Անդրեյ Կոտլյարևսկի

ջութակահար

Անդրեյ Անտոնովիչ Կոտլյարևսկի (հոկտեմբերի 11, 1880(1880-10-11), Խարկով, Ռուսական կայսրություն - 1954, Յալթա, Ղրիմի մարզ, ԽՍՀՄ), ռուս ջութակահար, ալտահար, մանկավարժ։ Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1939)։

Անդրեյ Կոտլյարևսկի
Ծնվել էհոկտեմբերի 11, 1880(1880-10-11)
Խարկով, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել է1954
Յալթա, Ղրիմի մարզ, ԽՍՀՄ
Մասնագիտությունջութակահար, վիոլինահար և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԲ. Ն. Լյատոշիմսկու անվան երաժշտական ուսումնարան
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Անդրեյ Կոտլյարևսկին ծնվել է 1880 թվականի հոկտեմբերի 11-ին Խարկովում (Ուկրաինա)։ Ավարտել է Խարկովի երաժշտական ուսումնարանը (1890-ական թվականներ)։ 1890-1922 թվականներին նվագել է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի սիմֆոնիկ նվագախմբերում։

1922-1923 թվականներին դասավանդել է Թիֆլիսի 2-րդ կոնսերվատորիայում, 1923-1938 թվականներին՝ Երևանի պետական կոնսերվատորիայում (վարել է ջութակի, ալտի, կամերային անսամբլի դասարանները, վերջին երկուսի հիմնադիրը, դոցենտ՝ 1934 թվականից)։ 1924-1925 թվականներին եղել է Երևանի պետական կոնսերվատորիայի, 1933-1946 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի նվագախմբերի ալտերի խմբի կոնցերտմայստեր, 1924-1931 թվականներին՝ կոնսերվատորիայի քառյակի ալտահար։

Ստեղծել է ուսանողական քառյակներ. երկացանկում՝ Յ. Հայդնի, Ֆ. Շուբերտի, Ա. Պ. Բորոդինի, Վ. Ա. Մոցարտի և ուրիշների կվարտետներից։ Սաներից են Ս. Խաչատրյանը, Է. Ղազարյանը, Գ. Ադամյանը, Հ. Վարդանյանը, Ս. Զաքարյանը, Հ. Թալալանը, Ռ. Ստեփանյանը, Հ. Բոգդանյանը և ուրիշներ։

Անդրեյ Կոտլյարևսկին ահացել է 1954 թվականին Յալթայում։

Գրականություն խմբագրել

  • Будагян А., Андрей Антонович Котляревский, Е., 1984.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։