Մանկություն չունեցող մարդիկ

Մանկություն չունեցող մարդիկ (արևմտահայերեն Մանկութիւն Չունեցող Մարդիկ) (1955), սփյուռքահայ գրող Անդրանիկ Ծառուկյանի ինքնակենսագրական վեպը։ Սփյուռքահայ գրականության ամենահանրածանոթ գրքերից և Ծառուկյանի ամենահայտնի գործը։ Արժանացել է բազմաթիվ վերահրատարակությունների սփյուռքի զանազան գաղութներում և Հայաստանում։

Մանկություն չունեցող մարդիկ
Մանկութիւն Չունեցող Մարդիկ
ՀեղինակԱնդրանիկ Ծառուկյան
Ժանրինքնակենսագրական վեպ/ պատմվածքներ
Բնօրինակ լեզուարևմտահայերեն
Էջեր254
Հրատարակման վայրԼիբանան
ՀրատարակիչԿիլիկիա մատենաշար
Հրատարակման տարեթիվ1955
Հրատարակում հայերեն1996