Այ-Տոդոր (ուկրաիներեն՝ Ай-Тодор, Ղրիմի թաթարերեն՝  Ay Todor, Ай Тодор, հունարեն՝  Άγιος Τόντορ), հրվանդան Ղրիմի հարավում, Յալթայից 8,5 կմ դեպի հարավ-արևմուտք։ Արևմուտքից եզրափակում է Յալթայի ծոցը։ Այ-Տոդոր անվանումը հունարենից թարգմանած նշանակում է "Սուրբ Ֆյոդոր":

Այ- Տոդոր հրվանդանը ծովից
Այ-Տոդոր, գ. Գասպրա
Այ-Տոդոր հրվանդան
ուկրաիներեն՝ Ай-Тодор, Ղրիմի թաթարերեն՝  Ay Todor

Այ-Տոդոր հրվանդանը Ղրիմում, տեսքը Գասպրայից
Ողողող ջրեր Սև ծով
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Ուկրաինա Ուկրաինա [1]
Վարչատարածքային բաժանում Ղրիմի Ինքնավար Հանրապետություն

Ղրիմի թերակղզի
Այ-Տոդոր (Ուկրաինա)##
Այ-Տոդոր (Ուկրաինա)

Այ-Տոդոր հրվանդանը բաղկացած է երեք ժայռոտ ելուստներից, որոնք կազմում են ծովից գրեթե անհասանելի զանգված։ Ելուստներից մեկում, Ավրորայի ժայռի վրա, գտնվում է XX դարի սկզբին պսևդոգոթական ոճով կառուցված հայտնի Ծիծեռնակի բույն պալատը։ Առավել գեղատեսիլ է Այ-Տոդորյան կենտրոնական ելուստը։ Վաղ միջնադարում այստեղ կանգնած էր Սուրբ Թեոդորոս վանքը, որից և հրվանդանն ստացավ իր անունը։ Միակ հարմարավետ կառամատույցը միայն մի փոքր լողափով ծովախորշ է։ Ուստի հրվանդանի ձախ (արևելյան) ելուստը կոչվում է Լիմեն-Բուրուն (ղրիմի թաթարերեն՝ «նավահանգստի հրվանդան»)։

Տեղումների միջին տարեկան քանակը 400 մմ-ից պակաս է և Սարիչ հրվանդանը, Այ-Տոդոր հրվանդանի հետ մեկտեղ, Ղրիմի հարավային ափերի առավել չոր վայրերից մեկն է[2]։ Այ-Տոդոր հրվանդանի վրա բացակայում է խմելու ջուրը։ Այն այստեղ է հասնում Այ-Պետրիի վրա գտնվող աղբյուրներից ջրագծերով։

Պահպանվել են I—III դարերում գոյություն ունեցած Խառակս հռոմեական ռազմական ճամբարի մնացորդները։

1835 թվականին Սևծովյան նավատորմի հրամանատար Մ. Պ. Լազարևի մասնակցությամբ հրվանդանի ծայր հարավային ելուստի վրա հիմնադրվել է Այ-Տոդորյան փարոսը, որը գործում է մինչ օրս, և Սև ծովի հնագույն փարոսներից մեկն է [3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ղրիմի թերակղզին ներկայումս դե ֆակտո հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության, իսկ դե յուրե՝ Ուկրաինայի տարածքի մի մասը
  2. Бабков И. И. Климат (серия "Природа Крыма"). — Симферополь: Крым, 1966.
  3. «СССР: Маяк Айтодорский»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 30-ին։ Վերցված է 2017 թ․ հունվարի 9 

Գրականություն խմբագրել

  • Дьяков В. Н. Древности Ай-Тодора. — Ялта: Сборник трудов Алупкинского историко-бытового музея., вып. 1, 1930.(ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել