Անելյա Կժիվոն

լեհ զինվորական

Անելյա Տադեուշովնա Կժիվոն (լեհ.՝ Aniela Krzywoń, մայիսի 27, 1925(1925-05-27), Puzhnyky, Tarnopol Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - հոկտեմբերի 12, 1943(1943-10-12), Lienina, Horki District, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), լեհական բանակի Տադեուշ Կոստյուշկոյի անվան դիվիզիայի կանանց վաշտի շարքային, ավտոմատավոր, Խորհրդային Միության հերոս։

Անելյա Կժիվոն
լեհ.՝ Aniela Krzywoń
մայիսի 27, 1925(1925-05-27) - հոկտեմբերի 12, 1943(1943-10-12) (18 տարեկան)
ԾննդավայրPuzhnyky, Tarnopol Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Մահվան վայրLienina, Horki District, Մոգիլյովի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանHorki District
Քաղաքացիություն Լեհաստան
Զորատեսակհետևազոր
Կոչումշարքային
ԶորամասEmilia Plater Independent Women's Battalion?
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան և Մարտական սխրանքի արծաթե խաչ

Կենսագրություն խմբագրել

Անելյա Կժիվոնը ծնվել է Լեհաստանի Տարնոպոլի վոյեվոդության Բուչացկի գավառի (այժմ` Ուկրաինայի Տերնոպոլի մարզի Մանաստիրսկի շրջան) Սադովոյե գյուղի մոտակայքում գտնվող Պուժնիկի խուտորում`օսադնիկի ընտանիքում։ Դաստիարակվել է հայրենասիրական ավանդույթներով։ Նրա հայրը՝ Տադեուշը, ծառայել է Պիլսուդսկու լեգեոններում, ապա մասնակցել է 1919-1920 թվականների խորհրդա-լեհական պատերազմին։ 1939 թվականին այդ տարածքը մտել է Ուկրաինական ԽՍՀ Տերնոպոլի շրջանի Մոնաստիրիսկի շրջանի մեջ։ 1940 թվականի սկզբին Կժիվոների ընտանիքը լեհական մյուս ընտանիքների հետ միասին նախ արտաքսվել է Իրկուտսկի մարզի Շիտկինսկի շրջանի Յակուտինո ավան, այնուհետև տեղափոխվել Կրասնոյարսկի երկրամասի Կանսկ քաղաք։ Կանսկում Անելյան աշխատել է փայտամշակման ձեռնարկությունում։ 1943 թվականի մայիսի 29-ին նա որպես կամավորական գրանցվել է նոր կազմավորվող Կոստյուշկոյի անվան լեհական դիվիզիայում, ընդունվել է Էմիլի Պլյատերի անվան կանանց 1-ին առանձին գումարտակի ավտոմատավորների 2-րդ վաշտում։

1943 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիան առաջին մարտն է մղել Բելառուսական ԽՍՀ Մոգիլյովի մարզի Գորեցկի շրջանի Լենինո գյուղի տարածքում։ Նույն օրը Անելյա Կժիվոնին ուղարկել են շտաբային փաստաթղթեր և վիրավոր զինվորներ տեղափոխող մեքենային ուղեկցելու։ Ճանապարհին նրանց վրա հարձակվել են լյուֆտվաֆե ռմբակոծիչները։ Այրվող մեքենայից փրկելով շտաբի փաստաթղթերն ու վիրավոր զինվորներին՝ Անելյա Կժիվոնը մահացել է կրակի ճիրաններում[1]։

1943 թվականի նոյեմբերի 11-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Անելյա Կժիվոնին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում (հետմահու) գերմանացի զավթիչների դեմ հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և ցուցաբերած խիզախության ու հերոսության համար[2]։

Նրան թաղել են Լենինոյի (Մոգիլյովի մարզ) լեհական ռազմական գերեզմանատանը։

  Արտաքին պատկերներ
  Լենինոյի եզբայրական գերեզմանատուն
  Կիսանդրին Սադովոե գյուղում
  Կիսանդրին Կանսկում
  Կիսանդրին Կորոպեց ավանում


Պարգևներ խմբագրել

  • «Ոսկե աստղ»մեդալ
  • Լենինի շքանշան
  • Virtuti Militari V դասի շքանշան

Հիշատակ խմբագրել

  • Տերնոպոլի մարզի Մոնաստիրիսկ շրջանի Սադովոյե գյուղում տեղադրված է հերոսուհու կիսանդրին։
  • Կիսանդրի է տեղադրված նաև Տերնոպոլի մարզի Մոնաստիրիսկ շրջանի Կորոպեց ավանում։
  • Կրասնոյարսկի երկրամասի Կանսկ քաղաքի Փառքի ծառուղում տեղադրված է հերոսուհու կիսանդրին։
  • 1985 թվականին կիսանդրի է տեղադրվել նաև Կանսկի փայտամշակման գործարանի դիմաց (քանդակագործ՝ Անատոլի Շևչենկո)։
  • Անելյա Կժիվոնի անունով փողոցներ կան Բելսկո Բյալայում, Վարշավայում, Զաբժեում, Զելյոնայա Գուրում, Կանսկում, Կրակովում, Լոձում, Նովա Դեմբում, Սկերնևիցում։
Անելյա Կժիվոնի հիշատակի մեդալ, դիմերես Անելյա Կժիվոնի հիշատակի մեդալ, ռևերս

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Быстрицкая З. Анеля Кживонь // Героини: очерки о женщинах — Героях Советского Союза / ред.-сост. Л. Ф. Торопов; предисл. Е. Кононенко. — Вып. 1. — М.: Политиздат, 1969. — 447 с.
  • «Подвиг»//Советский Союз, № 4(422) 1985 г.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անելյա Կժիվոն» հոդվածին։