Աղտոր բուրավետ

բույսերի տեսակ
Աղտոր բուրավետ
Աղտոր բուրավետ
Աղտոր բուրավետ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Աղտորազգիներ (Anacardiaceae)
Ենթաընտանիք Աղտորայիններ (Anacardioideae)
Ցեղ Աղտոր (Rhus)
Տեսակ Աղտոր բուրավետ (R. aromatica)
Միջազգային անվանում
Rhus aromatica

Աղտոր բուրավետ լատին․՝ Rhus aromatica, Սատապազգիներ ընտանիքի, աղտոր ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Մինչև 3 մ բարձրությամբ տերևաթափ սողացող բույս է, մերկ, կարմրադարչնագույն ճյուղերով և մազմզուկապատ ընձյուղներով, յուրահատուկ հաճելի բուրմունքով։ Տերևները կազմված են 3 նստադիր ձվաձև տերևիկներից 2,5-7 (երբեմն' 1 0) սմ երկարությամբ և 1,5-4 սմ լայնությամբ, կոպիտ-աղեղնաեզր, սկզբում մազմզուկապատ, ավելի ուշ' միայն ներքևի կողմից մազմզուկապատ, կոթունավոր։ Ծաղկում է մինչև տերևների բացվելը։ Ծաղիկները նարնջադեղին են, բուրումնավետ, հավաքված խիտ հասկիկներում, որոնք միայնակ են կամ խմբված կոմպակտ հուրաններում՝ 5-20 սմ երկարությամբ։ Կորիզապտուղները գրեթե գնդաձև են, դեղնակարմիր, աղվամազապատ։ Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտուղները հասունանում են հուլիս- օգոստոսին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հյուսիսային Ամերիկայում՝ Վերմոնտից և Օնտարիոյից մինչև Մինեսոտա, Ֆլորիդա և Լուիզիանա։

Հայաստանի տարածքում մշակվում է Երևանի բուսաբանական այգում, Արարատյան դաշտի մի շարք բնակավայրերում, Բյուրականում, Գյուլագարակում («Սոճուտ»)։ Պիտանի է հանրապետության ստորին և միջին լեռնային գոտիների համար, որպես արժեքավոր դեկորատիվ բույս[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 96։