Անդրե Ժիլ

ֆրանսիացի նկարիչ, ծաղրանկարիչ, շանսոնյե

Անդրե Ժիլ (ֆր.՝ André Gill), իսկական անունը` Լուի-Ալեքսանդր Գոսսե դե Գին (ֆր.՝ Louis-Alexandre Gosset de Guines, հոկտեմբերի 17, 1840(1840-10-17)[1][2][3][…], Փարիզ[4][5] - մայիսի 1, 1885(1885-05-01)[1][2][6][…], Շարանտոն լը Պոն), ֆրանսիացի նկարիչ, ծաղրանկարիչ, շանսոնյե։

Անդրե Ժիլ
ֆր.՝ André Gill
Ի ծնեֆր.՝ Louis-Alexandre Gosset de Guines
ԿեղծանունAndré Gill
Ծնվել էհոկտեմբերի 17, 1840(1840-10-17)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ[4][5]
Վախճանվել էմայիսի 1, 1885(1885-05-01)[1][2][6][…] (44 տարեկան)
Մահվան վայրՇարանտոն լը Պոն
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
ՄասնագիտությունՇանսոնիե, ծաղրանկարիչ, նկարիչ, բանաստեղծ, հեղինակ-կատարող, գծանկարիչ և կոմունար
Ուշագրավ աշխատանքներCaricature of Alexandre Dumas fils?
ԱշակերտներAchille Lemot?
ԱնդամակցությունZutiste?
 André Gill Վիքիպահեստում

Կյանքն ու գործունեությունը խմբագրել

Մոր մահից և հոր անհետանալուց հետո Անդրե Ժիլը մեծանում է իր հորական պապիկի հետ։ Բանակում ծառայելուց հետո Լուի-Ալեքսանդրն ընդունվում է Փարիզի գեղանկարչության և քանդակագործության Թագավորական ակադեմիա։

Նկարչի գործունեությունը սկսվում է որպես ծաղրանկարիչ` Անդրե Ժիլլ կեղծանունով, «Le Journal Amusant» ամսագրում։ Նա դառնում է XIX դարի երկրորդ կեսի Ֆրանսիայի ամենահայտնի ծաղրանկարիչներից մեկը այն բանից հետո, երբ 1865-1867 թվականներին «La Lune» թերթում հրատարակում է իր ժամանակի ականավոր մարդկանց` Սառա Բեռնարին, Էմիլ Զոլային, Ժյուլ Վեռնին, Օտտո ֆոն Բիսմարկին, Ռիխարդ Վագներին պատկերող շարժեր։ Նապոլեոն III-ի ծաղրանկարը հրատարակելուց հետո «La Lune»ը փակվում է։ Դրանից հետո Անդրե Ժիլը 1868-1876 թվականներին աշխատում է «L'Éclipse» ամսագրի համար։ Ծաղրելով երկրի դատական համակարգը` նկարիչը 1868 թվականի օգոստոսի 9-ին սենյակում տեղադրեց պետական դատավորի նկարը` դդմի տեսքով, որի արդյունքում դատապարտվել է մի քանի ամիս ազատագրման։

 
Քանդակագործ Լորա Քութանի կիսանդրին Պեր Լաշեզում:

Փարիզի կոմունայի ժամանակ Անդրե Ժիլը ակտիվորեն մասնակցում է դրան և նշանակվում է Լյուքսեմբուրգի թանգարանի կուրատոր. նա նկարագրում է սոցիալական «La Rue» թերթը, որը հրատարակվել է իր ընկերոջ՝ Ժյուլ Վալեսի կողմից։ Ապստամբության ճնշումից հետո նկարչին ավելի շատ են ենթարկում քննադատության։ Դրա դեմ պայքարելու համար Ժիլը միանում է «Նկարիչների Ֆեդերացիա» (Fédération des artistes) խմբին, որտեղ կային նկարչության այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Օնորե Դոմիեն, Ժան Բատիստ Կամիլ Կորոն և Կլոդ Մոնեն։ 1873 թվականին առաջադեմ արվեստագետների դեմ կատարվող քննադատության հետ կապված Անդրե Ժիլը ստեղծում է «Ծաղրանկարի մահը» (L’Enterrement de la caricature) նկարը։

Ընդհանուր առմամբ, նկարիչը քաղաքականապես կողմնորոշված է։ 1870-ական թվականների կեսերին Անդրե Ժիլը ավելի ու ավելի շատ սկսեց գովաբանել Փարիզի բոհեմյան կյանքը։ Այս շրջադարձը հանգեցնում է իր հին ընկերոջ՝ Ժյուլ Վեռնի հետ կապերի խզման։ 1876-1879 թվականներին Ժիլը դառնում է «La Lune rousse» ամսագրի գլխավոր խմբագիր։ Որպես շանսոնիե` նա ելույթ է ունենում Մոնմարտրի Մարդասպանների կաբարեում (Cabaret des Assassins): Այս հաստատության համար 1875 թվականին նկարել է մի նկար` «Խորամանկ նապաստակը», որտեղ պատկերել էր թեթևակի հարբած մի նապաստակ։ Կաբարեն ընդունել է այս անունը բառային խաղի օգնությամբ։ Շուտով նկարիչը հոգեկան խանգարում է ստանում։ Նա մահանում է Փարիզի արվարձան Շարանտոն-լե-Պոնի Շարանտոն հոգեբուժական հիվանդանոցում և թաղվում Պեր Լաշեզ գերեզմանոցում։

Հիշողությոան խմբագրել

  • Անդրե Ժիլի պատվին է կոչվել Մոնմարտրի գոտին, որտեղ տեղադրվել է նրա փոքրիկ հուշարձան-կիսանդրին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Ժիլ» հոդվածին։