Ամբերի շախմատային մրցաշար

Ամբերի շախմատային մրցաշարը (պաշտոնական անվանումը՝ արագ և կույր շախմատի Ամբերի մրցաշար, ավելի վաղ՝ Մելոդի Ամբեր) եղել է 1992-2011 թթ աշխարհի լավագույն շախմատիստների մասնակցությամբ ամենամյա իրադարձություն։
1992 թ-ին հոլանդացի գործարար Վան Օստրեոմը իր կնոջ հետ միասին նախաձեռնեց և հովանավորեց շախմատային այս մրցաշարը, որն անվանեց իր նորածին դստեր՝ Մելոդի Ամբերի անունով։ 2011 թ-ին Օստրեոմն այս մրցաշարը ֆինանսավորեց վերջին անգամ։

Ամբերի շախմատային մրցաշար
շախմատային մրցաշար Խմբագրել Wikidata
Ստեղծում1992 Խմբագրել Wikidata
Մարզաձևշախմատ Խմբագրել Wikidata
ՀիմնադիրJoop van Oosterom Խմբագրել Wikidata
Date of official closure2012 Խմբագրել Wikidata

Հաղթողներ խմբագրել

Տարի Հաղթող
ընդհանուր հաշվարկ
Հաղթող
արագ շախմատ
Հաղթող
կույր շախմատ
1992   Վասիլի Իվանչուկ - չի եղել
1993   Լյուբոմիր Լյուբոևիչ Լյուբոմիր Լյուբոևիչ Վիշվանաթան Անանդ, Անատոլի Կարպով
1994   Վիշվանաթան Անանդ Վիշվանաթան Անանդ, Վլադիմիր Կրամնիկ Վիշվանաթան Անանդ
1995   Անատոլի Կարպով Անատոլի Կարպով Վլադիմիր Կրամնիկ
1996   Վլադիմիր Կրամնիկ Վիշվանաթան Անանդ
Վասիլի Իվանչուկ
Վլադիմիր Կրամնիկ
1997   Վիշվանաթան Անանդ Վիշվանաթան Անանդ Վիշվանաթան Անանդ
1998   Ալեքսեյ Շիրով
  Վլադիմիր Կրամնիկ
Վասիլի Իվանչուկ, Ալեքսեյ Շիրով Վլադիմիր Կրամնիկ
1999   Վլադիմիր Կրամնիկ Վիշվանաթան Անանդ Վլադիմիր Կրամնիկ, Ալեքսեյ Շիրով, Վեսելին Տոպալով
2000   Ալեքսեյ Շիրով Ալեքսեյ Շիրով Վլադիմիր Կրամնիկ
2001   Վլադիմիր Կրամնիկ
  Վեսելին Տոպալով
Բորիս Գելֆանդ, Վլադիմիր Կրամնիկ Վեսելին Տոպալով
2002   Ալեքսանդր Մորոզևիչ Բորիս Գելֆանդ Ալեքսանդր Մորոզևիչ
2003   Վիշվանաթան Անանդ Եվգենի Բարեև Վլադիմիր Կրամնիկ
2004   Ալեքսանդր Մորոզևիչ
  Վլադիմիր Կրամնիկ
Վիշվանաթան Անանդ Ալեքսանդր Մորոզևիչ
2005   Վիշվանաթան Անանդ Վիշվանաթան Անանդ Վիշվանաթան Անանդ
2006   Վիշվանաթան Անանդ
  Ալեքսանդր Մորոզևիչ
Վիշվանաթան Անանդ Ալեքսանդր Մորոզևիչ
2007   Վլադիմիր Կրամնիկ Վիշվանաթան Անանդ Վլադիմիր Կրամնիկ
2008   Լևոն Արոնյան Լևոն Արոնյան Լևոն Արոնյան, Վ.Կրամնիկ, Ա.Մորոզևիչ, Վ.Տոպալով
2009   Լևոն Արոնյան Լևոն Արոնյան, Վ.Անանդ, Գատա Կամսկի Լևոն Արոնյան, Մ. Կառլսեն, Վ.Կրամնիկ
2010   Մագնուս Կառլսեն
  Վասիլի Իվանչուկ
Մագնուս Կառլսեն, Վասիլի Իվանչուկ Ալեքսանդր Գրիշչուկ
2011   Լևոն Արոնյան Մագնուս Կառլսեն Լևոն Արոնյան

Ամբեր-2011 խմբագրել

2011 թ-ի մարտի 11-ից մարտի 25-ը (շախմատիստների հանգստյան օրերն էին մարտի 16-ը և մարտի 21-ը) Մոնակոյում (Մոնտե Կառլո) մեկնարկեց Ամբերի վերջին՝ 20-րդ մրցաշարը, որին մասնակցեցին աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները։ Մրցաշարն ուներ 227 հազար եվրո մրցանակային հիմնադրամ, որին մասնակցում էին հետևյալ գրոսմայստերները.

Տեղ Շախմատիստ Վարկանիշային
միավորներ
Միավորներ
ընդհանուր հաշվարկ
Միավորներ
արագ շախմատ
Միավորներ
կույր շախմատ
1   Լևոն Արոնյան 2808 15,5 7 8,5
2   Մագնուս Կարլսեն 2815 14,5 9,5 5
3   Վիշվանաթան Անանդ 2817 13 6 7
4   Ալեքսանդր Գրիշչուկ 2747 11 5 6
5   Վասիլի Իվանչուկ 2779 11 6 5
6   Վուգար Հաշիմով 2746 10,5 4,5 6
7   Բորիս Գելֆանդ 2733 10,5 4,5 6
8   Հիկարու Նակամուրա 2774 10,5 5,5 5
9   Վեսելին Տոպալով 2775 10,5 6 4,5
10   Սերգեյ Կարյակին 2776 10 5 5,5
11   Վլադիմիր Կրամնիկ 2785 8 4 4
12   Անիշ Գիրի 2690 7 3,5 3,5

Արտաքին հղումներ խմբագրել