Ամարուսիոն
Ամարուսիոն[2] (հուն․՝ Αμαρούσιον[3]), քաղաք Հունաստանում, Աթենքի հյուսիսային արվարձանը։ Գտնվում է Աթենական հարթավայրում՝ ծովի մակարդակից 230մ բարձրության վրա, Աթենքի կենտրոնից՝ Օմոնիասի հրապարակից 11 կմ հյուսիս-արևելք և միջազգային Էլեֆտերիոս Վենիզելոս օդանավակայանից 18 կմ հյուսիս-արևմուտք` Պենդելիկոն լեռան ստորոտին։ Վարչական կենտրոնը Ամարուսիոն համայնքն է ( Δήμος Αμαρουσίου[4]), Հյուսիսային Աթենքի ծայրամասային միավոր է՝Ատտիկայի ծայրամասում։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը 72333 մարդ է։ Մակերեսը 12,938 կմ² է, բնակչության խտությունը՝ 5590,74 մարդ/կմ²։ 2014 թվականի տեղական ընտրությունների ժամանակ համայնքապետ (դիմարխ) է վերնտրվել Յորգոս Պատուլիսը (Γιώργος Πατούλης)։
Բնակավայր | ||
---|---|---|
Ամարուսիոն | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Amarusio Municipality? | |
Մակերես | 12,9 կմ² | |
ԲԾՄ | 230 մետր | |
Բնակչություն | ▼71 830 մարդ (2021)[1] | |
Հեռախոսային կոդ | 210 | |
Փոստային դասիչ | 151 00–151 99 | |
Պաշտոնական կայք | maroussi.gr | |
| ||
Մինչև 1879 թվականի հուլիսի 25-ը կոչվել է Մարուսի (Μαρούσι)[5]։
Պատմություն
խմբագրելԱմարուսիոնը տեղակայված է հին Աֆմոնիայի (Աֆմոնեի, Ատմոնոն, Άθμονον) տեղում, որը հիմնադրվել է մ․թ․ա․ 2-րդ հազարամյակում՝ Կեկրոպս թագավորի հրամանով՝ Աթենքի պաշտպանության համար։ Ամեն գարուն Աթենքում` Ամարասիի (Արտեմիս) սրբատեղի դիմաց, անցկացվում էին տեղական օլիմպիական խաղերը՝ Ամարիսիի տոնակատարությունը։ Հարթավայրում՝ Ամարասիի տոնակատարության տեղում, կառուցվել է ժամանակակից Աթենական օլիմպիական սպորտային համալիրը, որտեղ անցկացվել են 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերը[6]։
Ըստ Պավսանիի՝ Պորֆիրիոն արքան, որը ղեկավարել Ակտեուսից առաջ, Աֆմոնիում հիմնադրել է Ուրանիայի (Աֆրոդիտե) տաճարը[7]։ Աֆմոնացիները Ամարասիային՝ Արտեմիսին, երկրպագում էին որպես որսորդության աստվածուհու․ պաշտամունք, որը եկել է Ամարիֆայից Էվբեա[8]։
Մ․թ․ա․ 6-րդ դարում ոռոգվող և բերքատու Աֆմոնիայում զարգանում էր այգեպանությունն ու խաղողագործությունը[9]։ Աֆմոնիան հռչակված էր գինով և ձիթայուղով։ Խաղողագործ Տրիգեյը Աֆմոնիայից Արիստոփանեսի «Խաղաղություն» կատակերգության գործող անձերից է[10]։
Հռոմեական ժամանակաշրջանում Աֆմոնիան թալանվել է հռոմիացիների կողմից։ Հադրիանոս կայսրը ( (117—138) կառուցել է ջրանցույց, որը Աֆմոնիայով հասնում էր ժամանակակից օլիմպիական մարզադաշտի գտնվելու վայրը։ Հերովդես Ատտիկացին շինարարությամբ էր զբաղվում Աֆմոնիայում։ Նա տեղափոխում է Ամարիսիի տաճարը Պելիկա (Πέλικα) բլրի վրա, այնտեղ, որտեղ այժմ գտնվում է Սուրբ Հովհաննեսի (Αϊ Γιάννης) եկեղեցին։
Օսմանական տիրապետության ժամանակաշրջանում թուրք սուլթան Ալի-Բաբան բնակություն է հաստատում Աֆմոնիայում և բաժանում է հողերը թուրքական բարձրաստիճան պաշտոնյաներին։ Աֆմոնիայի բնակիչները փախչում են Կորնթոս, Արգոս, Էվբեա , Կիկլադի և Հունական հեղափոխության ժամանակ, Դմիտրիյա Իպսիլանտիի վկայությամբ, քաջաբար կռվում են։
Մակրիյանիսը իր հուշերում գովաբանում է Աֆմոնիայի բնակիչներին՝ 1821 թվականի հոկտեմբերի 15-ին Աֆմոնիայում սկսված Աթենքի ազատագրման պայքարին մասնակցելու և Մեհմեդ Ռեշիդ փաշայի կողմից պաշարված Աթենքի Ակրոպոլիսի պաշտպանության համար[6]։
1860 թվականին Ամարուսիոնում գործել է տարրական դպրոց և առանձին տարրական կանացի դպրոց, ուր հաճախել են Կիֆիսի, Խալանդրիոնի , Օրոպոսի, Մենիդի բնակիչները։
1885 թվականին կառուցվել է երկաթուղի, որը իրար էր միացնում Ամարուսիոնն ու Պիրեյոսը։ Ճանապարհը փակվել է 1938 թվականի ամռանը։
