Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտ (Մեքսիկա)
Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտ (իսպ.՝ Instituto Nacional de Antropología e Historia, INAH), 1939 թվականին ստեղծված մեքսիկական դաշնային կառավարման մարմին, որը զբաղվում է մեքսիական մշակութային ժառանգության նախապատմական, հնագիտական, մարդաբանական, պատմական, հնէաբանական հետազոտությունների պահպանության հարցերով։ Տեղակայված է Marqués del Apartado պալատում։
Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | պետական մարմին |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Հապավում | INAH |
Հիմնադրված | 1939[1] |
Գլխադասային գրասենյակ | Մեխիկո |
Տնօրեն | Մարիա Թերեզա Ֆրանկո[2] |
Վերադաս կազմակերպություն | Մշակույթի քարտուղարություն |
Կայք | Պաշտոնական կայք |
Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտը (INAH) և Գեղարվեստի և գրականության ազգային ինստիտուտը զբաղվում են մշակութային ժառանգություն համարվող հուշարձանների և շենքերի ցուցակագրմամբ և պահպանությամբ[3]։ INAH-ին է վստահված «հնագիտական» (նախապատմական և հնէաբանական) և «պատմական» (16-19-րդ դարերի հետ-նվաճողական շրջան) կառույցների, շրջանների հարցերը, իսկ INBAL-ն (Գեղարվեստի և գրականության ազգային ինստիտուտ) զբաղվում է գեղարվեստական հուշարձաններով և շինություններով (հատուկ հանձնաժողովի կողմից գեղագիտական արժեք ներկայացնող)[3]։ Արժեքավոր շինությունները ցուցակագրված են Registro Público de Monumentos y Zonas Arqueológicos e Históricos-ում (Հնաբանական և պատմական հուշարձանների և տարածքների հանրային գրանցում)[3]։
Eméritos
խմբագրելINAH ունի պատմության, մարդաբանության և հնագիտության բնագավառների 16 հետազոտողներ, ովքեր աչքի են ընկնում իրենց ոլորտներում էական ներդրումներով.
- Dra. Beatriz Braniff Cornejo
- Dr. Fernando Cámara Barbachano
- Dra. Johanna Faulhaber Kamman (1911-2000)
- Arqlgo. Francisco González Rul Hernández C. (1920-2005)
- Dra. Doris Heyden reich Zelz (1915-2006)
- Dra. Sonia Lombardo Pérez Salazar
- Mtro. Leonardo Manrique Castañeda (1934-2003)
- Mtro. Eduardo Matos Moctezuma
- Dra. Margarita Nolasco Armas
- Dr. Julio César Olive Negrete
- Mtra. Alicia Olivera Sedano
- Dr. Román Piña Chán (1920-2001)
- Mtro. Arturo Romano Pacheco
- Mtro. Javier Romero Molina (1910-1986)
- Mtro. Constantino Reyes-Valerio (1922-2006)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ «Directorio INAH, 20 de noviembre de 2013». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «LEY FEDERAL SOBRE MONUMENTOS Y ZONAS ARQUEOLOGICAS, ARTISTICOS E HISTORICOS». Secretariat of Public Education. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտ (Մեքսիկա)» հոդվածին։ |