Բացել գլխավոր ցանկը

Քոուլ Սփրոուս

ամերիկյան դերասան

Քոուլ Միտչել Սփրոուս (անգլ.՝ Cole Mitchell Sprouse, ծնվել է 1992 թվականի օգոստոսի 4-ին, Իտալիա, Արեցո[3]), ամերիկացի դերասան, Դիլան Սփրոուսի երկվորյակ եղբայրը։ Առավել հայտնի է որպես Քոդի Մարտին՝ «Զաքի և Քոդի կյանքը» հեռուստասերալից, ինչպես նաև որպես Ջաքհեդ՝ «Ռիվերդեյլ» հեռուստասերիալից։

Քոուլ Սփրոուս
Cole Sprouse by Gage Skidmore.jpg
Քոուլ Սփրոուսը 2017 թվականին
Ի ծնե անուն՝Cole Mitchell Sprouse
Ծննդյան թիվ՝օգոստոսի 4, 1992(1992-08-04)[1] (27 տարեկան)
Ծննդավայր՝Արեցո, Տոսկանա, Իտալիա
Ազգություն՝իտալական ծագումով ամերիկացի, դանիական ծագմամբ ամերիկացիներ, անգլիական ծագմամբ ամերիկացիներ, գերմանական ծագումով ամերիկացի և շոտլանդական ծագումով ամերիկացի
Քաղաքացիություն՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան
Կարիերա՝1993-2012, 2015-այժմ[2]
Պարգևներ՝«Teen Choice Awards» (կրկնակի)
IMDb։ID 0819850

ԿենսագրությունԽմբագրել

Դիլան և Քոուլ երկվորյակները ծնվել են 1992 թվականի օգոստոսի 4-ին, Իտալիայի Օրեցո քաղաքում, երբ նրանց ծնողներ Մեթյու Սփրոուսը և Մելանի Ռայթը Տոսկանա քաղաքում անգլերեն էին դասավանդում[4]։ Քոուլի անունը դրվել է ջազ երգիչ և դաշնակահար Նեթ Քինգ Քոուլի պատվին[5]։ Նա ծնվել է իր ավագ եղբայր Դիլանից 15 րոպե հետո[6]։

Վաղ կարիերանԽմբագրել

Եղբայրները իրենց դերասանական կարիերան՝ հեռուստատեսությունում և կինոյում սկսել են շատ վաղ հասակում, ընդ որում խաղացել են միասին, նույնիսկ նույն դերը կատարել են երկուսով։

Դերերի շարքում, որոնք կատարել է իր կարիերայի սկզբում՝ եղբոր հետ, առանջնանում են Փատրիք Քելին՝ «Գրեյսը կրակի մեջ» հեռուստասերիալում (1993—1998), Ջուլիանան՝ «Ընկերներ» ֆիլմում (1999), Ֆիստաշիո Դիսգայզին՝ «Վերամարմնավորման գիտակը» կատակերգությունում[7]։ 2001 թվականին Քոուլը սկսեց նկարահանվել «Ընկերներ» հեռուստասերիալում, որպես Ռոս Հելերի որդի։ Դա առաջին դերն էր, որտեղ եղբայրը նրան չէր փոխարինում[8]։

2005 թվականին Քոուլը «Զաքի և Քոդիի կյանքը» հեռուստասերիալում կատարել է Քոդի Մարտինի դերը, իսկ նրա եղբայրը՝ Զաք Մարտինի։ Սերիալը ստացել է դրական արձագանք, որից հետո Զաքը և Քոդին նկարահանվում էին տարբեր հեռուստատեսային ծրագրերում:

Սակայն 2011 թվականին նրանք իրենց դերասանական կարիերայում դադար հայտարարեցին, որպեսզի ընդունվեն Նյու Յորքի համալսարան[9], որտեղ Քոուլը կենտրոնացավ հնագիտության և հումանիտար առարկաների վրա: 2015 թվականին, երբ նրանք ավարտեցին համալսարանը շարունակեցին նկարահանվել կինոյում[10], բայց այս անգամ արդեն առանձին:

