Այլին Միշել Քեմփբել (Eileen Michelle Campbell․ սեպտեմբերի 17, 2000(2000-09-17), Ֆելդքիրխ, Ֆորարլբերգ, Ավստրիա), ավստրիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհի, ֆրաուեն-բունդեսլիգայում հանդես եկող ՍԿ Ֆրայբուրգ թիմի և Ավստրիայի ազգային հավաքականի հարձակվող[2]։ Նախկինում խաղացել է ÖFB Frauen բունդեսլիգայի SPG SCR Altach/FFC Vorderland ակումբում։

Այլին Քեմփբել
Քաղաքացիությունը  Ավստրիա[1]
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 17, 2000(2000-09-17) (23 տարեկան)
Ծննդավայր Ֆելդքիրխ, Ֆորարլբերգ, Ավստրիա
Դիրք կիսապաշտպան

Կյանքի վաղ շրջան

խմբագրել

Քեմփբելը ծնվել է Ավստրիայի Ֆորարլբերգ երկրամասի Ֆելդկիրխ քաղաքում։ Մայրը հյուսիսիռլանդուհի է, հայրը՝ ավստրիացի՝ Ֆորարլբերգից[3]։ Աղջիկն սկսել է ֆուտբոլ խաղալ ութ տարեկանից, SC Tisis-ում[4]։ Տարիներ շարունակ խաղացել է տղաների թիմերում՝ լինելով միակ աղջիկը դրանց կազմերում, ինչպես FC Blau-Weiß Feldkirch-ի Մ16 թիմում[5]։ 2018 թվականին Բրեգենցի Մեհրարաու գիմնազիայում նա ստացել է իր մատուրան՝ հասունության վկայականը[4]։

Ակումբային կարիերա

խմբագրել

2015 թվականի ամռանը Քեմփբելը փորձաշրջան անցկացրեց ֆրաուեն-բունդեսլիգայի SC Freiburg ակումբում, ապա տեղափոխվեց Ավստրիայի կանանց ֆուտբոլի երկրորդ խմբում հանդես եկող FC Rot-Weiß Rankweil[6]։

2019 թվականին Քեմփբելն անդամագրվեց ÖFB Frauen բունդեսլիգայի SPG SCR Altach/FFC Vorderland թիմին, որն այն ժամանակ կոչվում էր FFC Vorderland[5]։ 2022–23 մրցաշրջանից հետո, որի ընթացքում Այլինը 17 խաղում խփեց 15 գոլ, նա արժանացավ Ավստրիայի այդ մրցաշրջանի լավագույն կին ֆուտբոլիստի մրցանակին՝ դառնալով Ֆորարլբերգից առաջինը, ով հասել է այդ նվաճմանը[7]։

2023 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ Քեմբելը 2024 թվականի հունվարից կմիանա Frauen-Bundesliga-ի SC Freiburg ակումբին[8]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Հյուսիսիռլանդիացի մորից ծնված Քեմփբելը մինչև 2015 թվականը միայն բրիտանական քաղաքացիություն ուներ, երբ հրավիրվեց Ավստրիայի մինչև 17 տարեկանների հավաքական և ստացավ ավստրիական անձնագիր[9]։ Այնուհետև Ավստրիայի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականի կազմում նա մասնակցեց երկու հանդիպման[10]։ Իր նորամուտը մեծահասակների ազգային հավաքականում նշեց 2022 թվականի նոյեմբերի 15-ին՝ Սլովակիայի դեմ ընկերական խաղում, որն ավարտվեց 3–0 հաշվով՝ հօգուտ ավստրուհիների։

Ֆուտբոլից դուրս

խմբագրել

2023 թվականի հոկտեմբերի դրությամբ Քեմփբելը շաբաթական 42 ժամ աշխատում էր Լիխտենշտեյնի իրավաբանական ընկերությունում[11]։

