Անդերսոն Լուիս դե Աբրեու Օլիվեյրա

բրազիլական Ֆուտբոլիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդերսոն (այլ կիրառումներ)

Անդերսոն Լուիս դե Աբրեու Օլիվեյրա կամ պարզապես Անդերսոն (Անդո)[2] (պորտ.՝ Anderson Luis de Abreu Oliveira, ապրիլի 13, 1988(1988-04-13)[3][4], Պորտու Ալեգրի, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդի» և Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Անդերսոն
պորտ.՝ Anderson
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անդերսոն Լուիս դե Աբրեու Օլիվեյրա
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 13, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր Պորտո Ալեգրի, {{{2}}} Բրազիլիա
Հասակ 176 սմ[1]
Քաշ 69 կգ[1]
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Ինտերնասիոնալ
Պատանեկան կարիերա
1993 - 2004 Բրազիլիա Գրեմիո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004 - 2005 Բրազիլիա Գրեմիո 27 (8)
2005 - 2007 Պորտուգալիա Պորտո 18 (2)
2007 - Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 104 (5)
2014 - 2015  Իտալիա Ֆիորենտինա 7 (0)
2015 - Բրազիլիա Ինտերնասիոնալ 0 (0)
Ազգային հավաքական
2004 Բրազիլիա Բրազիլիա (մինչև 16) 4 (0)
2005 Բրազիլիա Բրազիլիա (մինչև 17) 12 (7)
2008 Բրազիլիա Բրազիլիա (օլիմպ.) 7 (1)
2007 - 2008 Բրազիլիա Բրազիլիա 8 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անդերսոնը սկսել է ֆուտբոլային կարիերան բրազիլական «Գրեմիո»-ում, որից տեղափոխվել է «Պորտո»։ «Պորտուի» կազմում նա երկու անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել է երկրի գավաթը և սուպերգավաթը։ 2007-ին նա տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», որի հետ նա հաղթել է Պրեմիեր Լիգայում (2008, 2009), Չեմպիոնների լիգայում (2008) և Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում։ Բրազիլիայի հավաքականի կազմում նա հաղթել է 2007-ի Ամերիկայի գավաթը և մասնակցել 2008-ի Օլիմպիական խաղերին, որտեղ բրազիլացիները գրավել են երրորդ տեղը։

Կենսագրություն խմբագրել

Գրեմիո խմբագրել

Անդերսոնը ծնվել է Ալեգրե նավահանգիստում, այն քաղաքում, որն աշխարհին նվիրել է ականավոր բրազիլացի Ռոնալդինյոյին, ու հենց Ռոնալդինյոյի նման էլ Անդերսոնը սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան «Գրեմիո» ակումբում, որը նրան ընդունեց դեռ այն ժամանակ, երբ նա ընդամենը 5 տարեկան էր։ Բրազիլական ակումբի հիմնական կազմում նրա դեբյուտը կայացավ 18 տարեկան հասակում, ու թև Անդերսոնն այնտեղ անցկացրեց ընդամենը 5 խաղ, նա հայտնի դարձավ, քանի որ հենց նրա գոլը թույլ տվեց թիմին անցնել Բրազիլիայի առաջնության բարձրագույն լիգա՝ 2005 թվականի «Նաուտիկոյի» հետ լարված պայքարում։ 2005 թվականի ապրիլին Անդերսոնը Բրազիլիայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն և առաջնության արդյունքներով նրան շնորհվեց առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակը», որը նրանից առաջ ստացել էին «Արսենալի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբռեգասը և «Լիվերպուլի« նախկին հարձակվող Ֆլորենտ Սինամա-Պոնգոլը։

Պորտու խմբագրել

Շուտով Անդերսոնը տեղափոխվեց Եվրոպա և իր առաջին հանդիպումն անցկացրեց «Պորտուի» կազմում 2006 թվականի մարտին։ Անդերսոնի օգնությամբ «Պորտուն» այդ տարի դուբլ արեց և դարձավ Պորտուգալիայի չեմպիոն, ինչպես նաև շահեց ազգային գավաթը։ 2006-2007 մրցաշրջանում Անդերսոնը «Պորտու» ակումբում անցկացրեց 15 խաղ (որոնցից 9-ում դուրս եկավ մեկնարկային կազմում) և խփեց 2 գնդակ։ Նրա առաջընթացին խանգարեց ոտքի կոտրվածքը, բայց նա կարողացավ դաշտ վերադառնալ և օգնեց Պորտուգալիայի չեմպիոններին պահպանել այդ տիտղոսը։ 2007 թվականի սեպտեմբերին կայացավ Անդերսոնի դեբյուտը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին խաղում, որտեղ «Պորտուն» ընդունում էր Մոսկվայի «բանակայիններին» (ЦСКА)։ Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 0-0։