ՌիվերդեյլԽմբագրել

Ռիվերդեյլ հեռուստասերիալը, որը թողարկվել է 2017 թվականին, հիմնված է Արչիի մասին կոմիքների վրա, որը 1941 թվականից սկսած թողարկում է անկախ «Archie Comics» հրատարակչությունը: Համաամերիկյան ճանաչողություն ձեռք բերելուց և հաջորդող մոռացումից հետո 2010-ական թվականներից այն նորից արդի դարձավ` շնորհիվ հեռուստասերիալի: Գլխավոր հերոս Արչի Էնդրյուսի դերակատար ընտրվեց Քեյ Ջեյ Ապան, իսկ նրա լավագույն ընկերոջ՝ մտածկոտ, ժուժկալ և տարօրինակ Ջաքհեդ Ջոնսի՝ Քոուլ Սփրոուսը[11], ով մինչ այդ հիմնականում կատարել էր հայտնի և գլամուրային դեռահասի դերեր[12]:

Ջագհեդին նվիրված հարցազրույցում Քոուլը ասել է, որ մանկությունից նա ծանոթ է Արչիի մասին կոմիքսներին, սակայն խոստովանում է, որ դրանք նրա սիրելի կարդալու նյութերը չեն եղել: Ջագհեդը, ի տարբերություն կոմիքսի հերոսին, քիչ է հետաքրքրված սննդով: Ավելին, Քոուլի խոսքերով, նա աշխատում է հեռուստասերիալում առավելագույնը քիչ սնվել, որպեսզի հիշվի իր հերոսի հոբբին[13]:

Առավել հետաքրքիր էր Ջագհեդ Ջոնսի գլխի զարդարանքը: Արչիի մասին կոմիքսները սկսել են ստեղծվել դեռևս 1940-ական թվականներին, և Ջագհեդը կրում էր ֆետրե գլխարկ՝ զիգզագ կտրվածքով և վեր բարձրացված եզրերով, որոնք կոչվում են «Whoopee cap» և այդ ժամանակ բավականին հայտնի էին: Կոքմիքսի ստեղծման տարիներին այդ գլխի զարդարանքը դուրս էր եկել կիրառությունից և ասոցացվում էր միայն Ջագհեդի հետ: Հեռուստասերիալում Ջագհեդը կրում է ժամանակակից բրդե գլխարկ, սակայն նրա կառուցվածքը նման է կոմիքսի հերոսի զարդարանքին: Քոուլ Սփրոուսն այդ առիթով ասել է. «Գլխարկն ավելի ժամակակից է և համապատասխանում է հեռուստասերիալին: Նրանք դեռևս կապված են: Սա լրիվ ուրիշ գլխարկ է, բայց իմաստը մնում է նույնը»[13]: Քոուլը գլխարկը անվանում է «beanie crown», որը նշանակում է գլխարկ-թագ:

Չնայած գլխավոր հերոսների անսպասելի ընտրությանը` այն ստացել է դրական արձագանքներ, իսկ երկու գլխավոր հերոսներն էլ ստացել են մրցանակներ: Քոուլ Սփրոուսը ջագհեդ Ջոնս հերոսի շնորհիվ ստացել է «Teen Choice Awards» մրցանակը 2017 թվականին միանգամից երկու անվանակարգերում՝ «Դրամատիկ սերիալի լավագույն դերասան» և «Լավագույն հեռուստատեսության զույգ» (Լիլի Ռեյնհարթի հետ միասին:)

2017 թվականին Քոուլը եղել է Ջիմի Ֆելոնի «The Tonight Show» շոուի հյուր[14]:

2018 թվականի սկզբին ծանուցել են «Five Feet Apart» ֆիլմը, ռոմանտիկ դրամա, որտեղ Քոուլ Սփրոուսը կատարում է գլխավոր հերոսի դերը[15]:

Անձնական տվյալներըԽմբագրել

Քոուլ Սփրոուսը հանդիսանում է կոմիքսների երկրպագու և միևնույն ժամանակ աշխատում է Լո Անջելեսի «Meltdown» կոմիքս-խանութում[13]:

