Անգլիայի կրիկետի հավաքական

Անգլիայի կրիկետի հավաքական[1] կամ Անգլիայի կրիկետի թիմ[2] (անգլ.՝ England cricket team), ներկայացնում է Անգլիան և Ուելսը կրիկետի միջազգային թեստային և մեկօրյա խաղերում։ Մինչև 1992 թվականը հավաքականը ներկայացրել է նաև Շոտլանդիայի տարածաշրջանը։ 1997 թվականի հունվարի 1-ից Անգլիայի հավաքականը ղեկավարել է անգլիական և ուելսյան կրիկետի խորհուրդը։ 1903-1996 թվականներին հավաքականը վերահսկել են Մերիլեբոնի կրիկետային ակումբը և, ավելի ուշ, կոմսությունների թեստային կրիկետային խորհուրդը[3][4]։

Անգլիայի կրիկետի հավաքական
 England national cricket team Վիքիպահեստում

Անգլիան և Ավստրալիան եղել են կրիկետի առաջին հավաքականները, որոնք ստացել են թեստային թիմերի կարգավիճակ։ Նրանք մասնակցել են 1877 թվականի մարտի 15-ին կայացած առաջին թեստային խաղին։ Անգլիան, Ավստրալիայի և Հարավային Աֆրիկայի հետ միասին, 1909 թվականին դարձել է կրիկետի միջազգային խորհրդի հիմնադիրը։ «ODI» (1971 թվականի հունվարի 5) և «Twenty20» (2005 թվականի հունիսի 13) խաղերի կանոններով առաջին միջազգային խաղերը նույնպես անցկացվել են բրիտանացիների և ավստրալիացիների մասնակցությամբ։

2013 թվականի մայիսի 28-ի դրությամբ Անգլիան հաղթել է 936 թեստային խաղերից 333-ը, ընդ որում 334 խաղերն ավարտվել են ոչ ոքիով[5]։ Հավաքականը երեք անգամ դարձել է «ODI»-ի կանոններով աշխարհի փոխչեմպիոն (1979, 1987, 1992), ինչպես նաև երկու անգամ նվաճել է արծաթե մեդալներ Չեմպիոնս Տրոֆիին (2004, 2013)։ 2010 թվականին Անգլիան դարձավ «Twenty20»-ի աշխարհի առաջնության հաղթող։ Թիմը թեստային հավաքականների վարկանիշում զբաղեցրել է երրորդ տեղը[6], ODI-ի վարկանիշում երկրորդը[7] և հինգերորդը «Twenty20» վարկանիշում[8]։

Կազմ խմբագրել

Բեթսմեններ
26 Ալիսթեր Կուկ (կ)[9]
7 Յեն Բել
Նիկ Քոմփթոն
35 Ալեքս Հեյլս
45 Մայքլ Լումբ
16 Օուեն Մորգան
24 Քևին Փիթերսեն
61 Ջո Ռութ
38 Ջեյմս Թեյլոր
4 Ջոնաթան Թրոթ
Բոուլերներ
8 Ստյուարդ Բրոդ (կ)[10]
9 Ջեյմս Անդերսոն
46 Ջեյդ ԴԵրնբակ
25 Սթիվեն Ֆին
60 Ստյուրատ ՄԻքեր
65 Բոյդ ՌԵնքին
54 Դեննի Բրիգս
77 Մոնտի Պանեսար
66 Գրեմ Սուոն
53 Ջեյմս Թրեդվել
Օլդ ռաունդներ
42 Ռավի Բոպարա
20 Թիմ Բրեսնան
29 Սամիթ Պատել
59 Բեն Սթոուքս
6 Լյուք Ռայթ
31 Քրիս Ուոուքս
Ուիքեթ կիպերներ
51 Ջոնի Բերստոու
63 Ջոս Բաթլեր
22 Քրեյգ Կիսվետեր
23 Մեթ Պրայոր

