Անդրես Տոռես Սեգովիա (իսպ.՝ Andrés Torres Segovia, փետրվարի 21, 1893(1893-02-21)[1][2][3][…], Լինարես, Խաեն, Անդալուզիա, Իսպանիա - հունիսի 3, 1987(1987-06-03)[1][4], Մադրիդ, Իսպանիա[4]), իսպանացի աշխարհահռչակ կիթառահար, որը համարվում է ժամանակակից ակադեմիական կիթառի հայրը։

Անդրես Տոռես Սեգովիա
Բնօրինակ անունիսպ.՝ Andrés Segovia Torres
Ի ծնե անունիսպ.՝ Andrés Segovia Torres
Ծնվել էփետրվարի 21, 1893(1893-02-21)[1][2][3][…]
Լինարես, Խաեն, Անդալուզիա, Իսպանիա
Երկիր Իսպանիա
Մահացել էհունիսի 3, 1987(1987-06-03)[1][4] (94 տարեկան)
Մադրիդ, Իսպանիա[4]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ, կոմպոզիտոր և դասական կիթառահար
Գործիքներդասական կիթառ
ԿրթությունReal Conservatorio Superior de Música de Granada?
ԱնդամակցությունՍան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա և Real Academia de Bellas Artes de Nuestra Señora de las Angustias?
ԱմուսինFrancesca Madriguera i Rodon?
Պարգևներ
 Andrés Segovia Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սեգովիան մանկուց երազում էր կիթառը ակադեմիական երաժշտության մեջ դարձնել նույնքան ճանաչված նվագարան, որքան դաշնամուրը և ջութակն էին։ Կիթառ նվագել սովորել է մանուկ հասակում ազգականներից` ոգեշնչվելով ֆլամենկո նվագող կիթառահարների վիրտուոզ կատարումներով։

Պատանի տարիքում տեղափոխվել է Գրանադա, որտեղ կիթառի դասեր է ստացել, իսկ 16 տարեկանում առաջին համերգն է տվել Մադրիդում` կատարելով տարբեր ստեղծագործությունների` Ֆրանսիսկո Տարեգայի կատարած կիթառի համար փոխադրումները և Յոհան Սեբաստիան Բախի` իր իսկ կողմից փոխադրած ստեղծագործությունները։

Սեգովիայի առաջին ելույթներն ընդունվեցին բավական սառը, մասամբ այն պատճառով, որ նրա կատարողական տեխնիկան էականորեն տարբերվում էր Տարեգայի և նրա աշակերտների զգալի մասի տեխնիկայից. Միգել Լիոբետի նման (որը, հավանաբար, հասցրել էր մի քանի դաս անցկացնել Սեգովիայի հետ) նվագելիս նա օգտագործում էր ոչ միայն մատների բարձիկները, այլև եղունգները, ինչը ձայնն ավելի բարձր ու կտրուկ է դարձնում (կա վարկած, որ այդ տարբերությունը կապված է Սեգովիայի` կիթառը սրահներից և հյուրասենյակներից համերգային մեծ դահլիճներ տեղափոխելու ցանկության հետ)։

 
Սեգովիայի կիթառը 1937-1962 թվականներին

1910-ական թվականների կեսերից սկսած Սեգովիայի կատարողական վարպետությունը ակադեմիական կիթառի համար ավելի մեծ ճանաչում էր ձեռք բերում Իսպանիայում։ 1919 և 1921 թվականներին կայացան նրա առաջին հյուրախաղերը Հարավային Ամերիկայում, իսկ 1921 թվականին՝ առաջին շրջագայությունը ԱՄՆ։ Անընդհատ ընդլայնելով իր կիթառային երկացանկը (հենց դա էր այս երաժշտի գլխավոր վաստակներից մեկը)` Սեգովիան կիթառի համար էր փոխադրում տարբեր հեղինակների ստեղծագործությունների լայն շրջանակ, այդ թվում` հռչակավոր և բարդ ստեղծագործություններ, ինչպես Իսաակ Ալբենիսի «Լեգենդը» և Բախի չակոնան։ Միևնույն ժամանակ Սեգովիան դիմում էր ժամանակակից կոմպոզիտորներին` խնդրելով գրել կիթառի համար, և ժամանակի ընթացքում իսպանացի, ինչպես նաև եվրոպացի և լատինաամերիկացի կոմպոզիտորները (Ֆ. Մորենո Տորոբա, Խ. Տուրինա, Մ. Կաստելնուովո-Տեդեսկո, Մ. Պոնսե և այլք) սկսեցին արձագանքել։ Երկարատև էր Սեգովիայի և Էյտոր Վիլլա-Լոբոսի համագործակցությունը, որը հռչակավոր կիթառահարի համար գրեց մի շարք ստեղծագործություններ` սկսած հանրահայտ «Տասներկու էտյուդներից»։

 
Սեգովիան 1962 թվականին

Սեգովիան 1926, 1927, 1930, 1936 թվականներին եղել է ԽՍՀՄ-ում, տվել է համերգներ, բաց դասեր և հանդիպումներ է անցկացրել Մոսկվայի, Լենինգրադի, Կիևի, Օդեսայի և Խարկովի կիթառահարների հետ։ 1951-ական թվականների կեսերից Սեգովիան շատ է դասավանդել` սկզբում Սիենայում, այնուհետև` Սանտյագո դե Կոմպոստելայում, որտեղ շատ է նպաստել տեղի երաժշտական փառատոնի ստեղծմանը։

Նրա աշակերտներից են ժամանակակից հանրահայտ կիթառահարներից շատերը` Դ. Վիլյամսը, Դ. Բրիմը, Ա. Դիասը, Կ. Պարկենինգը և այլք։

Սեգովիայի նվագը առանձնացել է բացառիկ վարպետությամբ, մեկնաբանման խորությամբ։ Նա ընդարձակել է կիթառի տեխնիկական և արտահայտչական հնարավորությունները, երկացանկ է մտցրել դասական և ժամանակակից երաժշտության նմուշներ, կիթառի կատարողական արվեստը բարձրացնելով գեղարվեստական բարձր մակարդակի։ Անդրես Սեգովիան համերգային և մանկավարժական գործունեությունը շարունակել է մինչև խոր ծերություն։ Նրա ստեղծագործական երկար ուղին տևել է 70 տարուց ավելի։ Մահացել է Մադրիդում՝ 94 տարեկան հասակում, սրտի կաթվածից[7]։

Պարգևներ խմբագրել

1958 թվականին Սեգովիան արժանացել է «Գրեմմի» մրցանակի` ակադեմիական մենանվագի լավագույն ձայնագրության համար։

1974 թվականին պարգևատրվել է Լեոնի Սոնինգի մրցանակին։

1981 թվականին Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ը իսպանական մշակույթի առջև ունեցած ավանդի համար Սեգովիային շնորհեց ազնվականի մարքիզ տիտղոս։

1985 թվականին Սեգովիային շնորհվել է Էռնստ Սիմենսի մրցանակ։ Նրա անունը մտել է Gramophone ամսագրի Փառքի սրահ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. http://archivo.ugr.es/pages/trabajosdocumentos/honoriscausa
  6. https://www.evs-musikstiftung.ch/en/prize/prize/archive/prize-winner-archive.html
  7. «Andres Segovie Is Dead at 94; His Crusade Elevated Guitar». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 25-ին.
  8. «Gramophone Hall of Fame». Վերցված է 2016 Նոյեմբեր 6-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրես Սեգովիա» հոդվածին։