Քոուլ Սփրոուսը հետաքրքրվում է լուսանկարչությամբ: Նա նկարահանումներ է կազմակերպել մի շարք նորաձևության ամսագրերի համար, որոնցից են՝ Teen Vogue, L’Uomo Vogue и The Sunday Times Style, ոչ միայն որպես մոդել, այլ նաև որպես լուսանկարիչ[16][17][18][19]:

Քոուլը ունի երկու ինսրագրամյան էջ: Առաջինը իր հիմնական էջն է, իսկ երկրորդ էջում նա տեղադրում է պատահական անցորդների լուսանկարները, որը հենց ինքն է նկարում, երբ իրեն են նկարում: «Elle» հարցաազրույցի ժամանակ նա նշել է, որ դա օգնում է նրան ազատվել անհանգստությունից, որը առաջանում է, երբ երկրպագուները ցուցաբերում են հանգիստ չտվող վարք: Երբ այդ անհանգստությունը անցավ, Քոուլը դադարեց թարմացնել երկրորդ էջը[20]:

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը Ծանոթագրություն
1993-1998 Գրեյսը կրակի մեջ Grace Under Fire Պատրիկ Քելի 72 էպիզոդ
1998 Խելագար հեռուստատեսություն Mad TV տղա 3.22, 4.1
1999 Մեծ հայրիկ Big Daddy Ջուլիան Մաքգրետ
1999 Տիեզերագնացի կինը The Astronaut’s Wife երկվորյակ
2000-2002 Ընկերներ Friends Բեն Գելեր 7 էպիզոդ
2001 Անառակի օրագիրը Diary of a Sex Addict Սեմի կրտսեր
2001 Ես տեսա, թե ինչպես է մայրիկը համբուրում Ձմեռ Պապին I Saw Mommy Kissing Santa Claus Ջասթին Քարվեր
2001 Մղձավանջների սենյակը The Nightmare Room Բադի էպիզոդ «Scareful What You Wish For»
2001 70-ականների շոուն That '70s Show Բիլի էպիզոդ «Eric’s Depression»
2002 Վերամարմնավորման վարպետը The Master of Disguise փոքրիկ Ֆիստաշիո Դիսգայսի
2002 Ութ խելագար գիշեր Eight Crazy Nights զինվորականի խաղալիքը հնչյունավորում
2003 Apple Jack Ջեք Փայն կարճամետրաժ ֆիլմ
2003 Հարված, ևս մեկ հարված Just for Kicks Քոուլ Մարտին
2004 Խորհուրդներ The Heart Is Deceitful Above All Things 10-ամյա Իերեմիա
2005-2008 Զաքի և Քոդիի կյանքը The Suite Life of Zack & Cody Քոդի Մարտին 87 էպիզոդ
2006 Կայսրի նոր դպրոցը The Emperor’s New School Զիմ «Oops, All Doodles/Chipmunky Business» էպիզոդի հնչյունավորում
2006 Այդպիսի Ռեյվեն That’s So Raven Քոդի Մարտին Էպիզոդ «Checkin' Out»
2006 Խարտյաշի ամենաարտասովոր Սուրբ ծնունդը Holidaze: The Christmas That Almost Didn’t Happen տղա
2007 Արքայազնը և մուրացկանը: Ժամանակակից պատմություն A Modern Twain Story: The Prince and the Pauper Էդի Թյուդոր
2008-2011 Կյանքը նավակողին The Suite Life on Deck Քոդի Մարտին 71 էպիզոդ
2009 Էփլթաունի թագավորները The Kings of Appletown Քլեյթոն
2009 Ուեյվերլի Փլեյսի կախարդները Wizards of Waverly Place Քոդի Մարտին «Cast-Away (To Another Show)» էպիզոդ
2009 Հանա Մոնտանա Hannah Montana Քոդի Մարտին «Super(stitious) Girl» էպիզոդ
2009 Կախարդները նավակողին Հանա Մոնտանայի հետ Wizards on Deck with Hannah Montana Քոդի Մարտին
2010 Ես՝ ռոք խմբում I’m in the Band Քոդի Մարտին «Weasels on Deck» էպիզոդ
2010 Քունգ ֆու Մագու Kung Fu Magoo Բրեդ Լենդրի հնչյունավորում
2011 Երկուսը ճանապարհին The Suite Life Movie Քոդի Մարտին
2017-այժմ Ռիվերդեյլ Riverdale Ջագհեդ Ջոնս