Ղեկավարություն խմբագրել

Հավաքականը ղեկավարում է անգլիական և ուելսյան կրիկետի միջազգային խորհուրդը, որը ներկայացնում է Անգլիան և Ուելսը Կրիկետի միջազգային խորհրդում։ Խորհուրդը այդ գործառույթն իրականացնում է 1997 թվականի հունվարի 1֊ից, մինչ այդ հավաքականը ղեկավարել են կոմսությունների Թեստային կրիկետային խորհրդի ներկայացուցիչները, իսկ ավելի վաղ՝ «Մերիլեբոն» ակումբը։ Անգլիան որոշ ոչ թեստային միջազգային խաղերում խաղացել է հենց «Մերիլեբոն» անունով։ Վերջին նման խաղը տեղի է ունեցել 1976/1977 մրցաշրջանում, սակայն մինչև 1996/1997 մրցաշրջանը հավաքականը պարբերաբար օգտագործել է «Մերիլեբոնի» գույները՝ կարմիրը և սպիտակը։

Անգլո-ուելսյան խորհուրդը զբաղվել է տոմսերի վաճառքից և խաղերի հեռարձակման իրավունքներից ստացված միջոցների հավաքագրմամբ։ 2006 թվականին խորհրդի եկամուտը կազմել է 77 մլն £[11]։

Մարզահագուստ խմբագրել

Թիմի տեխնիկական գործընկերը 2008 թվականի ապրիլի 1-ից «Adidas» ընկերությունն է։ Նախկինում բրիտանացիներին հանդերձանքը մատակարարել է «Admiral» ընկերությունը[12]։

Թեստային խաղերում Անգլիան կրում է սպիտակ տաբատ և մարզաշապիկ՝ կրծքավանդակին կարմիր գծերով։ Խաղացողների հագուստի վրա ձախից պատկերված է երեք առյուծ, իսկ աջից` հովանավորի՝ «Brit Insurance» լոգոն։ «Adidas» լոգոտիպը պատկերված է թևերից մեկի վրա՝ տեսախցիկի նկատմամբ խաղացողի դիրքից կախված։ Խաղադաշտում՝ հավաքականի մարզիկները կարող են օգտագործել մուգ կապույտ կեպկաներ կամ սպիտակ գլխարկներ, որոնց վրա կա ազգային կրիկետի խորհրդի լոգոտիպը։ Կրիկետիստների անգլիական սաղավարտները նույնպես մուգ կապույտ գույնի են։

Սահմանափակ օվերներով կրիկետում խաղացողների կարմիր մարզազգեստի վրա կա «Brit Insurance» մեծ պատկերանշան՝ ձախից երեք առյուծով, իսկ աջից՝ «Adidas» պատկերանշանով։

Մինչև 2010 թվականի սկիզբը թիմի պաշտոնական հովանավորը եղել է «Vodafone» ընկերությունը։

Մարզադաշտեր խմբագրել

Նշվում է ազգային հավաքականի առաջին հանդիպման տարին, որն անցկացվել է արենայում:

Լավագույն խաղեր և «ODI» խմբագրել

Միայն «ODI» խմբագրել

  • «Քաունթի Կրիկետ Գրաունդ», Բրիստոլ։ Արենան առաջին թեստային խաղը հանդիպել է 2017 թվականին։

Արդյունքներ խմբագրել

Անգլիան աշխարհի ուժեղագույն կրիկետի թիմերից մեկն է։ 936 թեստային խաղերում հավաքականը տարել է 333 հաղթանակ (36 %), 334 (36 %) նրա մասնակցությամբ հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքիով[5] «ODI»-ի կանոններով խաղում բրիտանացիները հաղթել են 603 խաղից 294 -ում (49 %), յոթ խաղում ոչ ոքի են խաղացել, քսան հանդիպմանը ոչ մի արդյունք չեն տվել[13]։ «Twenty20»-ում թիմը անցկացրել է 60 խաղ, հաղթել է դրանց կեսը, չորս հանդիպում ավարտվել է առանց արդյունքի[14]։

