady (Victor, 20-1523, 10" 78 rpm)
  • 1943: Blue Rain/Caribbean Clipper (Victor, 20-1536, 10" 78 rpm)
  • 1943: It Must Be Jelly (Cause Jam Don't Shake Like That)/Rainbow Rhapsody (Victor, 20-1546, 10" 78 rpm)
  • 1944: Here We Go Again/Long Time No See, Baby (Victor, 20-1563, 10" 78 rpm)
  • 1944: American Patrol/Song Of The Volga Boatmen (Victor, 20-1564, 10" 78 rpm)
  • 1944: Stardust/Pennsylvania Six-Five Thousand (Victor, 20-1567, 10" 78 rpm)
  • 1944: Basket Weaver Man/On A Little Street In Singapore (Victor, 20-1585, 10" 78 rpm)
  • 1944: Moon Dreams/Sleepy Town Train (V-Disc, nº 201, 12")
  • 1944: A Nightingale Sang In Berkeley Square/My Prayer (His Master's Voice, B.D. 5850, 10" 78 rpm)
  • 1944: Moon Love (Adapted from Tschaikowsky's 5th Symphony, 2nd Movement)/Sold America (His Master's Voice, B.D.5854, 10" 78 rpm)
  • 1945: I Can't Give You Anything But Love Baby/Little Brown Jug/I Can't Get Started/Keep The Home Fires Burning (V-Disc, nº 482, 12") (postumo)

ՖիլմագրությունԽմբագրել

  • 1935 : The Big Broadcast of 1936 (ռեժիսոր՝ Նորման Թաուրոգ). Գլեն Միլլերը ֆիլմում խաղացել է տրոմբոնահարի դերը։
  • 1941 : Արևոտ հովտի սերենադը (Sun Valley Serenade, ռեժիսոր՝ Բրյուս Համբերսթոուն). Գլեն Միլլերը ֆիլմում խաղացել է Ֆիլ Քորիի դերը։
  • 1942 : Նվագախմբի տղաների կանայք (Orchestra Wives, ռեժիսոր՝ Արչի Մայո). Գլեն Միլլերը ֆիլմում խաղացել է Ջեն Մորիսոնի դերը։

ՀիշատակԽմբագրել

  • 1953 թվականին նկարահանվել է «Գլեն Միլլերի պատմությունը» ֆիլմը (գլխավոր դերում՝ Ջեյմս Ստյուարտ)։ Կինոնկարը 1955 թվականին «Օսկար» մրցանակի է արժանացել լավագույն ձայնագրման համար։
  • 1983 թվականին Մեծ Բրիտանիայում նկարահանվել է «Գլեն Միլլեր. կեսգիշերային սերենադ» փաստավավերագրական կինոնկարը։
  • 2011 թվականին հրատարակվել է Վ. Ուչաևի «Книга о выдающемся джазовом музыканте Гленне Миллере и Юрии Владимировиче Андропове. Выдающийся джазовый музыкант Олтон Гленн Миллер и Генеральный секретарь ЦК КПСС» գիրքը[20]։
  • Գլեն Միլլերի անունով է կոչվել № 5062 աստղակերպը (աստերոիդը)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://www.bbc.co.uk/threecounties/peoples_war/glen_miller_twinwood.shtml
  5. http://www.bbc.co.uk/history/ww2peopleswar/stories/57/a5323457.shtml
  6. http://www.nytimes.com/2000/01/23/nyregion/jazz-a-friendship-brings-musical-riches-to-rutgers.html
  7. 7,0 7,1 7,2 American National Biography — 1999.
  8. 8,0 8,1 8,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  9. 9,0 9,1 9,2 http://articles.latimes.com/1991-02-26/entertainment/ca-2095_1_steve-laury
  10. http://news.allaboutjazz.com/jazz-musician-of-the-day-glenn-miller__10107.php
  11. http://www.broadwayworld.com/rockland/article/Westchester-Broadway-Theatre-Presents-THE-GLENN-MILLER-ORCHESTRA-20010101
  12. http://www.tandfonline.com/doi/pdf/10.1362/026725700785100479
  13. «Glenn Miller»։ biography.com 
  14. David Pilditch (December 20, 2017)։ «Mystery of Glenn Miller's death is finally solved 73 years after his disappearance»։ Daily Express 
  15. The website for Arlington National Cemetery refers to Glenn Miller as "missing in action since Dec. 15, 1944"«Glenn Miller»։ Arlingtoncemetery.mil։ Արխիվացված է օրիգինալից September 23, 2015-ին։ Վերցված է July 27, 2017 
  16. «Song artist 11 – Glenn Miller»։ Tsort.info։ Վերցված է July 27, 2017 
  17. Whitburn Joel։ Pop Memories (1900–1940)։ Record Research 
  18. Whitburn Joel (2015)։ Pop Hits Singles and Albums, 1940–1954։ Record Research։ ISBN 978-0-89820-198-7 
  19. «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից September 12, 2011-ին։ Վերցված է September 9, 2011 
  20. «Кинороман о человеке двух миров: Юрие Андропове/Гленне Миллере. (Архив)»։ 2013-03-31։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-31-ին։ Վերցված է 2017-11-08 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել