Ամեն ինչ թիփ թոփ կամ Զակի և Քոդիի կյանքը
«Ամեն ինչ թիփ թոփ կամ Զաքի և Քոդիի կյանքը» (անգլ.՝ The Suite Life of Zack & Cody), ամերիկյան հեռուստասերիալ, կատակերգություն՝ բաղկացած երեք եթերաշրջաններից։ Սերիալը ստեղծվել և պատկանում է Ուոլթ Դիսնեյ ընկերությանը։ ԱՄՆ-ում սերիալը ցուցադրվել է Disney Channel և Disney XD ալիքներով։
Սյուժե
խմբագրելԶաք և Քոդի Մարտին (Դիլան և Քոուլ Սփրոուս)՝ տասներկուամյա երկվորյակներն[3], ապրում են հիասքանչ հյուրանոցում՝ «Թիփ-թոփ»[4], որտեղ երգում է իրենց մայրը՝ Քերրին (Քիմ Ռոդս)։ Նրանք հաճախ են հայտնվում անհեթեթ իրավիճակներում, որտեղից նրանց միշտ օգնում են դուրս գալ իրենց ընկերները՝ Մեդդին (Էշլի Թիսդեյլ), հյուրանոցի տնօրենի աղջիկ՝ Լոնդոնը (Բրենդա Սոնգ), մեխանիկ և սանտեխնիկ Արվինը (Բրայան Ստեփանեկ), միջանցքային սպասավոր Էստեբանը (Ադրիան Ռ'Մանտե), մենեջեր Պարոն Մոսբին (Ֆիլ Լյուիս), դռնապան Նորմանը, մատուցող Պատրիկը (Պատրիկ Բրիստու) և սպասավորուհի Մյուրիելը (Էստել Հարրիս) և ուրիշներ։
Չնայած նրան, որ նրանք արտաքնապես իրար նման են, սակայն բնավորությամբ երկվորյակները տարբեր են։ Զաքը լավատես է և կատակասեր, հաճախ է կատարում հիմար քայլեր, տանել չի կարողանում դպրոցը։
Քոդին, հակառակը՝ զգայուն է, միամիտ, ճշմարտասեր, լավ աշակերտ է։
Հիմնականում գործողությունները տեղի են ունենում հյուրանոցում, երբեմն եղբայրների դպրոցում։
Դերերում
խմբագրել- Քոդի Մարտին (Քոուլ Սփրոուս)՝ հանգիստ և ավելի խելացի երկվորյակ, ով տաս րոպեով փոքր է Զաքից։ Ունի ընկերուհի՝ Բարբարան։ Քոդի մեկ շաբաթ անց է կացրել վաշինգտոնյան նախագծում և մաթեմատիկական ճամբարում։ Բնավորությամբ թույլ է Զաքից, սակայն միշտ համաձայնվում է եղբոր ծրագրերի հետ։
- Զաք Մարտին (Դիլան Սփրուս) ինչպես հայտնի է նախանձ և ծույլ։ Նա ծնվել է ժամը 6:30-ին, իսկ Քոդին 6:40-ին, և այդ 10 րոպեն նա օգտագործում է Քոդիի դեմ։ Համարելով իրեն ավագ եղբայր՝ ամբողջ աշխատանքը բարդում է Քոդիի վրա։ Հաճախ է Քոդիին տալիս «եղբայրական» խորհուրդ։ Սիրահարված է Մեդիին։
- Լոնդոն Թիփ-Թոփ (Բրենդա Սոնգ) «Թիփ-Թոփ» հյուրանոցի տնօրենի՝ Ուիլֆրեդ Թիփթոփի միակ աղջիկը։ Լոնդոն՝ հարուստ աղջիկ է իր սեփական մասնավոր հյուրանոցի սենյակով։ Սիրում է նորաձևությունը և հագնում է միայն հեղինակավոր մոդելների հագուստների ոճով կարված շորեր։ Նա չի սիրում իրեն ոչ հարազատ մայրիկներին և հաճախ խոսում է Պարոն Մոսբիի և Մեդդիի հետ իր խնդիրների մասին։ Նա նաև ունի իր սեփական վեբ-շոուն՝ «Այ, այո՛ ես։ Լոնդոն Թիփ-թոփ գլխավոր դերում», որը կա նաև նախագծի պայմաններում և իրական կյանքում։ Թեպետ երևում է, թե Լոնդոնը միշտ ունեցել է լավ կյանք, սակայն ոչ, նրա մանկությունը հիասքանչ չէր։
- Մեդելայն «Մեդդի» (Էշլի Թիսդեյլ)՝ Թիփ-թոփ հյուրանոցի հրուշակեղենի վաճառողուհի, ով նաև եղել է «Վեդրե Կուխադանյաում» հաշվապահ, «Թիփ-թոփ» հին մանկապարտեզում դայակ և «Դրախտ Երկրի վրա» իր ամառային ճամբարի փաստաբան։ Շատ աշխատասեր է, անկեղծ ու խելոք։ Մեդդին Լոնդոնի ամենամոտ ընկերուհին է, չնայած Լոնդոնը հաճախ է նրա հետ ծառայի պես վարվում։ Զաքը սիրահարված է նրան։