Մանչեսթեր Յունայթեդ խմբագրել

2007 թվականի մայիսի 31-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց, որ համաձայնության է եկել «Պորտուի» հետ՝ Անդերսոնի «Օլդ Թրաֆֆորդ» տեղափոխվելու վերաբերյալ, ինչը մանկունիանցիների համար արժեր մոտ 17 միլիոն ֆունտ։ Ահա թե ինչ է ասում Անդերսնի մասին ֆուտբոլային փորձագետներից մեկը. «Նա շատ երիտասարդ է, վարպետական փոխանցումներ է կատարում, շատ խելացի է ու արագ։ Ցավոք, վնասվածքի պատճառով նա միայն մրցաշրջանի կեսն անցկացրեց դաշտում, բայց միևնույն է դարձավ «Պորտուի» առաջատար խաղացողներից մեկը։ Անդերսոնն ունի բոլոր հնարավորությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում ամրապնդվելու համար» «Մանչեսթեր Յունայթեդում» Անդերսոնի դեբյուտը կայացավ 2007 թվականի սեպտեմբերի 1-ին՝ «Սանդերլենդի» հետ խաղում։ Այդ մրցաշրջանում նա 38 հանդիպում անցկացրեց ինչպես մեկնարկում, այդպես էլ փոխարինման դուրս գալով։ Շատ լավ համագործակցում էր դաշտի կենտրոնում Պոլ Սքոուլզի հետ և մի շարք հանդիպումներում գերազանց խաղ ցույց տվեց։ Երիտասարդ բրազիլացին մեծ սառնասրտություն ցուցաբերեց, երբ նրան բաժին հասավ լինելու Մոսկվայում կայացած Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում 11 մետրանոց խփողներից մեկը։ 2008-2009 մրցաշրջանն այդքան վառ չէր, ոնց որ նախորդը, որում իտալական «Tuttosport»–ի կարծիքով «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպանը ճանաչվեց Եվրոպայի լավագույն երիտասարդ խաղացող։ Անդերսոնն իր լավագույն հանդիպումները անցկացրել է գավաթներում։ Իր գերազանց խաղով նա գրեթե չի զիջում վետերան Փոլ Սքոուլզին։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա[5] Գավաթներ[6] Եվրագավաթներ[7] Այլ[8] Արդյունքում
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Գրեմիո 2004 6 1 0 0 0 0 0 0 6 1
2005 21 7 4 0 0 0 0 0 25 7
Արդյունքում 27 8 4 0 0 0 0 0 31 8
Պորտու 2005/06 3 0 2 0 0 0 0 0 5 0
2006/07 15 2 0 0 3 0 1 1 19 3
Արդյունքում 18 2 2 0 3 0 1 1 24 3
Մանչեսթեր Յունայթեդ 2007/08 24 0 5 0 9 0 0 0 38 0
2008/09 17 0 9 0 9 0 3 0 38 0
2009/10 14 1 4 0 5 0 0 0 23 1
2010/11 18 1 6 0 6 3 0 0 30 4
2011/12 10 2 1 0 4 0 1 0 16 2
2012/13 17 1 5 1 4 0 0 0 26 2
2013/14 4 0 2 0 1 0 1 0 8 0
2014/15 1 0 1 0 0 0 0 0 2 0
Արդյունքում 105 5 33 1 38 3 5 0 181 9
Ֆիորենտինա
(վարձավճար)
2013/14 7 0 1 0 0 0 0 0 8 0
Արդյունքում 7 0 1 0 0 0 0 0 8 0
Ողջ կարիերայի ընթացքում 157 15 40 1 41 3 6 1 244 20

Կարիերան հավաքականում խմբագրել

Կարիերան հավաքականում
Հավաքական Տարեթիվ ԱԱ նախընտրական փուլ Ամերիկայի գավաթ Ընկերական խաղեր Արդյունքում
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրազիլիա 2007 - - 2 0 0 0 2 0
2008 2 0 - - 4 0 6 0
Ողջ կարիերայի ընթացքում 2 0 2 0 4 0 8 0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Player Profile. Oliveira Anderson» (անգլերեն). Premier League. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  2. Bartram, Steve (09.09.2010). «Ando and Wes bolster Reserves» (անգլերեն). ManUtd.com.
  3. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  5. Ներառյալ Գաուշու լիգան (մրցաշրջան 2005, 8 խաղ, 2 գոլ);
  6. Բրազիլիայի գավաթ, Պորտուգալիայի գավաթ, Անգլիայի գավաթ, Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթ, Իտալիայի գավաթ։
  7. ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա;
  8. Պորտուգալիայի ֆուտբոլի սուպերգավաթ, Անգլիայի սուպերգավաթ, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն։

Արտաքին հղումներ խմբագրել