1896 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ մարաթոնյան վազքում հաղթանակ է տարել Լուիս Սպիրիդոնը՝ Ամարուսիոնի տեղացիներից մեկը՝ դառնալով ազգային հերոս։ Ամարուսիոնում ստեղծվել է սպորտային ակումբ և մարմնամարզական դահլիճ։
1925 թվականին Ամարուսիոնում բացվել է միջնակարգ դպրոց, որը միակն էր Հյուսիսային Աթենքում։ 1930 թվականին Ամարուսիոնի երկու տարրական և միջնակարգ դպրոցները ստացել են սեփական շենքը՝ Կիֆիսյաս պողոտայի վրա գտնվող դպրոցական կոմպլեքսում[6]։
Ամարուսիոն համայնք
խմբագրելԱթենքի ազատագրումից և մայրաքաղաքը Աթենք տեղափոխելուց հետո Ատտիկայում ստեղծվել են 7 համայնք, որոնցից մեկը Ամարուսոնն էր՝ 721 բնակչով։
Բնակավայր | Բնակչություն, մարդ |
---|---|
Ամարուսիոն | 360 |
Բրախամի | 7 |
Երակաս | 2 |
Կալոգրեզա | 8 |
Կարուտո | 21 |
Կիֆիսյա | 181 |
Պենդելի | 6 |
Խալանդրիոն | 127 |
1840 թվականին Ամարուսիոն համայնքը լուծարվել է և մտել է Աթենք համայնքի մեջ։ 1850 թվականին վերստեղծվել է, 1853 թվականին կրկին լուծարվել է և մտել Աթենք համայնքի մեջ, իսկ 1925 թվականին կրկին վերստեղծվել ։
1946 թվականին համայնքից առանձնացվել է Մելիսյա միությունը, 1950 թվականին՝ Լիկովրիսիսը և Պեֆկին։
1971-1999 թվականների Ամարուսիոնի բնակչությունը աճել է երեք անգամ, մեծ և փոքր ձեռնարկությունների թիվը հասել է 3500-ի։
Բնակչություն
խմբագրելГод | Բնակչություն, մարդ |
---|---|
1920 | 3450[6] |
1928 | 7667[6] |
1940 | 8253[6] |
1943 | 10000[6] |
1951 | 12080[6] |
1961 | 20135[6] |
1971 | 27000[6] |
1991 | 64083[11] |
2001 | 71551[11] |
2011 | 72333[3] |
Տրանսպորտ
խմբագրելԱմարուսիոնը հատում է «Պրոաստակիոս» երկաթուղին։ Ամարուսիոնում է գտնվում Կիֆիսյաս կայարանը, որը բացվել է 2004 թվականին։ Նախկինում այստեղով էր անցնում Մարաթոն տանող ճանապարհը։ Ամարուսիոնը հյուսիսից հարավ հատում է Կիֆիսյաս պողոտան՝ Աթենքի ամենախոշոր պաղոտան, իսկ արևմուտքից արևելք՝ Ավտոմայրուղի 6-ը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 2021 Greek census
- ↑ Կաղապար:Карты государств
- ↑ 3,0 3,1 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Δελτίο τύπου. Ανακοίνωση των αποτελεσμάτων της Απογραφής Πληθυσμού-Κατοικιών 2011 για το Μόνιμο Πληθυσμό της Χώρας» (PDF) (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 28 Δεκεμβρίου 2012. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Διοικητικές μεταβολές οικισμών. Μαρούσι (Αττικής και Βοιωτίας)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 «Ιστορία της Πόλης» (հունարեն). Δήμος Αμαρουσίου. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Павсаний. Описание Эллады. I.14.7
- ↑ Павсаний. Описание Эллады. I.31.4—5
- ↑ Зельин, Константин Константинович Борьба политических группировок в Аттике в VI веке до н. э. / Акад. наук СССР. Ин-т истории. — М.: Наука, 1964. — С. 166. — 272 с.
- ↑ Аристофан Мир // Античная драма / Пер. с древнегреч. А. Пиотровского. Вступ. статья, сост. и примеч. С. Апта. — М.: Худож. лит., 1970. — С. 437. — 766 с. — (Б-ка всемирной литературы. Серия 1. Литература древнего Востока античного мира, средних веков, Возрождения, XVII И XVIII вв./ Ред. совет: Абашидзе И. В. и др.; Т. 5).
- ↑ 11,0 11,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Գրականություն
խմբագրել- Ζαγκλής, Ανδρέας Αμαρούσιον (το αρχαίον Άθμονον). — Αμαρούσιον: Αμαρύσια, 1976.
- Πολιτόπουλος, Τάκης Μαρουσιώτικα, Αθμονον - Αμαρύσιον - Μαρούσι. — Μαρούσι, 1995.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամարուսիոն» հոդվածին։ |