Կարիերայի վիճակագրություն

խմբագրել
Հաշիվները և արդյունքները ցույց են տալիս Ավստրիայի գոլերի քանակը առաջինը, միավորների սյունակը ցույց է տալիս հաշիվը Քեմփբելի յուրաքանչյուր գոլից հետո:
Միջազգային հանդիպումներում Այլին Քեմփբելի խփած գոլերը
Հ/հ. Ամսաթիվը Մրցավայրը Մրցակիցը Հաշիվը Խաղի արդյունքը Մրցակցությունը
1 17 փետրվ․ 2023 Gozo Stadium, Գոցո, Մալթա   Նիդերլանդներ 1–1 2–1 Ընկերական խաղ
2 22 սեպտեմբ․ 2023 Ուլևոլ մարզադաշտ, Օսլո, Նորվեգիա   Նորվեգիա 1–1 1–1 2023–24 ՈՒԵՖԱ-ի կանանց ազգերի լիգա
3 31 հոկտեմբ․ 2023 Estádio do Varzim, Պովոա դու Վարզիմ, Պորտուգալիա   Պորտուգալիա 2–1 2–1 2023–24 ՈՒԵՖԱ-ի կանանց ազգերի լիգա
4 5 December 2023 NV Arena, Սանկտ Պյոլտեն, Ավստրիա   Նորվեգիա 1–0 2–1 2023–24 ՈՒԵՖԱ-ի կանանց ազգերի լիգա
5 5 ապրիլի 2024 Ռայֆայզեն արենա, Լինց, Ավստրիա   Գերմանիա 1–0 2–3 ՈՒԵՖԱ-ի կանանց Euro 2025-ի որակավորում
6 2–0
7 9 ապրիլի 2024 Stadion Miejski w Gdyni, Գդինյա, Լեհաստան   Լեհաստան 3–1 3–1 ՈՒԵՖԱ-ի կանանց Euro 2025-ի որակավորում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
  3. «Eileen Campbell: Zwischen 42-Stunden-Woche und Nationalteam» [Eileen Campbell: Between a 42-hour week and the national team]. laola1.at (German). 2023 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 «Campbell ist Fußballspielerin der Saison» [Campbell is footballer of the season]. vorarlberg.ORF.at (German). 2022 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 «Eileen Campbell: Zwischen 42-Stunden-Woche und Nationalteam» [Eileen Campbell: Between a 42-hour week and the national team]. laola1.at (German). 2023 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)"Eileen Campbell: Zwischen 42-Stunden-Woche und Nationalteam" [Eileen Campbell: Between a 42-hour week and the national team]. laola1.at (in German). 25 October 2023. Retrieved 28 November 2023.
  6. Rauch, Sebastian (2015 թ․ նոյեմբերի 19). «Mit Talent und Ehrgeiz zurück zu den Wurzeln» [Back to the roots with talent and ambition]. Neue Vorarlberger Tageszeitung (German). էջեր 50–51. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Campbell ist Fußballspielerin der Saison» [Campbell is footballer of the season]. vorarlberg.ORF.at (German). 2022 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)"Campbell ist Fußballspielerin der Saison" [Campbell is footballer of the season]. vorarlberg.ORF.at (in German). 22 October 2022. Retrieved 28 November 2023.
  8. «Frauen-Bundesliga: Eileen Campbell wechselt nach Freiburg» [Frauen-Bundesliga: Eileen Campbell moves to Freiburg]. kicker (German). 2023 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Eileen Campbell: Zwischen 42-Stunden-Woche und Nationalteam» [Eileen Campbell: Between a 42-hour week and the national team]. laola1.at (German). 2023 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)"Eileen Campbell: Zwischen 42-Stunden-Woche und Nationalteam" [Eileen Campbell: Between a 42-hour week and the national team]. laola1.at (in German). 25 October 2023. Retrieved 28 November 2023.
  10. «Eileen Campbell». oefb.at (German). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Eileen Campbell: Zwischen 42-Stunden-Woche und Nationalteam» [Eileen Campbell: Between a 42-hour week and the national team]. laola1.at (German). 2023 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)"Eileen Campbell: Zwischen 42-Stunden-Woche und Nationalteam" [Eileen Campbell: Between a 42-hour week and the national team]. laola1.at (in German). 25 October 2023. Retrieved 28 November 2023.

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Eileen Campbell at kicker (գերմաներեն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այլին Քեմփբել» հոդվածին։