Հենրիխ Թալալյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թալալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հենրիխ Սեմյոնի Թալալյան (ապրիլի 18, 1922[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - մայիսի 20, 1972[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ ալտահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1963)։
Հենրիխ Թալալյան | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | ապրիլի 18, 1922[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | մայիսի 20, 1972[1] (50 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թավջութակահար |
Գործիքներ | ալտ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա (1948) |
Պարգևներ |
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գերոնտի Թալալյանի եղբայրն է, Հայաստանի վաստակավոր արտիստ Արամ Թալալյանի հորեղբայրը։
Կենսագրություն
խմբագրել1948 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան՝ Մ. Տերյանի դասարանը։ 1948-1972 թվականներին եղել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտի դասատու, պրոֆեսոր՝ 1972 թվականից, կամերային նվագախմբի դիրիժոր, 1947-1972 թվականներին՝ Կոմիտասի անվան լարային քառյակի ալտահար։ Ալտի, լարային նվագախմբի քառյակի համար մշակել և փոխադրել է մի շարք երկեր։ Հենրիխ Թալալյանի անունով է կոչվել Գավառի երաժշտական դպրոցը[2]։ Հանդես է եկել տարբեր անսամբլներում՝ Մստիսլավ Ռոստրոպովիչի, Ռ. Բարշայի, Լեոնիդ Կոգանի, Սվյատոսլավ Ռիխտերի հետ[3]։
Պարգևներ
խմբագրել- ՀԽՍՀ պետական մրցանակ, 1965
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://avproduction.am/?ln=am&page=person&id=2043
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Հենրիխ Թալալյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».