Ամբրիմ (անգլ.՝ Ambrym), կղզի Խաղաղ օվկիանոսում, Նոր Հիբրիդներ կղզեխմբում։ Մտնում է Վանուատու պետության կազմի մեջ։ Վանուտաուի կղզիների մեջ տարածքով զբաղեցնում հինգերորդ տեղը։ Հայտնի է իր չափազանց բարձր հրաբխային ակտիվությամբ և լավային լճերի ձևավորմամբ։ Իր հարևան Մալակուլա կղզու և մի քանի ավելի փոքր կղզիների հետ կազմում է Մալամպա գավառը։

Ամբրիմ
Տեսակլեռ և կղզի
Երկիր Վանուատու
Վարչատարածքային միավորՎանուատու
Մասն էNew Hebrides?
Մակերես678 կմ²
Բնակչություն7385 մարդ (2016)[1]
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

 
Ամբրիմի հրաբխից մոխրի արտանետումը (նկար արբանյակից, հոկտեմբերի 4 2004 թվական)

Ամբրիմը գտնվում է Նոր Հիբրիդյան կղզեխմբի կենտրոնական մասում, մոտավորապես 170 կմ դեպի հյուսիս Վանուատուի մայրաքաղաքից՝ Պորտ Վիլայից, և մոտավորապես 1200 կմ դեպի հյուսիս-արևելք Ավստրալիայից[2]։ Արևելքից կղզու ափերը ողողում են Խաղաղ օվկիանոսի ջրերը, իսկ մյուս կողմերից՝ Կորալյան ծովի ջրերը։

Ամբրիմը ունի իրեն բնորոշ եռանկյունանման ձև։ Արևմուտքից արևելք կղզու երկարությունը կազմում է 43 կմ, իսկ հյուսիսից հարավ՝ 30 կմ։ Ամբրիմը գտնվում է բարձր հրաբխային ակտիվության շրջանում, որտեղ բախվում են Ավստրալիական և Խաղաղօվկիանոսյան սալերը։ Հենց կղզին իրենից ներկայացնում է մի հսկայական վահանաձև հրաբուխ[3]։

Ամբրիմի վրա գտնվում են երկու ակտիվ հրաբխային կոներ՝ «Բենբոուն» և «Մարումը», որոնք հասնում են մինչև 1300 կմ բարձրության։ Կղզու կենտրոնում գտնվում է մի զանգվածային, 1900-ամյա կալդերա, 12X8 կմ չափսերով, որն էլ կրում է իր վրա բազմաթիվ խառնարաններ։ Կալդերայի հատակը մոխրով պատված մի հարթություն է, որը անպտուղ է բնական թթվային անձրևների պատճառով։ Ամբրիմի ծովափը պատված է արևադարձային բուսականությամբ։ Կղզու զգալի հատվածում աճում են կոկոսյան արմավենիներ։

Ամբրիմում կիման արևադարձային է։ Տարեկան իջին տեղումների քանակը կազմում է 2500 մմ[2]։

Պատմություն խմբագրել

Վանուտաույի կղզիները բնակեցվել են 2000 տարի առաջ, Սողոմոնի կղզիներից դեպի Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան մաս և Պապուա Նոր Գվինեա կատարված գաղթի շրջանում[4]։ Կղզիների գաղութացումը իրականացվե է տևական, մեծ կանոեներով ծովային ճամփորդություննրի ժամանակ, որոնք կարող էին տեղափոխել մինչև 200 մարդ։

Ամբրիմ կղզին բացահայտվել է 1768 թվականին ֆրանսիացի ճանապարհորդեր Լուի Անտուան դե Բուգենվիլի կողմից։ Վեց տարի անց կղզու մոտով անցել է նաև անգլիացի ճանապարհորդ Ջեյմս Կուկը։ Նա հետևություն արեց, որ Պենտեկոստ և Ամբրիմ կղզիները, որոնք հայտնաբերվել են Բուգենվիլի կողմից, առանձին կղզիներ են (սկզբում դա այտնի չէր), իսկ Ամբրիմ կղզու վրա կան երկու ակտիվ հրաբուխներ[5][6]։

1906 թվականի մարտին Ամբրիմը, ինչպես նաև Նոր Հեբրիդների մյուս կղզիները դարձան Ֆրանսիայի և Մեծ Բրատանիայի համատեղ սեփականությունը, այսինքն կղզիախումբը ձեռք էր բերում անգլոֆրանսիական կոնդոմինումի կարգավիճակ[7]։

