Ավրորայի ժայռ (ուկրաիներեն՝ Аврорина скеля), ափամերձ ժայռ Ղրիմի Հարավային ափին, որը դուրս է գալիս դեպի Սև ծով։ Գտնվում է քաղաքային տիպի Գասպրա (Մեծ Յալթա) ավանում։ Ժայռի վրա է գտնվում Ծիծեռնակի բույն ամրոցը։

Ավրորայի ժայռ
Տեսակժայռ
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային միավորԳասպրա
Աշխարհագրական
տեղադրություն
Այ-Տոդոր
ԼեռնաշղթաՂրիմի լեռներ

Ավրորայի ժայռը գտնվում է Ղրիմի Հարավային ափի արևմտյան մասում, Այ-Տոդոր հրվանդանի վրա և նրա արևելյան զառիթափ լեռնաճյուղ է հանդիսանում։ Ժայռի անվանումը տրվել է ռուսների կողմից XIX դարում՝ ի պատիվ լուսաբացի հռոմեական աստվածուհի Ավրորայի։

Ավրորայի ժայռը արոտավայրային անջատում է և պատկանում է Մասսանդրովյան շերտախմբին՝ երկրաբանական կառուցվածք, որն առաջացել է Ղրիմի լեռների Գլխավոր թմբի կտրուկ վերելքի և նրա առանձին մասերի դեպի ծով սողալու արդյունքում[1]։ Ժայռն ունի մեզոզոյան դարաշրջանի Յուրայի ժամանակաշրջանի կրային կազմություն։

XIX դարի վերջին ժայռի վրա կառուցվել է փայտյա շինություն, որը հանդիսացավ 1912 թվականին այստեղ կառուցված Ծիծեռնակի բույն ամրոցի նախակարապետը։ 1927 թվականին ժայռի մի մասը ավերվել է Յալթայի երկրաշարժի հետևանքով։ Այդ ժամանակ էլ ժայռի տակ ճաք է առաջացել, որը 1960-ական թթ. ամրոցի վերակառուցման ժամանակ վերանորոգվել է։

ժայռի մեջ գտնվում է մի քանի կարստային քարանձավ-այրեր՝ մինչև 30 մ երկարությամբ։ Քարանձավի պատերին հանդիպում են ստալակտիտներ։ Այդ այրերից մեկն օգտագործվել է Երկկենցաղ մարդը ֆիլմի նկարահանումների ժամանակ որպես Իխտիանդրի որջ։ Ժայռի վրա իրականացվել է նաև Տասը նեգրիկներ ֆիլմի նկարահանումների մի մասը։

Ավրորայի ժայռը նկարել են բազմաթիվ նկարիչներ, այդ թվում Այվազովսկին, Լ. Ֆ. Լոգարիոն և Ա. Պ. Բոգոլյուբովը։ Ժայռը ամրոցի հետ պատկերված է նաև Գասպրայի դրոշի և զինանշանի վրա, Ուկրաինայի և Ռուսաստանի մի շարք հոբելյանական մետաղադրամների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Игорь Русанов Геологические свидетельства великого потопа // Тайны и загадки Крыма. —Симферополь, 2006. — В. 1. — С. 36-48.

Արտաքին հղումներ խմբագրել