- Պարոն Մերիոն Մոսբի (Ֆիլ Լյուիս)՝ հյուրանոցի ղեկավար։ Չնայած նա իրեն այնպես է պահում, ասես չի սիրում Զաքին և Քոդիին, բայց իրականում նա մեծ կախվածություն ունի նրանցից։ Պարոն Մոսբի սկսել է իր կարիերան Թիփ-թոփում 1970-ական թվականներից։ Պարոն Մոսբին ավելի հարազատ է Լոնդոնին, քան նրա հարազատ հայրը։ Նա սովորոեցրել է նրան քայլել, խոսել և նույնիսկ փորձել է սովորեցնել վարել մեքենա։ Պարոն Մոսբին ունի ավագ եղբայր, ով շատ հարուստ է, նաև ունի տասնվեցամյա բարեկամուհի, ով աշխատում է հյուրանոցի հրուշակեղենի վաճառողուհի Մեդդիի հետ միասին։ Պարոն Մոսբին նաև լավ պարում է ու խաղում է գոլֆ։
- Քերի Մարտին (Քիմ Ռոդս)՝ Զաքի և Քոդիի միայնակ մայրը։ Աշխատում է Թիփ–թոփ հյուրանոցում, որպես երգչուհի։ Քերին իր որդիների հետ մինչ Թիփ – թոփ հյուրանոց գալը եղել է մի շարք քաղաքներում, բայց ամենաշատը նարն դուր էր եկել Բոստոն քաղաքը։ Քերին ամուսնացել էր Քյորթոմ Մարտինի հետ, սակայն նրանք ամուսանլուծվել են այն ժամանակ, երբ ծնվել են երկվորյակները։ Երբ Զաքը և Քոդին կռվում են, Քերին պատմում է իր նախկին ընկերների մասին։
- Արվին Հակկաուզեր (Բրայն Ստեփանեկ)՝ մեխանիկ և սանտեխնիկ։ Բոլոր նրա գյուտերն անհաջող են՝ օրինակ․ սոսինձը պայթում է, գերակտիվ գլաչմուշկները չեն կանգնում և այլն։ Մինչև ականջների ծայրը սիրահարված է Քերիին։
- Էստեբան Հուլիո Ռիկարդո Մոնտոայն դե լա Ռոսսա Ռամիրես (Ադրիան Ռ’Մանտե)՝ Թիփ–թոփի գլխավոր առաքիչը։ Էստեբանը տնօրինում է կապույտ ոտքերով տնային հավերին, որոնց անվանում է Դադլիներ։ Նրա կյանքը չափազանց փոփոխական է․ այսօր կարող է լինել տնօրեն, վաղը՝ խղճուկ։
- Պատրիկ (Պատրիկ Բրիստոու) Թիփ–թոփ ռեստորանի սեղանապետ, շոուի ամենազվարճալի դեմքերից մեկը։ Արհամարհանքով է մոտենում բոլորին, հատկապես Զաքին և Քոդիին։ Շատ է սիրում կոկոսի համով մաստակներ և չի սիրում Մեդդիին, որովհետև նա չի վաճառում դրանք Պատրիկին։
Էպիզոդների ցանկ
խմբագրելԵթերաշրջան | Էպիզոդներ | Առաջին ամսաթիվ | Վերջին ամսաթիվ |
---|---|---|---|
Առաջին եթրթաշրջան | 26 | 18 մարտի 2005 | 2006 թվականի հունվարի 27 |
Երկրորդ եթերաշրջան | 39 | 3 փետրվարի 2006 | 2007 թվականի հունիսի 2 |
Քորրորդ եթերաշրջան | 22 | 23 հունիսի 2007 | 2008 թվականի սեպտեմբերի 1 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 1,42 1,43 1,44 1,45 1,46 1,47 1,48 1,49 1,50 1,51 1,52 1,53 1,54 1,55 1,56 1,57 1,58 1,59 1,60 1,61 1,62 1,63 1,64 1,65 1,66 1,67 1,68 1,69 1,70 1,71 1,72 1,73 1,74 1,75 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://tvtropes.org/pmwiki/pmwiki.php/Franchise/DisneyChannelLiveActionUniverse
- ↑ В первом сезоне — 12-13 лет; Во втором — 13-14; В третьем — 14-15
- ↑ Правильно: Типтон (англ. Tipton). «Тип-топ» — креативный перевод канала СТС.