1980 թվականի հունիսի 30-ին Նոր Հեբրիդները ստացան անկախություն Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից և մտան Վանուատու հանրապետության կազմի մեջ։

Բնակչություն խմբագրել

Ամբրիմի բնակչության ցուցանիշը կազմում է 7 275 մարդ[8] (2009) Ամենախոշոր բնակավայրը Էաս գյուղն է։ Բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։ Ամբրիմում տարածված է պլանտացիոն տնտեսությունը (աճեցնում են կոկոսյան արմավենի, որպեսզի կոպրա ստանան)։

Բնակչության հիմնական եզուներն են համարվում բիսլաման, ֆրանսերենը և անգլերենը, չնայած նաև օգտագործվում են տեղական լեզուներ, որոնք են՝

  • դակակա (600 կրող, 1983 թվականին, տարածված է կղզու հարավային մասում)
  • լոնվոլվոլ (600 կրող, 1983 թվականին, տարածված է կղզու արևմտյան մասում)
  • պորտ վատո (750 կրող, 1983 թվականին, տարածված է կղզու հարավարևմտյան մասում)
  • հյուսիսային ամբրիմ (2850 կրող, 1983 թվականին, տարածված է կղզու հյուսիսային մասում)
  • հարավարևելյան ամբրիմ (1800 կրող, 1983 թվականին, տարածված է կղզու հարավարևելյան մասում)[9]

Մշակույթ խմբագրել

Ամբրիմ կղզին ունի հարուստ մշակութային ավանդույթներ։ Օրինակ, սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (մանվածքածառի աճման ժամանակաշրջանը) կղզու հյուսիսային մասում արգելված է ձկնորսությունը[10]։ Լայն տարածում ունեն տեղակա պարերը, հատկապես ռոմը։ Դրա կատարման ժամանակ պարողները հագնում են գունավոր դիմակներ, իսկ պարողը հաջորդում է տամ-տամ խաղով, կամ հսկայական փայտե գոնգով[10]։

Լեզու խմբագրել

Ինչպես Վանուատուի շատ կղզիներ, Ամբրիմը նույնպես ունի իր ավստրանեզիական լեզուն՝ ամբրիմը։ Այն ավստրոասիական ընտանիքի Մելանեզիայի լեզուներից մեկն է[11]։ Հյուսիսում այն կոչվում է՝ հյուսիսային ամբրիմ, հարավ-արևելքում՝ հարավարևելյան ամբրիմ, հարավում՝ դաակակա լեզու, արևմուտքում՝ լոնուոլուոլ լեզուն, հարավ-արևմուտքում՝ պարտո-վատո լեզուն։ Յուրաքանչյուրով խոսում են մի քանի հարյուրից մի քանի հազար մարդ[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://vnso.gov.vu/index.php/component/advlisting/?view=download&fileId=4542
  2. 2,0 2,1 «UN SYSTEM-WIDE EARTHWATCH Web Site. Острова Вануату. (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  3. «Global Volcanism Program. Амбрим. (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  4. Jeremy MacClancy. To kill a bird with two stones: a short history of Vanuatu. Port Vila, Vanuatu Cultural Centre, 1980. — Стр. 18.
  5. [«Վանուատույի զբոսաշրջության պաշտոնական կայք։ Վանուատույի գաղութացման շրջան։ Առաջին բնակիչներ։ (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին. Վանուատույի զբոսաշրջության պաշտոնական կայք։ Վանուատույի գաղութացման շրջան։ Առաջին բնակիչներ։ (անգլ.)]
  6. Miles, стр. 14.
  7. Tufala Gavman. Reminisces from the Anglo-French Condominium of the New Hebrides / Brian J. Bresnihan, Keith Woodward, editors. — Suva, Fiji: Institute of Pacific Studies, University of the South Pacific, 2002. — Стр. 23.
  8. Vanuatu National Statistics Office, ed. (2009). «2009 National Population and Housing Census» (PDF). էջ 12. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 22 septembre 2011-ին.
  9. Etnologue. Языки Вануату. (անգլ.)
  10. 10,0 10,1 [«Официальный сайт туризма Вануату. Остров Амбрим. (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին. Официальный сайт туризма Вануату. Остров Амбрим. (անգլ.)]
  11. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 9։
  12. Feature Column from the AMS

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբրիմ» հոդվածին։