Ահմեդ Յաջուդին (բենգալերեն՝ ইয়াজউদ্দিন আহম্মেদ, փետրվարի 1, 1931(1931-02-01)[1][2], Munshiganj District, Dhaka Division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 10, 2012(2012-12-10)[2], Բանգկոկ, Թաիլանդ), 2002 թվականի սեպտեմբերի 5-ից մինչև 2009 թվականի փետրվարի 12-ը եղել է Բանգլադեշի նախագահը։

Ահմեդ Յաջուդին
բենգալերեն՝ ইয়াজউদ্দিন আহম্মেদ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1931(1931-02-01)[1][2]
ԾննդավայրMunshiganj District, Dhaka Division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 10, 2012(2012-12-10)[2] (81 տարեկան)
Մահվան վայրԲանգկոկ, Թաիլանդ
Քաղաքացիություն Բանգլադեշ,  Բրիտանական Հնդկաստան և  Պակիստան
Մայրենի լեզուբենգալերեն
Կրոնիսլամ
ԿրթությունԴաքքայի համալսարան և Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ և համալսարանի դասախոս
ԱմուսինAnwara Begum?
Զբաղեցրած պաշտոններPrime Minister of Bangladesh? և Բանգլադեշի նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Էկուշեյ Պադակ
 Iajuddin Ahmed Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Դաքքայի համալսարանի հողագիտության ֆակուլտետը, գիտական աշխատանք է պաշտպանել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Վիսկոնսինում, Մեդիսոնի համալսարանում։ 1973 թվականից դասավանդել է Դաքքայի համալսարանում, համարվում է հողագիտության պրոֆեսոր և ամբիոնի վարիչ, կենսաբանության ֆակուլտետի դեկան, նաև դասավանդել է Կոռնելի համալսարանում և Գյոթինգենի համալսարանում որպես հրավիրված պրոֆեսոր։ 1991 թվականից եղել է կառավարության խորհրդատու և տարբեր հանձնաժողովների նախագահ։ 2002 թվականին հաղթել է նախագահական ընտրություններում (միակ թեկնածուն), փոխարինել է Ջամիրուդին Սիրկարին[3]։

2006 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև 2007 թվականի հունվարի 11-ը եղել է կառավարության ժամանակավոր նախագահը` վարչապետ-նախարարի թեկնածության վերաբերյալ խորհրդարանի տարաձայնության պատճառով[4]։ 2007 թվականի սեպտեմբերի 5-ից պետք է անցկացվեին նախագահական նոր ընտրություններ, բայց որոշվել էր, որ ռազմական կառավարության հաստատման հետ կապված Ահմեդի լիազորությունները երկարաձգվել են մինչև նոր խորհրդարանի հրավիրումը` 2008 թվականի վերջը[5]։ Ընտրությունները անցկացվել են 2009 թվականի փետրվարի 11-ին, որի ժամանակ նախագահ է ընտրվել Ռախման Զիլուրը, որը հաջորդ օրը երդվել է։

Վերջին տարիներին զբաղեցրել է Բանգլադեշի մասնավոր համալսարանի փոխկանցլերի պաշտոնը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմեդ Յաջուդին» հոդվածին։