Անգլիան առաջին անգամ մրցել է ավստրալիացիների հետ 1881/1882 մրցաշրջանում «Աշես» մրցաշարի մրցանակի համար, և ութ տասնամյակների ընթացքում այդ թիմերն ամբողջովին գերիշխել են համաշխարհային ասպարեզում։ 1963 թվականին համաշխարհային կրիկետում հայտնվել է երրորդ ուժեղ խաղացողը՝ Վեսթ Հնդկաստանի հավաքականը։ 1969-2000 թվականներին Անգլիան ոչ մի սերիա չի հաղթել կարիբյան մարզիկներին։ 1989-2005 թվականներին բրիտանացիները համանման արդյունքներ են ցույց տվել Ավստրալիայի հետ սերիաներում։ Նոր զելանդացիների հետ հանդիպումներում պարտվելուց հետո Անգլիան վերջին տեղն Է զբաղեցրել թեստային հավաքականների վարկանիշում։ 2004 թվականին Անգլիան դուրս է եկել Չեմպիոնս Տրոֆիի եզրափակիչ, իսկ հաջորդ տարի հաղթել է «Աշեսը»։ 2007 թվականին թիմը չի կարողացել անցնել նույնիսկ «ODI» աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ 2010 թվականին բրիտանացիները «Twenty20» կանոններով հաղթել են աշխարհի առաջնությունում, իսկ 2013 թվականին կրկին Չեմպիոնս Տրոֆիում զբաղեցրել են երկրորդ տեղը։

«ODI»֊ի աշխարհի առաջնություն
Տարի Արդյունք
  1975 Կիսաեզրափակիչ
  1979 Եզրափակիչ
  1983 Կիսաեզրափակիչ
   1987 Եզրափակիչ
   1992 Եզրափակիչ
     1996 Քառորդ եզրափակիչ
  1999 Խումբ
    2003 Խումբ
  2007 Սուպեր 8[15]
     2011 Քառորդ եզրափակիչ
   2015 որակավորում
  2019 որակավորում
Չեմպիոնս Տրոֆի
Տարի Արդյունք
  1998 Քառորդ եզրափակիչ
  2000 Քառորդ եզրափակիչ
  2002 Խումբ
  2004 Եզրափակիչ
  2006 Խումբ
  2009 Կիսաեզրափակիչ
  2013 Եզրափակիչ
«Twenty20»-ի աշխարհի առաջնություն
Տարի Արդյունք
  2007 Սուպեր 8
  2009 Սուպեր 8
  2010 Հաղթանակ
  2012 Սուպեր 8
  2014 որակավորում

Ցուցանիշներ խմբագրել

Թեստային հանդիպումներ խմբագրել

Մրցակից Հանդիպումներ Հաղթանակներ Պարտություններ Ոչ ոքի թայ Ոչ ոքի դրոու Հաղթանակների մասնաբաժին Պարտությունների մասնաբաժին Ոչ ոքիների մասնաբաժին
  Ավստրալիա 327 102 133 0 91 31,19 40,67 27,82
  Բանգլադեշ 8 8 0 0 0 100 0 0
  Վեստ Ինդիա 148 45 53 0 50 30,4 35,81 33,78
  Զիմբաբվե 6 3 0 0 3 50 0 50
  Հնդկաստան 107 40 20 0 47 37,38 18,69 43,92
  Նոր Զելանդիա 99 47 8 0 44 47,47 8,08 44,44
  Պակիստան 74 22 16 0 36 29,72 21,62 48,64
  Շրի Լանկա 26 10 7 0 9 38,46 26,92 34,61
  Հարավաֆրիկյան Հանրապետություն 141 56 31 0 54 39,71 21,98 38,29
Ընդհանուր 936 333 268 0 334 35,58 28,63 35,68

«ODI» խմբագրել

Մրցակից Հանդիպումներ Հաղթանակներ Պարտություններ Ոչ ոքի թայ Արդյունք չկա Հաղթանակների մասնաբաժին Պարտությունների մասնաբաժին Ոչ ոքիների մասնաբաժին
  Ավստրալիա 118 47 67 2 2 39,83 56,78 1,69
  Բանգլադեշ 15 13 2 0 0 86,67 13,33 0
  Վեստ Ինդիա 85 40 41 0 4 47,06 48,24 0
Արևելյան Աֆրիկա 1 1 0 0 0 100 0 0
  Զիմբաբվե 30 21 8 0 1 70 26,67 0
  Հնդկաստան 87 35 47 2 3 40,23 54,02 2,3
  Իռլանդիա 5 4 1 0 0 80 20 0
  Կանադա 2 2 0 0 0 100 0 0
  Քենիա 2 2 0 0 0 100 0 0
  Նամիբիա 1 1 0 0 0 100 0 0
  Նիդերլանդներ 3 3 0 0 0 100 0 0
  Նոր Զելանդիա 77 33 38 2 4 42,86 49,35 2,6
  ԱՄԷ 1 1 0 0 0 100 0 0
  Պակիստան 72 42 28 0 2 58,33 38,89 0
  Շոտլանդիա 2 1 0 0 1 50 0 0
  Շրի Լանկա 51 26 25 0 0 50,98 49,02 0
  Հարավաֆրիկյան Հանրապետություն 51 22 25 1 3 43,14 49,02 1,96
Ընդհանուր 603 294 282 7 20 48,76 46,77 1,16

