Անդրանիկ Ծառուկյան

հայ արձակագիր, լրագրող, խմբագիր, բանաստեղծ, ուսուցիչ, գրող

Անդրանիկ Թորոսի Ծառուկյան (հոկտեմբերի 4, 1913(1913-10-04), Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա[1][2] - մայիսի 23, 1989(1989-05-23)[2], Փարիզ[2]), սփյուռքահայ գրող, բանաստեղծ, արձակագիր։

Անդրանիկ Ծառուկյան
արմտ. հայ.՝ Անդրանիկ Ծառուկեան
Ծնվել էհոկտեմբերի 4, 1913(1913-10-04)
ԾննդավայրԿյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա[1][2]
Վախճանվել էմայիսի 23, 1989(1989-05-23)[2] (75 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[2]
Մասնագիտությունգրող, ուսուցիչ, լրագրող և խմբագիր
Ազգությունհայ
Քաղաքացիություն Սիրիա
ԿրթությունՀայկազյան ազգային վարժարան (1928)[1] և Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան (1934)[1]
ԿուսակցությունՀՅԴ[1]
ԱշխատավայրԱզգային Զավարյան վարժարան[1], Նայիրի[1] և Արևելք[1]
Անդրանիկ Ծառուկյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

1915 թ. Մեծ եղեռնի օրերին զրկվել է ծնողներից։ 1918-1922 թթ. եղել է Հալեպի որբանոցում։ Ավարտել է Հալեպի Հայկազյան ազգային վարժարանը (1928 թ.)։ 1930-1934 թթ. սովորել է Բեյրութի Համազգայինի ճեմարանում։ 1935-1942 թթ. դասավանդել է Հալեպի Զավարյան վարժարանում։ 1941 թ. հիմնադրել է «Նայիրի» պարբերականը, 1946 թ. խմբագրել «Արևելք» օրաթերթը։ Եղել է դաշնակցական կուսակցության անդամ, հեռացել է 1956 թ.[3]։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Ծառուկյանի «Եղերաբախտ քերթողներ» առաջին գործը Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Տերյանի, Մատթեոս Զարիֆյանի մասին է։

Բանաստեղծություններում և արձակում արտացոլված են աշխարհասփյուռ հայության հույզերն ու ձգտումները, որբացած սերնդի կյանքը, վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի հանդեպ։

Լույս են տեսել Ծառուկյանի «Մոխրաման» (1935) պարսավագրական վիպակը, «Թուղթ առ Երևան» (1945) պոեմը և այլ գործեր։ Ճանաչված է «Մանկություն չունեցող մարդիկ» (1952) վիպակով, որը հրատարակվել է նաև Երևանում (1963), Մոսկվայում (1964, ռուսերեն), Փարիզում (1977, ֆրանսերեն)։ Վիպակի շարունակությունն է «Երազային Հալեպ» (1979) գիրքը։ 1958 թվականին առաջին անգամ այցելել է Խորհրդային Հայաստան և իր տպավորությունները գրառել «Հին երագներ, նոր ճամփաներ» (1960) գրքում։

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Մոխրաման, Պէյրութ, 1935, 64 էջ։
  • Առագաստներ, Հալէպ, 1939, 80 էջ։
  • Հէ՛յ, ջան Երևան…, Գահիրէ, 1945, 64 էջ։
  • Մանկութիւն չունեցող մարդիկ, Պէյրութ, 1955, 244 էջ։
  • Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 1959, 180 էջ։
  • Հին երազներ, նոր ճամբաներ, Պէյրութ, 1960, 336 էջ։
  • Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 1963, 188 էջ։
  • Երազային Հալէպը, Պէյրութ, 1980, 281 էջ։
  • Մանկութիւն չունեցող մարդիկ, Պէյրութ, 1980, 240 էջ։
  • Վերջին անմեղը, Պէյրութ, 1980, 312 էջ։
  • Հին երազներ, նոր ճամբաներ, Պէյրութ, 1982, 334 էջ։
  • Նոր Հայաստան, նոր հայեր, Պէյրութ, 1983, 289 էջ։
  • Մանկություն չունեցող մարդիկ։ Երազային Հալեպը, Երևան, 1985, 304 էջ։
  • Սէրը եղեռնին մէջ, Պէյրութ, 1987, 269 էջ։
  • Մեծերը և միւսները, Պէյրութ, 1992, 352 էջ։
  • Երազային Հալէպը։ Նոր բովանդակութիւն, Պէյրութ, 1996, 204 էջ։
  • Մանկութիւն չունեցող մարդիկ, Հալէպ, 1996, 254 էջ։
  • Մանկութիւն չունեցող մարդիկ, Վենետիկ, 1998, 111 էջ։
  • Առկայծող հայեր Եւրոպայի լոյսերուն մէջ, Պէյրութ, 1999, 222 էջ։
  • Սփիւռքի տասնամեակները։ 60 ամեայ սփիւռքը։ Անհետացած դէմքեր, Հալէպ, 2000, 173 էջ։
  • Սէրը եղեռնին մէջ, Երևան, 2004, 236 էջ։
  • Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 2011, 240 էջ։
  • Letter to Yerevan, («Թուղթ առ Երևան», անգլերէն թարգ.), Ուաթըրթաուն ԱՄՆ, 2018, 119 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. «AV Production - Անդրանիկ Ծառուկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.

Գրականություն խմբագրել

  • Անդրանիկ Ծառուկյանի առաջին այցելությունը Խորհրդային Հայաստան, Փաստաթղթեր, Ե., 2008։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 118