Ահմեդ Շահաբուդին (բենգալերեն՝ শাহাবুদ্দিন আহমেদ, փետրվարի 1, 1930(1930-02-01), Kendua Upazila, Netrokona District, Dhaka Division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մարտի 19, 2022(2022-03-19)[1], Դաքքա, Բանգլադեշ), քաղաքական և պետական գործիչ Բանգլադեշից։

Ահմեդ Շահաբուդին
բենգալերեն՝ শাহাবুদ্দিন আহমেদ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1930(1930-02-01)
ԾննդավայրKendua Upazila, Netrokona District, Dhaka Division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էմարտի 19, 2022(2022-03-19)[1] (92 տարեկան)
Մահվան վայրԴաքքա, Բանգլադեշ
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան,  Պակիստան և  Բանգլադեշ
Մայրենի լեզուբենգալերեն
Կրոնիսլամ
ԿրթությունԴաքքայի համալսարան
Մասնագիտությունդատավոր, քաղաքական գործիչ և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններChief Justice of Bangladesh?, Բանգլադեշի նախագահ և Բանգլադեշի նախագահ
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
 Shahabuddin Ahmed (president) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նետրոկոն շրջանում (այժմ` Բանգլադեշ), ավարտել է Դաքքայի համալսարանը` էկոնոմիկայի միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճանով[2]։ 1990 թվականին զբաղեցրել է Բանգլադեշի Բարձրագույն խորհրդի նախագահի պաշտոնը 1990 թվականի դեկտեմբերի 6-ին, նախագահ Հուսեյն Էրշադի հրաժարական տալուց հետո նա դարձել է երկրի նախագահ (դրա նախորդ օրը նա նշանակվել էր փոխնախագահ)։ Բանգլադեշի քաղաքական կազմակերպության առաջնորդները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Ահմեդ Շահաբուդինը պետք է ղեկավարի ժամանակավոր կառավարությունը` մինչև նախագահի ազատ ընտրություններ կազմակերպվելը։ Նախագահի պաշտոնում Ահմեդ Շահաբուդինը ձերբակալել է նախկին նախագահ Էրշադիին, որը բանտարկված է եղել 1991-1996 թվականներին։

1991 թվականի սեպտեմբերին Բանգլադեշում անց է կացվել սահմանադրական հանրաքվե, որի ժամանակ որոշվել է, որ երկիրը պետք է նախագահական ձևից անցնի խորհրդարանական ձևին[3], այդ իսկ պատճառով երկրի նախագահ Աբդուր Ռախման Բիսվասն արդեն ընտրվել է Բանգլադեշի խորհրդարանի կողմից, իսկ Ահմեդ Շահաբուդինը պաշտոնից հեռացել է 1991 թվականի հոկտեմբերի 10-ին` վերադառնալով Բարձրագույն խորհրդի նախագահի պաշտոնին, որը կատարել է մինչև 1995 թվականին հրաժարական տալը։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է Անովար Բեգումի հետ, նրանք ունեն երկու որդի և երեք դուստր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Former president Shahabuddin passes away
  2. «THE BANGABHABAN : The President House of Bangladesh». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին.
  3. Nohlen, D, Grotz, F & Hartmann, C (2001) Elections in Asia: A data handbook, Volume I, p534 ISBN 019924958X
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմեդ Շահաբուդին» հոդվածին։