Մրցանակներ և նոմինացիաներԽմբագրել

Награды и номинации
Մրցանակ Տարի Կատեգորիա Սերտիֆիկատ Արդյունք Շանոթագրություն
YoungStar Awards 1999 Լավագույն երիտասարդ դերասանը՝ կատակերգությունում Մեծ հայրիկ Առաջադրված [21]
MTV Movie & TV Awards 2000 MTV կինոմրցանակը լավագույն դերասանական խմբի համար Առաջադրված [22]
Blockbuster Entertainment Awards Երկրորդ պլանի լավագույն դերասան - կատակերգություն Առաջադրված [23]
Երիտասարդ դերասան Լիամետրաժ ֆիլմի լավագույն ճեղքումը - 10-ամյա դերասան Առաջադրված [24]
Երիտասարդ դերասան 2006 Лучший молодой актёр телесериала — комедия или драма Զաքի և Քոդիի կյանքը Առաջադրված [25]
Kids' Choice Awards 2007 Լավագույն հեռոըստատեսային դերասան Առաջադրված [26]
Երիտասարդ դերասան Լավագույն հեռուստատեսային կատակերգության կամ ողբերգության ճեղքում Առաջադրված [27]
Kids' Choice Awards 2008 Լավագույն հեռուստատեսային դերասան Առաջադրված [28]
Kids' Choice Awards 2009 Լավագույն հեռուստատեսային դերասան Առաջադրված [29]
Kids' Choice Awards 2010 Լավագույն հեռուստատեսային դերասան Առաջադրված [30]
Kids' Choice Awards 2011 Լավագույն հեռուստատեսային դերասան Առաջադրված [31]
Shorty Awards 2017 Լավագույն դերասան Առաջադրված [32]
Teen Choice Awards Լավագույն դրամատիկ դերասան Ռիվերդեյլ Հաղթանակ [33]
Լավագույն զույգ (Լիլի Ռեյնհարթի հետ միասին) Հաղթանակ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Discogs — 2000.
  2. Crystal Ball (05/21/2015)։ «Recent Grads Dylan And Cole Sprouse Have A 'Suite' Future Ahead»։ MTV News (անգլերեն)։ Վերցված է 2018-02-04 
  3. «Dylan Sprouse» (անգլերեն)։ TV Guide։ Վերցված է 2018-02-04 
  4. «Official Sprouse Bros Website About Page»։ Արխիվացված է օրիգինալից 21 Sep 2008-ին։ Վերցված է 4 февраля 2018 
  5. James Brady (08/17/2007)։ «In Step With®... Dylan and Cole Sprouse»։ Parade Magazine։ Արխիվացված է օրիգինալից 20 Aug 2007-ին։ Վերցված է 4 февраля 2018 
  6. Mad Kids (May 2006)։ «The Mad Kids Chatroom: This Month: Dylan & Cole Sprouse»։ Mad Kids 1 (#3): 26–28 
  7. «The Suite Life on Deck»։ Արխիվացված է օրիգինալից 18 Nov 2008-ին։ Վերցված է 4 февраля 2018 
  8. «Before They Were Zack & Cody»։ People (անգլերեն)։ May 20, 2009։ Վերցված է 2018-02-04 
  9. Audrey McClelland (2010-08-24)։ «The Sprouse Brothers Unveil Their Milk Mustache Ad»։ Վերցված է 2018-02-04 
  10. Crystal Bell (05/20/2015)։ «Dylan And Cole Sprouse Just Graduated From NYU And Our Childhood Is Over»։ MTV (անգլերեն)։ Վերցված է 2018-02-04 
  11. Andreeva Nellie (2016-02-09)։ «‘Riverdale’ Archie Comics CW Pilot Casts Its Betty Cooper & Jughead Jones»։ Deadline.com (en-US)։ Վերցված է 2018-02-04 
