«Ուլևոլ մարզադաշտ» (նորվ.՝ Ullevaal Stadion), ֆուտբոլային մարզադաշտ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Կառուցվել է 1925 թվականին, բացումը տեղի է ունեցել 1926 թվականի սեպտեմբերի 26-ին։ 1927 թվականից հանդիսանում է Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզադաշտը։ Բացի հավաքականից սկսած 1999 թվականից մարզադաշտում տնային խաղերն է ընդունում «Վոլերենգա» ակումբը, որը հանդես է գալիս Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում։ 1926—2009 թվականներին հանդիսացել է նաև «Լյուն» ֆուտբոլային ակումբի տնային խաղերի անցկացման վայրը։ Լյուն ակումբը այժմ հանդես է գալիս Օսլոյի նորակառույց Բիսլեթ մարզադաշտում[1][2][3]։

Ուլևոլ մարզադաշտ
նորվ.՝ Ullevaal Stadion
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունՕսլո և Օսլո
ԵրկիրՆորվեգիա
Հիմնադրված1925թ.
Անվանված էհամանուն շրջանի պատվին
Բացված1926թ.-ի սեպտեմբերի 26
ՍեփականատերNorwegian Football Federation?
Տարողություն27200
Տնային թիմԼյուն ֆուտբոլային ակումբ, Vålerenga Fotball? և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքական
Ծածկույթի տեսակըգազոն
Կայքullevaal-stadion.no
Քարտեզ
Քարտեզ
 Ullevaal Stadion Վիքիպահեստում

1948 թվականից մարզադաշտում անցկացվում են Նորվեգիայի ֆուտբոլի գավաթի առաջնությունը։

Այցելուների ռեկորդային քանակ է գրանցվել 1935 թվականին, երբ մարզադաշտում հանդիպում էին  Նորվեգիայի և Շվեդիայի ֆուտբոլի հավաքականները։ Այդ ժամանակ մարզադաշտը ընդունել էր 35495 հանդիսատես։ Ոչ սպորտային միջոցառումների ժամանակ ամենամեծաքանակ այցելությունը մարզադաշտ եղել է 1955 թվականին բապտիստ Բիլլի Գրեհեմի միջոցառմանը, որին մասնակցել է 40000 մարդ[3][4]։ 

Մարզադաշտի անվանումը նորվեգերենից թարգմանաբար նշանակում է Ուլ աստծո բլուր։

Ուլևոլ մարզադաշտի սեփականատերն է Նորվեգիայի ֆուտբոլի ասոցիացիան և Vital Forsikring ապահովագրական ընկերությունը։

Մարզադաշտի հարևանությամբ գտնվում է Օսլոյի մետրոպոլիտենի Ուլևոլ մարզադաշտ մետրոյի կայարանը։ Այն մեծապես հեշտացնում է քաղաքի տարբեր վայրերից մարզադաշտ այցելող հանդիսատեսի տեղափոխումը[3]։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել

2002 թվականին մարզադաշտում տեղի են ունեցել նորվեգական A-Ha խմբի Lifelines ալբոմի Did Anyone Approach You? երգի տեսահոլովակի նկարահանումները։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Svarstad, Jørgen (16 September 2009). "Slik blir nye Ullevaal stadion". Aftenposten Aften (նորվեգերեն). p. 14.
  2. Bryhn, Rolf; Tvedt, Knut Are (1990). Kunnskapsforlagets idrettsleksikon (նորվեգերեն). Oslo: Kunnskapsforlaget. p. 313.
  3. 3,0 3,1 3,2 Klepp, Mads Kvernen (7 February 2008). "Vurderer å selge Ullevaal". NA24 (նորվեգերեն).
  4. Nesbø, Knut (29 March 1996). "Sagaen om Ullevaal stadion". Aftenposten (նորվեգերեն). p. 39.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլևոլ մարզադաշտ» հոդվածին։