Ռախման Զիլուր (բենգալերեն՝ জিল্লুর রহমান, մարտի 9, 1929(1929-03-09), Bhairab Upazila, Kishoreganj District, Dhaka Division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մարտի 20, 2013(2013-03-20)[1], Սինգապուր[2]), բանգլադեշցի քաղաքական և պետական գործիչ։

Ռախման Զիլուր
 
Կուսակցություն՝ Bangladesh Awami League?
Կրթություն՝ Դաքքայի համալսարան և Դաքքայի քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր մարտի 9, 1929(1929-03-09)
Ծննդավայր Bhairab Upazila, Kishoreganj District, Dhaka Division, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Վախճանի օր մարտի 20, 2013(2013-03-20)[1] (84 տարեկան)
Վախճանի վայր Սինգապուր
Քաղաքացիություն  Բանգլադեշ,  Բրիտանական Հնդկաստան և  Պակիստան
Ամուսին Ivy Rahman?
Զավակներ Nazmul Hasan Papon?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է փաստաբանի ընտանիքում։ Կրթություն է ստացել Դաքքայի համալսարանի պատմության և իրավաբանության ֆակուլտետներում։ 1952 թվականին միացել է բենգալյան ազատագրական շարժմանը։ 1970 թվականին ընտրվել է Պակիստանի խորհրդարան, որի մասն էր կազմում Բանգլադեշը։ Նա եղել է Բանգլադեշի չճանաչված ազգային կառավարության ակտիվ գործիչ։

Երկրի անկախության հռչակումից հետո շարունակել է մասնակցել քաղաքականությանը, եղել է «Ավամի լիգայի» գլխավոր քարտուղարը։ 1973 թվականից եղել է Բանգլադեշի խորհրդարանի անդամ։ Նախագահ Ռախման Մուջիբուր Ռախմանի սպանությունից հետո երկրի նոր ռազմական ղեկավարության կողմից ճնշումների է ենթարկվել։

1996-2001 թվականներին Շեյխ Հասինայի ղեկավարությամբ նախարարական պաշտոններ է զբաղեցրել «Ավամի լիգայի» կառավարությունում։ 2009 թվականից նրա իշխանությանը վերադառնալուց հետո դարձել է Բանգլադեշի նախագահը (քանի որ, նա ընտրություններում միակ գրանցված թեկնածուն էր և 2009 թվականի փետրվարի 12-ին նախագահ է հռչակվել` առանց քվեարկության)։

Նա ամուսնացած էր «Ավամի լիգայի» ակտիվիստի հետ, որը սպանվել է 2004 թվականին` ահաբեկիչների կողմից։ Մահացել է 2013 թվականի մարտի 20-ին, Սինգապուրի հիվանդանոցներից մեկում[3]։ Մահվանից քիչ առաջ հոսպիտալացվել է շնչառական խնդիրների պատճառով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռախման Զիլուր» հոդվածին։