Անդրիս Ամբայնիս
Անդրիս Ամբայնիս (լատիշերեն՝ Andris Ambainis, հունվարի 18, 1975, Դաուգավպիլս, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ)[1], լատվիացի ժամանակակից գիտնական, համակարգչային գիտությունների մասնագետ, որը գիտական հետազոտություններ է կատարում քվանտային տեղեկատվության և քվանտային համակարգչագիտության բնագավառներում։
Անդրիս Ամբայնիս լատիշ․՝ Andris Ambainis | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1975 (49 տարեկան) Դաուգավպիլս, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Լատվիա |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, մաթեմատիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Լատվիայի համալսարան և Վաթերլուի համալսարան |
Գործունեության ոլորտ | quantum information science?, քվանտային մեխանիկա, տեսական համակարգչային գիտություն, մաթեմատիկա, ինֆորմատիկա և քվանտային ֆիզիկա |
Անդամակցություն | Լատվիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (2001) և Լատվիայի համալսարան (1997) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (2001) և Doctor of Computer Science? (1997) |
Գիտական ղեկավար | Ումեշ Վազիրանի և Rūsiņš Mārtiņš Freivalds? |
Եղել է գիտական ղեկավար | Nikolajs Nahimovs?, Aleksandrs Belovs? և Dmitrijs Kravčenko? |
Պարգևներ | |
Հայր | Janis Ambainis? |
Andris Ambainis Վիքիպահեստում |
Ուսումնառությունը և գիտական գործունեությունը
խմբագրելԱմբայնիսը բակալավրի (1996), մագիստրոսի (1997) և համակարգչային գիտությունների դոկտորի աստիճան է ստացել Լատվիայի համալսարանում։ 2001 թվականին էլ կալիֆոռնիական Բերքլիի համալսարանում ատենախոսություն է պաշտպանել և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան[1]։
Գիտական աշխատանք է կատարել Փրինստոնի (ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգ) հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում[2], ամերիկյան Վաթեռլոո քաղաքում գործող համալսարանի քվանտային համակարգչագիտության ինստիտուտում։ Ներկայումս պաշտոնավարում է Լատվիայի համալսարանում՝ որպես համակարկգչային գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր։ Միաժամանակ շարունակում է գիտական ուսումնասիրություններ կատարել քվանտային տեղեկատվության գործընթացների, քվանտային մեխանիկայի բնագավառներում։
Գնահատանք և համբավ
խմբագրելԱնդրիս Ամբայնիսը 1991 թվականին, երբ 16-ամյա դպրոցական էր, մասնակցել է միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի և բացարձակ անթերի արդյունքով նվաճել ոսկե մեդալ։ 2008 թվականին, հաղթելով մրցույթում, արժանացել է Ալֆրեդ Սլոունի հիմնադրամի մրցաթոշակի 2008: 2018 թվականին Ամբայնիսը հրավիրվել է գիտական ելույթով հանդես գալու մաթեմատիկոսների միջազգային կոնգրեսում և խոսել, մեկնություններ է տվել համակարգչային գիտության մաթեմատիկական հայեցակետերի մասին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրիս Ամբայնիս» հոդվածին։ |
- ↑ «Invited section lectures», ICM 2018, Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 25-ին, Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին
{{citation}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)