Մահվան դաշտեր (ֆիլմ)
«Մահվան դաշտեր» (անգլ.՝ The Killing Fields), ռեժիսոր Ռոլան Ժոֆեի վավերագրական դրաման։ 1985 թվականին ֆիլմը արժանացել է երեք «Օսկար» մրցանակի, ութ Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակի և մի շարք այլ մրցանակների[8]։
Մահվան դաշտեր ֆր.՝ La Déchirure | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կենսագրական ֆիլմ և դրամա |
Թեմա | Մահվան դաշտեր, ռազմական թղթակից և Կամբոջայի ցեղասպանություն |
Թվական | 1984 և փետրվարի 22, 1985[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռոլան Ժոֆե[2][3][4][…] |
Պրոդյուսեր | Դևիդ Փաթնեմ և Իեն Սմիթ |
Սցենարի հեղինակ | Bruce Robinson? |
Դերակատարներ | Սեմ Ուոթերսթոն[2][5][6][…], Ջոն Մալկովիչ[2][5][6][…], Հենգ Ս. Նգոր[2][5][6][…], Ջուլիան Սենդս[2][6][4][…], Քրեյգ Թեոդոր Նելսոն[2][6], Սպոլդինգ Գրեյ[2][6], Ատոլ Ֆուգարդ[2][6], Բիլ Փաթերսոն[2][6], Graham Kennedy?[6], Պատրիկ Մալահայդ[7], Նել Քեմփբել[7] և Ջոաննա Մերլին[7] |
Օպերատոր | Քրիս Մենգես |
Երաժշտություն | Մայք Օլդֆիլդ |
Մոնտաժ | Ջիմ Քլարք |
Պատմվածքի վայր | Կամբոջա |
Նկարահանման վայր | Նյու Յորք, Տորոնտո, Բանգկոկ և Թաիլանդ |
Կինոընկերություն | Enigma Productions?, Warner Bros. և International Film Investors |
Տևողություն | 139 րոպե |
Սյուժե խմբագրել
Ֆիլմի իրադարձությունները սկսվում են 1973 թվականի մայիսին՝ Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում՝ Կամբոջայի ազգային բանակի և «Կարմիր կհմերների» միջև քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Սյուժեի կենտրոնում են «Նյու Յորք Թայմս»-ի միջազգային թղթակից Սիդնեյ Շենբերգը և նրա կամբոջացի օգնական Դիտ Պրանը։ Երբ ակնհայտ է դառնում «Կարմիր կհմերների» հաղթանակը, արևմտյան աշխարհի ներկայացուցիչները շտապ տարհանվում են երկրից, սակայն Շենբերգը որոշում է մնալ և շարունակել լուսաբանել Կամբոջայի իրադարձությունները։
Դերերում խմբագրել
- Սեմ Ուոտերստոն — Սիդնեյ Շենբերգ
- Հենգ Նգոր — Դիտ Պրան[9][10]
- Ջոն Մալկովիչ — լուսանկարիչ Էլ Ռոկոֆֆ
- Ջուլիան Սենդս — Ջոն Սուեյն
- Քրեիգ Թեոդոր Նելսոն — մայոր Ռիվզ, ռազմական կցորդ
- Սպոլդինգ Գրեյ — ԱՄՆ հյուպատոս
- Բիլ Պատերսոն — դոկտոր Մակինտայր
- Ատոլ Ֆուգարդ — դոկտոր Սունդեսվալ
- Գրեմ Քենեդի — Դուգալ
- Քետրին Քրապում Չեյ — Դիտ Պրանի կինը
- Թոմ Բյորդ — ամերիկյան ռազմական խորհրդական
- Մոնիրակ Սիսովատ — Ֆատ, գյուղի կարմիր կխմերների առաջնորդը
- Այրա Ուիլեր — դեսպան Ուեյդ
- Ջոանա Մերլին — Սիդնեյ Շենբերգի քույրը
Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել
- 1985 թվական — երեք «Օսկար» մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասան (Հենգ Նգոր), լավագույն օպերատորական աշխատանք (Քրիս Մենգես), լավագույն մոնտաժ (Ջիմ Քլարկ)։ Ինչպես նաև 4 անվանակարգ՝ լավագույն ֆիլմ (Դեյվիդ Պատնեմ), լավագույն ռեժիսոր (Ռոլան Ժոֆե), լավագույն ադապտացած սցենար (Բրյուս Ռոբինսոն), լավագույն դերասան (Սեմ Ուոթերսթոն)։
