Ամեն ինչ լուսավորված է (ֆիլմ)

Ամեն ինչ լուսավորված է (անգլ.՝ Everything Is Illuminated), արկածային տրագիկոմեդիա, նկարահանված ըստ Ջոնաթան Սաֆրան Ֆոերի համանուն գրքի։ Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը Լև Շրայբերն է[9][10]։

Ամեն ինչ լուսավորված է
անգլ.՝ Everything Is Illuminated
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, գրական ստեղծագործության էկրանավորում, դրամա և կենսագրական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Հոլոքոստ
ՀիմքԱմեն ինչ լուսավորված է
Թվական2005 և դեկտեմբերի 15, 2005[1]
Լեզուանգլերեն, ուկրաիներեն և ռուսերեն
ՌեժիսորԼև Շրայբեր[2][3][4][…]
ՊրոդյուսերՄարկ Թրթլթաուբ[5]
Սցենարի հեղինակԼև Շրայբեր
ԴերակատարներԵվգենի Հուձ[6], Էլայջա Վուդ[3][4][7][…], Ջոնաթան Սաֆրան Ֆոեր[7], Լարիսա Լաուրետ[8] և Յան Պավել Ֆիլիպենսկի[8]
ՕպերատորՄեթյու Լիբատիկ
ԵրաժշտությունՓոլ Քանթելոն
ՄոնտաժԷնդրյու Մարկուս
Պատմվածքի վայրՈւկրաինա
Նկարահանման վայրՉեխիա
ԿինոընկերությունBig Beach
Տևողություն105 րոպե
Բյուջե7 000 000 $
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Հրեական արմատներով ամերիկացի երիտասարդ կոլեկցիոներ Ջոնաթանը (Էլայջա Վուդ) գնում է փնտրելու Ավգուստինա անունով մի կնոջ, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին փրկել է իր պապիկին նացիստներից Տրոխիմբորդ կոչվող ուկրաինական փոքրիկ բնակավայրում։ Տղայի ուղեկցորդներն են դառնում Ալեքսը (Եվգենի Հութզ) և նրա տարօրինակ հրեատյաց պապիկը (Բորիս Լյոսկին)` Սեմի Դեվիս կրտսեր անունով իր շան հետ։ Ջոնաթանն ուզում է գտնել Տրոխինբորդը, սակայն չգիտի դրա գտնվելու ստույգ վայրը։ Տարածքի տեղը չգիտեն նաև նրա ուղեկցողները։ Հերոսները ճանապարհին հանդիպում են տարբեր մարդկանց, որոնցից ոմանք օգնում են նրանց մոտենալ Տրոխիմբոդին։ Պապիկը վերհիշում է իր երիտասադրությունը և կռվի ժամանակ կատարված իրադարձությունները։ Ի սկզբանե շատ վատ սկսված ճամփորդությունն աստիճանաբար մեծ իմաստ է ձեռք բերում և դրա մեջ ներգրավված բոլոր մարդկանց կյանքում կարևոր փոփոխությունների պատճառ է դառնում։

Դերերում խմբագրել

  • Էլայջա Վուդ- Ջոնաթան Սաֆրան Ֆոեր
  • Եվգենի Հութզ-Ալեքս
  • Բորիս Լյոսկին-պապաիկ
  • Լարիսա Լորետ-Լիստա

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմում հնչում է Փոլ Քանթելոնի երաժշտությունը, ինչպես նաև` Gogol Bordello, Tin Hat, Լենինգրադ խմբերի և Արկադի Սեվերնիի երգերը։

Քննադատություն խմբագրել

American Chronicle-ը ֆիլմը համարում է այն «հազվադեպ ֆիլմերից, որ դրաման ու զգացմունքները բացահայտում են հումորի միջոցով»[11], իսկ Time Out New York-ն այն կոչել է Լև Շրայբերի «անհավատալի հաջողված դեբյուտը որպես ռեժիսոր»[12]։ Ռոջեր Էբերթը ֆիլմը 4 միավորից 3 է գնահատել և նշել, որ այն պետք է դիտել երկրորդ անգամ (ինչպես ինքն է արել)` «հասկանալու դրա հետ անցած ճանապարհը»[13]։

Տարբերություններ գրքի և ֆիլմի միջև խմբագրել

  • Գրքում Ալեքսեյի պապիկը քրիստոնյա է, իսկ ֆիլմում` հուդայական, ով թաքցնում է իր ծագումը։
  • Գրքում չկա երեխայի տեսարանը, ով ծակում է մեքենայի անիվը։
  • Գրքում չկա դաշտում գիշերակացի տեսարանը։
  • Ֆիլմում Լիստան Ավգուստինայի քույրն է, իսկ գրքում անգամ չի ճանաչում նրան։
  • Ֆիլմում Ալեքսեյը ծեծում է շանը, ինչից հետո պապիկը կատաղում է նրա վրա։ Գրքում այս տեսարանը չկա։
  • Գրքում որևէ բան չի ասվում Ջոնաթանի` տարբեր իրեր հավաքելու հետաքրրքության մասին։
  • Գրքում ներկայացվում է Տրոխիմբորդի պատմությունը։
  • Ֆիլմում Ջոնաթանի պապը լքել է Ուկրաինան` ԱՄՆ-ում ընտանիքի կյանքը դասավորելու համար, ինչն էլ փրկել է նրա կյանքը։ Գրքում դրա մասին գրված չէ։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.kinokalender.com/film95_alles-ist-erleuchtet.html
  2. http://www.imdb.com/title/tt0404030/
  3. 3,0 3,1 http://stopklatka.pl/film/wszystko-jest-iluminacja
  4. 4,0 4,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=56427.html
  5. http://www.sinemalar.com/film/2991/her-sey-aydinlandi
  6. http://www.metacritic.com/movie/everything-is-illuminated
  7. 7,0 7,1 http://www.imdb.com/title/tt0404030/fullcredits
  8. 8,0 8,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. Scott, A. O. (16 September 2005). "A Journey Inspired by Family Becomes One of Forgiveness". The New York Times. Retrieved 2016-10-03.
  10. Etherington, Daniel. «Everything Is Illuminated [Film Review]». Channel 4. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  11. Simpson, Mary Anne (2007 թ․ հունվարի 19). «A Review of the Movie: Everything is Illuminated». American Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 3-ին.
  12. Rothkopf, Joshua (28 September 2005). "Everything Is Illuminated" [film review]. Time Out New York. Retrieved 2016-10-03.
  13. Ebert, Roger (2005 թ․ սեպտեմբեր). «Everything is Illuminated ['Coming Soon' blurb; reporting from the 2005 Toronto Film Festival]». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 23-ին. Full review, dated 22 September 2005, retrieved from www.rogerebert.com, 2016-10-03.
  14. Лауреаты владивостокского международного кинофестиваля (2006)
  15. «Рената Литвинова вручает приз за лучшую мужскую роль Борису Лескину». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
  16. Boris Leskin. Awards

Արտաքին հղումներ խմբագրել