  12. Քոուլ Սփրոուսը վերջին հարցազրույցներում ձգտում է խուսափել իր նախկին դերերից, չնայած ասում է, որ հենց դրանք են իրեն օգնել դառնալ այն մարդը, ով հիմա նա հանդիսանում է (2017 թվական).
  13. 13,0 13,1 13,2 Riverdale’s Cole Sprouse: From Comics Connoisseur to Iconic Jughead
  14. Teenvogue. Cole Sprouse Shares Photos of His First "Tonight Show" Appearance
  15. Riverdale's Cole Sprouse to star in new tear-jerker movie
  16. «Cole Sprouse and Hermione Corfield Teamed Up for an Epic Collaboration»։ Teen Vogue (անգլերեն)։ Վերցված է 2018-02-04 
  17. Marine Brooke։ «Cole Sprouse Continues To Be the Hottest Photographer of the Moment»։ W Magazine (անգլերեն)։ Վերցված է 2018-02-04 
  18. Emily Brozyna (2017-05-15)։ «Cole Sprouse Dishes About Working With Kendall Jenner»։ M Magazine։ Վերցված է 2018-02-04 
  19. Jen Juneau (July 11, 2017)։ «Cole Sprouse took the most ethereal photos of Sophie Turner because Jughead is a legit fashion photographer»։ HelloGiggles (անգլերեն)։ Վերցված է 2018-02-04 
  20. Emily Tannenbaum (2017-04-13)։ «Cole Sprouse: "Riverdale Is About to Ignite Into Flames"»։ ELLE (en-US)։ Վերցված է 2018-02-04 
  21. «YoungStar Awards (1999)»։ IMDb։ Վերցված է 2018-02-04 
  22. «Movie Awards 2000 - MTV Movie Awards - MTV»։ MTV։ Վերցված է 2018-02-04 
  23. «Blockbuster Entertainment Awards (2000)»։ IMDb։ Վերցված է 2018-02-04 
  24. «The Young Artist Awards congratulates all the nominees and winners»։ Young Artist Awards։ Արխիվացված է օրիգինալից 10 Apr 2000-ին։ Վերցված է 4 февраля 2018 
  25. «27th Annual Young Artist Awards – Nominations»։ Young Artist Awards։ Արխիվացված է օրիգինալից 10 Apr 2006-ին։ Վերցված է 4 февраля 2018 
  26. «2007 Host/Nominees Release / Nickelodeon Kids' Choice Awards 2007 Press Kit»։ Nickelodeon Kids' Choice Awards։ Վերցված է 2018-02-04 
  27. «27th Annual Young Artist Awards – Nominations»։ Young Artist Awards։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-31-ին։ Վերցված է 4 февраля 2018 
  28. «Nickelodeon Kids' Choice Awards 2008 Press Kit»։ Nickelodeon Kids' Choice Awards։ Վերցված է 2018-02-04 
  29. «Nickelodeon Kids' Choice Awards 2009 Press Kit | Nominees»։ Nickelodeon Kids' Choice Awards։ Վերցված է 2018-02-04 
  30. «Nickelodeon Kids' Choice Awards 2010 Press Kit | Releases»։ Nickelodeon Kids' Choice Awards։ Վերցված է 2018-02-04 
  31. «2011 Nickelodeon's Kids Choice Awards Press Kit | 2011 Host»։ 2011 Nickelodeon's Kids Choice Awards։ Վերցված է 2018-02-04 
  32. Spangler Todd (2017-03-02)։ «Shorty Awards 2017 Social-Media Finalists Announced»։ Variety (en-US)։ Վերցված է 2018-02-04 
  33. «Teen Choice Awards 2017: ‘Riverdale,’ Fifth Harmony Shut Out Competition»։ Variety (en-US)։ 2017-08-14։ Վերցված է 2018-02-04