- 1985 թվական — ութ «BAFTA» մրցանակ՝ լավագույն ֆիլմ (Դեյվիդ Պատնեմ), լավագույն ադապտացված սցենար (Բրյուս Ռոբինսոն), լավագույն դերասան (Հենգ Նգոր), լավագույն սկսնակ (Հենգ Նգոր), լավագույն օպերատորական աշխատանք (Քրիս Մենգես), լավագույն մոնտաժ (Ջիմ Քլարկ), նկարիչների և դիզայներների լավագույն աշխատանք (Ռոյ Ուոկեր), լավագույն ձայն (Յան Ֆուլեր, Քլայվ Ուինթեր, Բիլ Ռոու)։ Ֆիլմը ստացել է ևս 5 անվանակարգ՝ լավագույն ռեժիսոր (Ռոլան Ժոֆե), լավագույն դերասան (Սեմ Ուոթերսթոն), լավագույն սաունդթրեք (Մայք Օլդֆիլդ), լավագույն գրիմ (Թոմի Մանդերսթոն), լավագույն վիզուալ էֆեկտներ (Ֆրեդ Կրամեր)[11]։
- 1985 թվական — «Ոսկե գլոբուս» մրցանակ՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար (Հենգ Նգոր), ինչպես նաև 5 անվանակարգ՝ լավագույն դրամատիկ ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Ռոլան Ժոֆե), լավագույն սցենար (Բրյուս Ռոբինսոն), լավագույն դրամատիկ դերասան (Սեմ Ուոթերսթոն), լավագույն օրիգինալ սաունդթրեք (Մայք Օլդֆիլդ)։
- 1985 թվական — «Դավիդ դի Դոնաթելո» մրցանակ՝ լավագույն արտասահմանյան պրոդյուսեր անվանակարգում (Դեյվիդ Պատնեմ)
- 1985 թվական — ԱՄՆ սցենարիստների միության մրցանակ՝ լավագույն ադապտացված սցենարի համար (Բրյուս Ռոբինսոն)
- 1985 թվական — ԱՄՆ ռեժիսորների միության մրցանակ (Ռոլան Ժոֆե)
- 1986 թվական — «Սեզար» մրցանակ՝ լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում (Ռոլան Ժոֆե)
Փաստեր խմբագրել
- Ֆիլմը նկարահանվել է Թաիլանդում, Կանադայում (Տորոնտո) և ԱՄՆ-ում (Նյու Յորք)
- Ֆիլմի սաունդթրեքը գրել է Մայք Օլդֆիլդը[12]։ Բացի այդ, ֆիլմում հնչում են Ջոն Լենոնի «Imagine» և Փոլ ՄաքՔարթնի «Band On The Run» երգերը, ինչպես նաև Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» օպերայի «Nessun dorma» արիան՝ Ֆրանկո Կորելլիի կատարմամբ։
- Ֆիլմը ռեժիսոր Ակիրա Կուրոսավայի 100 սիրելի ֆիլմերի ցանկում է։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 https://www.filmaffinity.com/en/film396406.html
- ↑ http://www.imdb.com/title/tt0087553/
- ↑ 4,0 4,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=164.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://stopklatka.pl/film/pola-smierci
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 http://www.imdb.com/title/tt0087553/fullcredits
- ↑ 7,0 7,1 7,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «The 100 best British films»։ Empireonline.com։ 29 November 2017
- ↑ «Haing S. Ngor Foundation - Biography»։ Haingngorfoundation.org։ Վերցված է 14 September 2014
- ↑ Freedman Samuel G. (28 October 1984)։ «In 'The Killing Fields,' A Cambodian Actor Relives His Nation's Ordeal»։ The New York Times
- ↑ «Cambodian Doctor Haing Ngor Turns Actor in the Killing Fields, and Relives His Grisly Past : People.com»։ People.com։ Արխիվացված է օրիգինալից 3 March 2016-ին։ Վերցված է 14 September 2014
- ↑ Об альбоме-саундтреке Майка Олдфилда "The Killing Fields"