«Twenty20» խմբագրել

Մրցակից Հանդիպումներ Հաղթանակներ Պարտություններ Ոչ ոքի թայ Հաղթանակ+թայ Պարտություն+թայ Արդյունք չկա Հաղթանակների մասնաբաժին Պարտությունների մասնաբաժին Ոչ ոքիների մասնաբաժին
  Ավստրալիա 7 3 3 0 0 0 1 42,86 42,86 0
  Աֆղանստան 1 1 0 0 0 0 0 100 0 0
  Վեստ Ինդիա 9 3 6 0 0 0 0 33,33 66,67 0
  Զիմբաբվե 1 1 0 0 0 0 0 100 0 0
  Հնդկաստան 7 4 3 0 0 0 0 57,14 42,86 0
  Իռլանդիա 1 0 0 0 0 0 1 0 0 0
  Նիդերլանդներ 1 0 1 0 0 0 0 0 100 0
  Նոր Զելանդիա 11 7 3 0 0 0 1 63,64 27,27 0
  Պակիստան 10 7 3 0 0 0 0 70 30 0
  Շրի Լանկա 4 1 3 0 0 0 0 25 75 0
  Հարավաֆրիկյան Հանրապետություն 8 3 4 0 0 0 1 37,5 50 0
Ընդհանուր 60 30 26 0 0 0 4 50 43,44 0

Ռեկորդակիրներ խմբագրել

Հանդիպումների քանակով խմբագրել

Թեստային հանդիպումներ
133 Ալեքս Ստյուարտ
118 Գրեմ Գուկ
117 Դեյվիդ Գոուեր
115 Մայքլ Աթերտոն
114 Քոլին Քաուդրի
108 Ջեֆրի Բոյկոտ
102 Յեն Բոտեմ
100 Էնդրյու Սթրոս
100 Գրեմ Թորփ
96 Նասեր Հուսեյն
«ODI»
197 Փոլ Քոլինգվուդ
174 Ջեյմս Անդերսոն
170 Ալեքս Ստյուարտ
158 Դարեն Գոու
138 Էնդրյու Ֆլինտոֆ
135 Յեն Բել
130 Քևին Փիթերսոն
127 Էնդրյու Սթրոս
125 Գրեմ Գուկ
123 Մարկուս Տրեսկատիկ
«Twenty20»
46 Ստյուարտ Բրոդ
44 Լյուք Ռայթ
39 Գրեմ Սուոն
37 Քևին Փիթերսոն
36 Օուեն Մորգան
35 Փոլ Քոլինգվուդ
25 Թիմ Բրեսնան
25 Քրեյգ Քիսվեթեր
24 Ռավի Բոպարա
23 Ջոս Բաթլեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ICC — ICC Members — Full Members — England». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  2. Нестандартное название команды обусловлено тем, что она представляет не только Англию, но и Уэльс
  3. «About ECB». ECB. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. «MCC History». MCC. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. 5,0 5,1 «Cricket Records | Records | England | Test matches | Result summary | ESPN Cricinfo». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  6. «International Cricket Council». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  7. «International Cricket Council». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  8. «International Cricket Council». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  9. Կապիտան թեստային խաղերում և «ODI»֊ում։
  10. Կապիտան «Twenty20»֊ում։
  11. «ECB Annual Report and Accounts 2006» (PDF). ECB. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 7-ին.
  12. «adidas provide England kit» Արխիվացված 2014-03-26 Wayback Machine, ECB, 18 April 2007. Retrieved on 12 August 2008.
  13. «Cricket Records | Records | England | One-Day Internationals | Result summary | ESPN Cricinfo». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  14. «Cricket Records | Records | England | Twenty20 Internationals | Result summary | ESPN Cricinfo». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  15. Հատուկ փուլ, որն անցկացվել է խմբային փուլից հետո, մինչև կիսաեզրափակիչ։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգլիայի կրիկետի հավաքական» հոդվածին։